Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$847.09

BTC

$110134

ADA

$0.848642

ETH

$4492.42

SOL

$190.16

34 °

Yerevan

15 °

Moscow

41 °

Dubai

22 °

London

25 °

Beijing

29 °

Brussels

17 °

Rome

31 °

Madrid

BNB

$847.09

BTC

$110134

ADA

$0.848642

ETH

$4492.42

SOL

$190.16

34 °

Yerevan

15 °

Moscow

41 °

Dubai

22 °

London

25 °

Beijing

29 °

Brussels

17 °

Rome

31 °

Madrid

Ինչո՞ւ է ՀՀ ազգակործան իշխանությունը «լուռ». Սեյրան Օհանյան


ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․

«Արցախի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունը  «դատում է» ազատ ապրելու ցանկություն ունեցող, օրինական ինքնորոշված և համաժողովրդական քվե ստացած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։Ո՞ւր է նայում միջազգային հանրությունը։ 

Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության ազգակործան իշխանությունը «լուռ». որտե՞ղ է նրանց օրինական, բարոյական պահանջը` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անհապաղ ազատ արձակելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ ուղղված միջազգային հանրությանը, ի նշան բողոքի՝ Բաքվում անցկացվող  հակաօրինական «դատավարության» դեմ«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի:

Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն:

Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները:

Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

1. Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար  ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա:

Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել  կամ հանդիպել ինձ հետ և  հասանելիություն ունենալ գործի նյութերին:

5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

6. Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար:

Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված  մի ողջ ժողովրդի:Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:

Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝

Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում:

Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության  նոր ալիք հրահրելով:

Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»։

Ռուբեն Վարդանյան»։

Լրահոս

Ստախոսության մեջ ինձ մեղադրող Էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով․ Գառնիկ Դանիելյան
ԱՄՆ-ում տուփով iPod-ը վաճառվել է ռեկորդային գնով
16-ամյա ֆուտբոլիստը 90+10-րդ րոպեին խփած գոլով հաղթանակ է պարգևել «Լիվերպուլին»
Վարչապետն ընդունել է ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութիին
Հայտնի է դարձել, թե հնարավո՞ր է արդյոք սուտը ճանաչել զրուցակցի դեմքից
Լուսանկարները չհրապարակելու համար փող էր պահանջել
Հայտնաբերվել է սնկային վարակները մահացու դարձնող վիրուս
Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ Սահմանադրությունը․ Ադրբեջանի ԱԳ նախարար
Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված
Բայրամովը նշել է` խաղաղության համաձայնագրի որ կետերի հետ Հայաստանը նախկինում համաձայն չի եղել
Ուրուգվայի ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ շուրջ 2 դար երկիրը զերծ է մնացել պատերազմներից. ՀՀ նախագահը՝ դեսպանին
Եվգենիա Մեդվեդևան խոստովանել է, որ դիմել է պլաստիկ վիրահատության
ԵՄ-ն օգոստոսի 28-30-ը կքննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Պակիստանը Հնդկաստանի մասին հաղորդագրությունից հետո ջրհեղեղի գոտուց տարհանել է 150,000 մարդու
Ռուսաստանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Լեհաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե որքան բժշկական օգնություն ցուցաբերի ուկրաինացիներին
Corriere della Sera. Արևմտյան երկրները Ուկրաինային մատակարարում են հնացած անօդաչու թռչող սարքեր
Թրամփն արժանի է Նոբելյան մրցանակի. Ալիև Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին
Ռուբիկ Հակոբյանի գործը մակագրվել է «թմբուկ խփողին»
Հայտնի է դարձել աշխարհի ամենահարուստ երաժշտի անունը

Լրացուցիչ նորություններ

...

Ստախոսության մեջ ինձ մեղադրող Էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նոր Հաճն համայնքում գտնվող «հատուկ» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ. վարչապետ

Դեսպանի աշխատանքը ձախողելու համար Մակունցին մեդալ են տվել. Լրագրող

Կիրակնօրյա առավոտը Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քաղաքակրթությունը չի կարելի զիջել բարբարոսներին, որովհետև քո սրբատեղին ավերվելու է, յուրացվի և վերածվի գոմի

Շատ քչերը գիտեն, որ Վահագն Չախալյանը, Հայաստանի գրողների միության անդամ է. Տարոն Դավթյան (լուսանկար)

Փաշինյանը Հայաստանի անվտանգային ապագան գրավադրում է երրորդ երկրի՝ գրգռելով իր հարավային հարեւանին․ Շարմազանով

Փաշինյանի երեք վտանգավոր խոստովանությունը. քաղաքագետ

Սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաների թույլ չեն տալիս մտնել ՌԴ. ահազանգ

«Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն»-ն անդրադարձել է ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին». Արմեն Աշոտյան

Արդյո՞ք Փաշինյանի նախապատերազմական ագրեսիվ քաղաքականությունը «պարտությամբ դեպի կարգավորում» նպատակ չէր հետապնդում. Խաչատրյան

Բռնաճնշումները կիրառվում են մեզ կոտրելու համար, բայց իշխող խմբակն իր պարագլխի հետ պարտվել է՝ չհասնելով նպատակին. Գառնիկ Դանիելյան

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

Վայ նրանց, ովքեր չհավատացին, ովքեր հեռացան կամ իրենց հեռու պահեցին․ ԴՕԿ Կուսակցություն

Երիտասարդը ԱԺ ամառային դպրոցից հեռացվել է ֆեյսբուքյան գրառման համար

Ամենազոր Աստված ընդմիշտ Իր Օծյալ Հայրապետին ապավեն, զորակից և ուղեկից է․ Հայր Ասողիկ

«Գործող ռեժիմն իր խայտառակ գործողություններն ավարտին հասցնելու ճանապարհին որևէ բանի առաջ կանգ չի առնելու». Տիգրան Աբրահամյան

Ըստ Փաշինյանի խաղաղության հայ ժողովուրդը պետք է ուրանա սեփական անցյալը և ընդունի թշնամու շարադրած կեղծիքները. Արմեն Այվազյան

Պարտությունները ներկայացվում են իբրև «խաղաղության նոր տրամաբանություն». Սուրեն Սուրենյանց

Փաշինյանին հանձնարարված է պարբերաբար իրականացնել հոգեբանական հարձակումներ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ. Արմեն Այվազյան