Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին ոսկե մեդալն է նվաճել։
Հայաստանի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն։
Նա հանդես է եկել մինչև 55 կգ քաշային կարգում և բարձրացրել է 39 կգ ծանրաձող։ Աննա Խաչատրյանի անձնական մարզիչն է Ժոռա Հովհաննիսյանը։








