Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն, ըստ երևույթին, հիանալի հասկանում է, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը ամբողջովին ձախողել է: Ավելին, ակնհայտ է, որ մարդիկ տոտալ բոյկոտում են այս համակարգը, ինչի մասին է վկայում այս պահին հայտարարագիր լրացրած անձանց թիվը: Մեր տեղեկություններով, կառավարությունում, մեղմ ասած, անհանգստացած են հայտարարագրման տեմպերից. որքան էլ հընթացս որոշակի «պրոգրեսիայով» հայտարարագիր լրացնողների թիվը մեծանա, միևնույնն է, այս տարի հազիվ թե 20-30 տոկոսից ավելի լինի ընդհանուր թիվը:

Կառավարությունը փորձում է «արիշտա կախել» քաղաքացիների ականջից՝ այսպես կոչված «սոցիալական կրեդիտների վերադարձի» PR-ի միջոցով: Օրերս էլ մեծ պաթոսով հայտարարեցին, թե իբր «ընդլայնել» են դրա շրջանակը: Սակայն ակնհայտ է, որ մեր բնակչության մեծ մասի վրա այլևս չեն ազդում փաշինյանական «կտերը»: Նաև դրա վկայությունն է, որ մարդիկ նախընտրում են կանխիկ գործարքները, որոնց թիվն էապես մեծացել է: Խնդիրը որևէ բան թաքցնելը չէ, այլ այն, որ առօրյա, միմյանց միջև ընթացիկ փոխանցումները նախընտրում են կատարել կանխիկով՝ «շառիցփորձանքից» հեռու:

Առավել ևս, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը «Դեմ եմ հայտարարագրմանը» խորագրով ակցիաների շրջանակներում օրերս հանրամատչելի բացատրել էր, որ իշխանությունը մանիպուլացնում է՝ հայտարարելով, որ մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն: «Հայտարարագրած գումարը չի հարկվի ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե ունենաք նվիրատվության կամ փոխառնության պայմանագրեր։ Մյուս ԲՈԼՈՐ դեպքերում, եթե կա չհիմնավորված բանկային շարժ, այն լինի 20000, 150000, թե 500000 դրամ՝ ենթակա է հարկման»:

Նշենք, որ վերը նշված ակցիայի շրջանակներում արդեն մի քանի բավական մարդաշատ հանդիպում է եղել: Մեզ հետ զրույցում Սարգսյանը նշեց. «Հենց հասարակության լայն շերտերին հասանելի դարձրեցինք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն հարցում ստել է, և դուք իրականում խնդիրների առաջ եք կանգնելու, դրանից հետո կանցնենք պայքարի երկրորդ փուլին՝ հանրային ճնշման ներքո ստիպելու, որպեսզի նվազագույնը մի քանի տարով կասեցվի այս համակարգի ներդրումը, լայն քննարկումների արդյունքում նոր համակարգ մշակվի և ներդրվի: Հասնելու ենք մեր նպատակին, այս համակարգը պետք է կասեցվի, և այս տարի հասարակության անդամներն իրենց եկամուտները չպետք է հայտարարագրեն»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիայի հաջորդ իրազեկումհանդիպումը կլինի Գյումրու տարածաշրջանի բնակչության հետ՝ փետրվարի 19-ին»:

Լրահոս

Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք
«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին
27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»
Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»
Երկրաշարժ՝ Հայաստանում
Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը
Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում
Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել
Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան
Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News