Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կառավարման համակարգային անկարողություն և անպետքություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ թե ապրիլին, մայիսին, այլ հենց ձմռանը տեղացած, այն էլ՝ օրեր առաջ կանխատեսված ձյունը հանրապետությունում ձևավորեց արտակարգ, եթե չասվի՝ խայտառակ իրավիճակ: Երևանում, Գյումրիում, Վանաձորում, մյուս քաղաքներում ու հատկապես համապետական, միջպետական ավտոճանապարհներին, էլ չենք խոսում ներհամայնքային ճանապարհների մասին: Վթարներ, ճանապարհների անանցանելիություն, փակ ճանապարհներ, ճանապարհներին լռված հարյուրավոր մեքենաներ...

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Այս ձմեռն առանձնապես ձնառատ չէր: Եվ մեկ էլ՝ փետրվարի վերջին մոտ ձյուն տեղաց: Հատուկ ընդգծենք, որ հիդրոօդերևութաբանները հստակորեն կանխատեսել ու զգուշացրել էին դեռ մի քանի օր առաջ, որ «ուժեղ, սաստիկ, առատ ձյուն է սպասվում»: Այսինքն, եթե մի փոքր ռազմագիտական պրիզմայով դիտարկենք, ապա հետախուզությունը ժամանակին ու հստակ տեղեկություններ էր հաղորդել, ինչը նշանակում է, որ մնացած կառույցները բավարար ժամանակ ունեին նախապատրաստվելու և դիմակայելու համար:

Ավելին, բոլոր կառույցները, թե՛ Երևանում, թե՛ այլ համայնքներում, թե՛ մարզային իշխանություններն ու ստորաբաժանումները առավել քան բավարար ժամանակ ու միջոցներ են ունեցել՝ նախապատրաստվելու համար:

Համենայն դեպս, իր գործը և ժողովրդին ոչ թե դատարկ գրառումներով «սիրող», այլ իր պարտականություններին պատասխանատվությամբ վերաբերվող, խել քը գլխին ղեկավարները պետք է աղի, ավազի, վառելիքի որոշակի պաշարներ պահեստավորած ունենային ձեռքի տակ, արդեն պատրաստված համապատասխան տեխնիկա և աշխատուժ:

Կրկնենք՝ առավել ևս, որ դեկտեմբերին, հունվարին, փետրվարի առաջին կեսին դրանք օգտագործելու կարիք միայն քիչ բնակավայրերում է եղել, այն էլ՝ քիչ քանակությամբ:Մինչդեռ, առաջին անգամ «լուրջ» ձյուն տեղաց, այն էլ՝ եթե քանակով ես գնահատում, էլի դժվար է շատ լուրջ համարել (Հայաստանում նախկինում եղել են շատ ավելի հզոր տեղումներ), ու կառավարման համակարգային կոլապս բոլոր ուղղություններով, գրեթե բոլոր համայնքներում, բոլոր ճանապարհներին:

Ու հարցը միայն փողոցների ու հանրապետական նշանակության ճանապարհների խայտառակ վիճակը չէ, խնդիրն ավելի խորքային է, իսկ համակողմանի ֆունկցիոնալ անկարողության դրսևորումը՝ շատ ավելի լայն:

Օրինակ՝ ձյան տեղումներին ու ավելի ընդգծվող կոլապսին զուգահեռ՝ մեկ էլ ԿԳՄՍ նախարարությունը գիշերվա ժամը 23-ն անց որոշեց, որ հաջորդ օրը դպրոցները փակվում են: Կրկնում ենք՝ կեսգիշերին մոտ ասում են, թե առավոտյան դաս չի լինելու... Ավելին, ԵՊՀ-ն նոր ռեկորդ սահմանեց. միայն առավոտյան «արթնացավ» ու այն պահին, երբ միգուցե շատ ուսանողներ ինչ-որ կերպ ճանապարհ էին ընկել, հայտարարեցին, թե դասերը հեռավար են անելու, իսկ քննությունները և լուծարքները տեղափոխվում են:

Ու նման իրավիճակում Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, ինչ-որ ռոմանտիկ հովերի մեջ ընկած, իր տաքուկ աշխատասենյակի պատուհանից հրապարակն էր նկարել ու ՀՀ քաղաքացիներին առաջարկում էր զմայլվել ձմեռային ձնառատ տեսարանով:

Մարդկանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն չգնահատեց այդ պոետիկ զեղումը, այլև բարձրաստիճան պաշտոնյայի նման վարքն ընկալեց որպես բացահայտ ծաղր:

Մարդիկ, ուրեմն, հազարներով մնացել են կանգառներում, մրսած, կտրուկ թանկացած՝ 3-5 հազարանոց դարձած տաքսիների հույսին, մարդիկ ձյան տակ ոտքով էին գործից տուն վերադառնում, տասնյակ ավտոմեքենաներ բախվում էին մերկասառույցի պատճառով, մարդիկ վնասվածքներ ու կոտրվածքներ էին ստանում, իսկ երկրի բարձրաստիճան պաշտոնյան՝ ուրախ ու կայտառ, առաջարկում էր «ձնագնդի» խաղաղ, ցատկոտել ու ձնեմարդ պատրաստել:

Մի պահ փորձեցինք պատկերացնել, թե ինչ օրի կլինեին մարդիկ ու երկիրը, եթե հանկարծ Հայաստանում էլ մի 5-6 ամիս սաստիկ ձմեռ լիներ՝ շատ ավելի առատ տեղումներով: Բայց կան, չէ՞, աշխարհում նման երկրներ, նման տարածաշրջաններ:

Ի՞նչ է, այնտեղ կյանքը կա՞նգ է առնում, բոլոր կրթական հաստատությունները (և ոչ միայն կթական) ամբողջ ձմեռ փակվո՞ւմ են, մարդիկ միայն ոտքո՞վ են աշխատանքի գնում-գալիս:

Ոչ, իշխանությունները, մանավանդ՝ տեղական, հստակ ապահովում են կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները: Հարցը ձյան տեղումները չեն, որ բազմաթիվ ժողովրդական կատակների ու խայթոցների առիթ տվեց՝ սկսած այն դիտարկումից, որ ձյան մաքրման աշխատանքները քպական իշխանությունները հեռավար էին կազմակերպել, վերջացրած մեր մի գործընկերոջ սրախոսությամբ, թե՝ ձյունը պինցետով, տնական արաղով, փաթիլ առ փաթիլ հավաքվելու է, ծեփվելու է պատերին ու լիզելու է բորդյուրները...

Ձյունն ընդամենը ևս մեկ անգամ բացահայտեց ահա արդեն 7 տարի Հայաստանի ղեկին գտնվողների ֆունկցիոնալ անկարողությունն ու, կներեք, անպետքությունը: Ըստ որում, իշխանություն, որը եթե կարողանում էլ է ինչ-որ բան անել, ապա ինքն իրեն «չալաղաջ» պարգևավճարներ տալն է:

Տեսեք, այս նույն իշխանություններն ու իշխանավորները գործնականում տապալեցին կովիդի համաճարակի դեմ պայքարը, ավելի քան 10000 մարդ մահացավ, Հայաստանում այս համաճարակից մահացածության ցուցանիշն աշխարհում ամենից բարձրերից մեկն է:

Այնուհետև նույն այս իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն պատերազմական աղետ բերեցին Հայաստանի ու Արցախի գլխին, այլև անկարող եղան կառավարել այդ պատերազմի ընթացքը, ցուցաբերեցին ճակատագրական անիրազեկվածություն ու պրոֆանություն, կորստի մատնեցին հազարավոր զինվորների ու սպաների, տվեցին ահռելի կորուստներ:

Այս նույն իշխանություններն ու իշխանավորները «հերոս-հարկատուների» վճարած միջոցների հաշվին մի քանի տասնյակ միլիոն դոլարով, իբր, պետական ավիաընկերություն բացեցին ու... ո՛չ այդ ավիաընկերությունը կա, ո՛չ այդ միլիոնները կան, ո՛չ դրա համար ստեղծված կառույցը կա, ո՛չ էլ՝ պատասխանատվության ենթարկվածներ:

Այս նույն իշխանությունը տապալել է ողջ տնտեսությունն ու հիմա ամենօրյա ռեժիմով «հպարտ քաղաքացիների» գրպանն է մտնում՝ բյուջե լցնելու համար: Այդ նույն իշխանությունը վաղուց պետական պարտքը ավելի քան կրկնապատկել է: Այդ նույն իշխանությունը... Շարքն անվերջանալի է:

Այնպես որ, ձյան տեղումների հետևանքով արձանագրված խայտառակությունը ոչ թե ինչ-որ մի անակնկալ է, այլ միանգամայն օրինաչափ՝ Փաշինյանի ու նրա գլխավորած ձախավեր իշխանության պայմաններում:

Երևի, ինչպես հեգնել էր մեր մի սրամիտ հայրենակից, Փաշինյանը «գաղափարական, ձնախառը ուղերձ» կհղի ու կասի՝ «կարող էինք մաքրել ամբողջ ձյունը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց վթարների ու խցանումների»։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր
Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում
222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել
10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան
Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր
Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային
Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է
ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում
Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա
Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները
Կարևոր
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում
Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին
Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում
Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են
Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու ևս երկու պաշտոնյա. Հակակոռուպցիոն կոմիտե
Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից
Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ