Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով


Փետրվարի 16-ին «Ավետիսյան» դպրոցում տեղի ունեցավ «Բվիկ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Թռիչք գրքի թևերով» վեցամսյա ընթերցանության մրցույթի եզրափակիչ փուլը։

Այս բացառիկ նախաձեռնությունը, որը միավորել էր 14-18 տարեկան ընթերցասերներին, ուղղված էր գրագիտության մակարդակի բարձրացմանը, քննադատական մտածողության զարգացմանը և գրավոր ու բանավոր խոսքի հարստացմանը։

Մրցույթը մեկնարկել էր 2024թ. հունիսի 1-ին՝ 211 մասնակիցներով Հայաստանի տարբեր համայնքներից։ Մասնակիցները ընթերցել են 20 գիրք, մասնակցել 10 դասընթացի, որոնցից 7-ը եղել են գրքի քննարկումներ, իսկ 3-ը՝ փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ։

Առաջին առցանց թեստի արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել 66 պատանիներ, ովքեր դեկտեմբերի 16-ին մրցեցին եզրափակիչ թեստի շրջանակներում։

Հաղթողները ստացան դրամական պարգևներ՝

Առաջին տեղ – Մերի Տոնոյան (300,000 դրամ)

Երկրորդ տեղ – Սիփան Կիրակոսյան (100,000 դրամ)

Երրորդ տեղ – Մանե Ալեքսանյան (50 000 դրամ)

Օրը լի էր ինտելեկտուալ մարտահրավերներով և անակնկալներով։ Քանի դեռ հանձնաժողովը ստուգում էր թեստի արդյունքները, մասնակիցները իրենց ուժերը փորձեցին նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի շրջանակներում՝ պատասխանելով 30 հարցի։ Օրվա վերջում մրցանակներ ստացան ոչ միայն հաղթողները, այլև նրանք, ովքեր մրցույթի ողջ ընթացքում աչքի էին ընկել ակտիվ մասնակցությամբ և բացառիկ հետաքրքրասիրությամբ։

Մրցույթի համահիմնադիրների խոսքով՝ առանձնահատուկ ոգևորիչ էր տեսնել երեխաների խանդավառությունը, նրանց սերը գրքերի և ընթերցանության հանդեպ։ «Յուրաքանչյուր մասնակցի աչքերում տեսանք գիտելիքի ծարավն ու գրքի կախարդական աշխարհը բացահայտելու անկեղծ ձգտումը։

Մեր նպատակն է շարունակել աջակցել երիտասարդներին այս ճանապարհին՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ ինքնազարգացման և կրթական աճի համար»,- ընդգծեցին նրանք։

2024 թվականին հիմնադրված «Բվիկ» կրթական հիմնադրամը նպաստում է կրթված և զարգացած հասարակության ձևավորմանը։

Հիմնադրամի կարգախոսն է՝ «Բացի՛ր գիրքը, բացի՛ր միտքդ», և այն ընթերցանության մրցույթներ է կազմակերպում տարբեր տարիքային խմբերի համար՝ խթանելով գրագիտության զարգացումը, քննադատական մտածողության հմտությունների խորացումը, ինչպես նաև ընձեռելով նոր հնարավորություններ կյանքի տարբեր փուլերում գտնվող անհատների համար։

Լրահոս

Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին
Թուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավոր
Ջրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճում
Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են
ՀՀ կառավարության անդամները երդվեցին
«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին
Զենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից
Կարևոր
Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ
ՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի
ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացրել է օտարերկրացիներին՝ Ուկրաինա չայցելելու մասին
Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները
Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության
Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ Politico
Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը
Իսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգը
Guardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանը
Telegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառով
Հյուսիսային Կորեան միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ արձակելու վարժանքներ է անցկացրել
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են
Կադիրովին շնորհվել է բանակի գեներալի կոչում, նրան նվիրել են կարմիր բերետ և ոսկե ուսադիրներ

Լրացուցիչ նորություններ

...

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել

Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով