Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մարզային ԲԿ-ների կառավարման հանձնումը ԱՆ-ին կոռուպցիոն ռիսկերով է համեմված․ Ծաղիկ Վարդանյան


«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարզային բժշկական կենտրոնների կառավարման հանձնումը առողջապահության նախարարությանը հետ քայլ է՝ կոռուպցիոն ռիսկերով համեմված, այն հակասում է գործող ռազմավարական փաստաթղթերին։

Մի քանի օր առաջ Կառավարությունը հաստատեց մարզային բժշկական կենտրոնների կառավարման լիազորությունները մարզպետներից Առողջապահության նախարարությանը հանձնելու որոշումը:

Արձանագրում եմ, որ այսօրինակ կառավարման կենտրոնացում եղել է Սովետ Միության ժամանակ, երբ գործել է ոչ թե շուկայական, այլ պլանային էկոնոմիկայի սկզբունքները, իսկ կազմակերպությունները եղել են Սեմաշկոյի մոդելով պետական ձեռնարկություններ:

Մեր օրերի համար այս «բարեփոխումը» հետ քայլ է և հակասում է ներկայում առողջապահության ոլորտում գործող բոլոր ռազմավարական փաստաթղթերին:

Մարզերի համաչափ զարգացման, կառավարման ապակենտրոնացման, հասանելի, մատչելի բժշկական ծառայությունների մատուցման համատեքստում այն հանդիսանալու է խոչնդոտ մարզային առողջապահության զարգացման համար: Ստացվում է, որ առողջապահության ոլորտի քաղաքականություն մշակողը, բժշկական ծառայությունների լիցենզիա հատկացնողը, պետական պատվերի պայմանագիրը տնօրինողը, գումարները ԲԿ-ներին հատկացնողը նաև այդ ԲԿ-ների հիմնադիրն է՝ сам себе режиссер:

Խախտվում է կառավարություն, առողջապահության նախարարություն, մարզպետարաններ, բժշկական կենտրոններ ձևավորված հավասարակշռությունը՝ ի շահ առողջապահության նախարարության:

«Բարեփոխման» հիմնավորումների մասին.

«Առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունների արդյունքում, արձանագրվել է, որ բացակայում են առողջապահական կազմակերպությունների ընթացիկ կառավարման, այդ թվում ֆինանսական կառավարման հմտությունները»,- ասում է առողջապահության նախրարությունը:

Այս «մեղադրանքը» շատ հարցեր է առաջացնում, եթե սա վերաբերվում է մարզպետների ֆինանսական կառավարման հմտությունների բացակայությանը, ապա սույն նախարարությանը հիշեցնենք, որ մարզպետները նշանակվում են Վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահի հրամանագրով, ստացվում է, որ այդ պաշտոններին նշանակվել են ոչ կոմպիտենտ մարդիկ:

Իսկ եթե դա վերաբերվում է ԲԿ-ի տնօրենին (չնայած ըստ Բաժնետիրական Ընկերությունների մասին օրենքի, տնօրենները ղեկավարում են ԲԿ-ն, իսկ մարզպետը՝ կառավարում, բայց այնուամենայնիվ), ապա այստեղ էլ, հիշեցնենք, որ մարզային ԲԿ-ների տնօրենների մրցույթի ընթացակարգը և հաղթող համարվելու չափանիշները առողջապահության նախարարությունն է մշակում, ստացվում է, որ հենց առողջապահության նախարարության բացթողումն է, որ ֆինանսական կառավարման գրագիտությամբ չեն ընտրվել մարզային ԲԿ-ներում:

Հաջորդ «մեղադրանքը», որ ներկայացնում է առողջապահության նախարարությունը մարզպետներին այն է, որ «Ծախսերում հիմնական տեսակարար կշիռը կազմում է աշխատավարձի մասով ծախսը տատանվելով 73-ից մինչև 89 տոկոս, ինչը խնդրահարույց է առողջապահական կազմակերպության համար», ապա լրացնում է այս միտքը՝ «Նորմալ տնտեսվարման համար առողջապահական կազմակերպության ծախսերն աշխատավարձի մասով չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 55%-ը»:Աբսուրդի հասնող «մեղադրանք»: Մարզային բժշկական կենտրոնները հիմնականում մատուցում են ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ, իսկ ավելի բարդ դեպքերը՝ թանկ, բարդ, նորագույն տեխնոլոգիաներով իրականացվող միջամտությունների կարիքի դեպքում մարզային բնակիչը ուղեգրվում է Երևան՝ երրորդ մակարդակի բժշկական կլինիականեր:

Հավելեմ նաև, որ այս ԲԿ-ների կազմում գործում են պոլիկլինիկաներ, որոնց եկամուտների 90%-ը աշխատավարձի է վերածվում, հետևաբար՝ հաշվի առնելով, որ մարզային ԲԿ-ները ավելի էժան բժշկական ծառայություններ են մատուցում և նրանց ծախսային մասում ներառված են նաև պոլիկլինիկաները, ապա ընդհանուր ծախսերի մեջ աշխատավարձի ծախսերի «73-ից մինչև 89 տոկոս» միջակայքը վատ ցուցանիշ չէ:

Ինչ վերաբերվում է, որ ԲԿ-ների ծախսերն աշխատավարձի մասով չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 55%-ը, ապա ինչո՞ւ ԱՆ-ն չի բարձրաձայնում, որ նորմալ տնտեսվարման համար առողջապահական կազմակերպությունը պետք է սպասարկի առնվազն 300 հազար բնակիչ:

Մեր ամենամեծ մարզը Կոտայքն է ՝292,4 հազար բնակիչ, որտեղ գործում են 4 բժշկական կենտրոններ: Հետևաբար, հիմնավորումների մեջ չի կարևորվել Հայաստանի սակավ բնակեցված լինելը, աշխարհագրական կտրված տարածքների հետ կապված առանձնահատկությունները և այլն:

Այնուհետ այնքան մանր՝ նախահաշիվի, հաստիքացուցակի, բանկային վարկերի, օվերդրաֆթների, լիզինգի, շահութաբերության միջին ցուցանիշի հետ կապված գործառնական խնդիրների մասին է ամրագրված հիմնավորման մեջ, որ տպավորություն է, թե ԱՆ-ի հիմնավորումները գրել է ներքին աուդիտի նորաթուխ մի մասնագետ, ով առողջապահական համակարգի մասին միայն գրքում է կարդացել:Հիմա երկու ամենահետաքրքիր «մեղադրանքի» վերաբերյալ՝ «Բացակայում են առողջապահական կազմակերպությունների կողմից վճարովի բժշկական գների հաշվարկման մեթոդաբանությունները»:

Այս դրվագի կապակցությամբ մի փոքրիկ հիշեցում. ՀՀ առողջապահության նախարարություն, պետական պատվերով փոխհատուցվող ծառայությունների գների մեծամասնությունը գնագոյացման հաշվարկ չունեն, որի մասին բազմիցս ամրագրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի, Ֆինանսների նախարարության և այլ ստուգող կազմակերպությունների կողմից:Առողջապահության տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք այլոց կշտամբում եք մի բանի համար, որ ինքներդ չեք արել, սա աբսուրդի կրկես է:

Ստացվում է, որ ՀՀ կառավարության մի թևը՝ առողջապահության նախարարությունը, մյուսին՝ 10 մարզպետներին ուղիղ տեքստով «կարգում» է ոչ արդյունավետ կառավարիչ և շեփորահարում, թե նախարարությունը հեռահար կկառավարի ավելի պրոֆեսիոնալ:

Հիշեցնեմ, որ ԱՆ-ի կողմից վատ կառավարիչ որակված Արմավիրի մարզպետը վերջերս նույն կառավարությունում նշանակվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ինչպես տեսնում եք երկակի ստանդարտների կիրառումը վեր է ածվել օրինաչափության»:* Նշեցի արդեն, որ մարզպետներից վերցված ԲԿ-ների կազմում պոլիկլինիկաներ են գործում և այս պոլիկլինիկաներում մոտ 843.0 մարզային քաղաքային բնակիչներ ԱԱՊ ծառայություններ են ստանում:

Ստացվում է, որ առողջապահության նախարարությունը գյուղական ամբուլատորիաների կառավարումը մեծահոգաբար «վստահում» է իրենց կողմից վատ մենեջեր որակած մարզպետներին (շուրջ 1091.4 հազար գյուղական բնակիչ է սպասարկվում): Գյուղերին կառավարել չի ուզում նախարարը, «հետաքրքիր» չէ՞…

Ինչո՞ւ կատարվեց այս «բարեփոխումը»Առողջության պարտադիր ապահովագրությունից առաջ ԱՆ կառավարիչները իրենց «սիրելի» ԲԿ-ների համար ապահովում են անխափան հիվանդների հոսք մարզերից և ամենայն հավանականությամբ մի քանի տարի հետո այդ մարզային ԲԿ-ները որպես ոչ ծախսարդյունավետ միավորներ կամ «կպստիկական»՝ վերածվելով «перевалочный пункт»-երի կամ կտրվեն Երևանում գործող մեծ մասնավոր բժշկական կենտրոններին հավատարմագրային կառավարման:

Առողջապահության նախարարությունը թյուր կարծիք ունի, թե իրենց կողմից տնօրեն նշանակելու պարագայում ավելի կառավարելի կլինեն ԲԿ-ների աշխատողները:

Նիկոլ Փաշինյան, առաջարկ, որպեսզի հասկանալի լինի թե այս «բարեփոխումը» ինչքանով է ծառայելու իր նապատակին, հանձնարարեք չեզոք մանսագետների կողմից նույն գործիքներով ուսումնասիրություն անել և՛ մարզային ԲԿ-ներում, և՛ ՀՀ ԱՆ ենթակայության ԲԿ-ներում, օրինակ՝ ՍԳԼ, ինֆեկցիոն հիվանդեւթյունների ազգային կենտրոն և այլն:

Անաչառ ուսումնասիրողների դեպքում, ակնառու կղինի ով/ովքեր են իրական արդյունավետ կառավարիչները, թե չէ այսպես արդար չէ:

Մի հարց ևս, հանձնարարել եք առողջապահության հոլդինգի վերածվող նախարարությանը, հաշվել քանի՞ պետական ծառայողի հաստիք և պետական բյուջեից ինչքան լրացուցիչ գումար է պահանջվելու, որ այս ավելի քան 50 կազմակերպությունների կառավարումը կազմակերպվի՝ «սիրելի» տնօրեններ նշանակվեն, նախահաշիվներ ստուգվեն, մարզային գործուղումներ կազմակերպվեն և այլն:Հ.Գ. Մի անբողջ կոռուպցիոն շուրջօղակ է ստեղծվում, որը ծառայելու է ընտրյալ մասնավոր ԲԿ-ների գերշահույթների ապահովմանը, դե մարզերում էլ թող հարմարվեն Երևանից ուղարկած տնօրեններին....

Ակնարկ. Ես կառաջարկեի այսպես.Համայնքների խոշորացման և հզորացման համատեքստում մարզային ԲԿ-ները հանձնել համայնքներին, իսկ նեղ մասնագիտական ԲԿ-ները՝ հոգեբուժական և այլն՝ ԱՆ-ին»։

Լրահոս

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր ուժերը Գազայի՝ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող շրջաններից
Նիգերիան միլիարդավոր դոլարներ կհավաքի գլոբալ տաքացման դեմ պայքարի համար
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հայաստանն արել է ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները Արցախից դուրս գան. Քոչարյան
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հնարավոր էր պահել Արցախը, Փաշինյանը հրաժարվեց․ Քոչարյան
Իսրայելը հայտարարել է, որ թուրքական բանակը չի մասնակցի Գազայում կայունացման ջանքերին
Ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՀ կառավարությունը․ Արմեն Այվազյան
Գազայում անջատվել է ինտերնետն ու բջջային հեռախոսակապը
ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել
Փաշինյանը հաջորդ կիրակի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի պատարագի (տեսանյութ)
ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի մատակարարումը Ուկրաինային և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին․ Axios
«Եթե ես հանդիպեմ քեզ հետ, Նիկոլ Փաշինյանն ինձ կուտի»․ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպել Քոչարյանին
Մենք վախեցող տեսակ չենք․ «Մայր Հայաստանի» թեկնածուների արձագանքը՝ ԱԱԾ-ի կողմից կարված «գործին» (տեսանյութ)
Լույսը վառի´ր. Կենաց ասողը
Անդրանիկ Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
«Վանը» պարտության մատնեց «Գանձասարին»
Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավանդատուն-թանգարանի գանձերը
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
Վաղարշակ Քեյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Պատկերացրու հետո ինչ է լինելու քո «բարի համբավի» հետ. Արմեն Աշոտյան

Լրացուցիչ նորություններ

...

Հայտնի է դարձել, թե ինչու են որոշ մարդիկ դեմքեր տեսնում պատահական առարկաների մեջ

Հայտնաբերվել են տարեցների շարժունակության համար վտանգավոր ապրանքներ

Հայտնաբերվել են բանջարեղեններ, որոնք հողից վտանգավոր տոքսիններ են կուտակում

Երեխաների մոտ հոգեկան առողջության խնդիրների անսպասելի պատճառ է հայտնաբերվել

Բժիշկը նշել է առավոտյան ախորժակի բացակայության մտահոգիչ պատճառ

Գիտնականները հաստատել են, որ խոլեստերինի մակարդակի իջեցումը պաշտպանում է դեմենցիայից

Բժիշկը զգուշացրել է մանդարինի կեղևի թաքնված վտանգների մասին

Կարմիր կաղամբի երեք հիմնական օգտակար հատկություններ են հայտնաբերվել

Հայտնաբերվել է ճաղատության դեմ պայքարի անսովոր միջոց

Գտնվել է պինդ քաղցկեղի ուռուցքների բուժման արդյունավետությունը բարելավելու մեթոդ

Հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղի բուժման անսովոր մեթոդ

Սահմանվել է սրտի առողջության համար վճռորոշ տարիքը

Աչքի ցանցաթաղանթի անոթային կառուցվածքը կապված է կյանքի տևողության հետ. Գիտնականներ

Սահմանվել է ձմեռային ցրտերից պաշտպանվելու երեք հիմնական սկզբունք

Հայտնաբերվել է թռչնամսի անսպասելի վտանգ

Բացահայտվել են աշխարհի այն շրջանները, որտեղ վտանգավոր մանրէներն առավել ակտիվորեն շրջանառվում են

Բժիշկը ցրեց մի առասպել քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացնող մի արտադրանքի մասին

Նշվել են երեք տարածված հիվանդություններ, որոնք հաճախակի ազդում են տղամարդկանց վրա

Պարզվել է, որ աղիքային մանրէները կարող են արյան քաղցկեղ առաջացնել

Անվանվել են յոդի անբավարարությունից խուսափելու համար օգնող մթերքներ