Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է շուրջ 22 մլն դրամ


Դատական ակտով, օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը գործում է, և եռաստիճան դատական համակարգում վերջնական օրինական ուժի մեջ մտած վճռով ունենք ամբողջությամբ բավարարված հայց: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 13-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշիյնանի այն հարցին, թե արդյոք իրողությո՞ւն է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը:

«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով (խոսքն առաջին ատյանի դատարանի մասին է) գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր, և վճռի հիման վրա (վճիռն օրինական ուժի մեջ մտավ տարեսկզբին) ՀՀ սեփականության իրավունքն է արդեն գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող մեկ բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ:

Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է նաև 50,720 եվրոյին համարժեք շուրջ 22 մլն դրամ:

Վճռի մնացած մասի կատարման նպատակով գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ, որպեսզի հարկադիր կատարման ծառայության միջոցով մնացածը կատարվի»,- ասաց նա:

Վարդապետյանը տեղեկացրեց՝ մինչ այժմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում վերադարձված գույքերը հաշտություններ են եղել:«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեր գործառույթի շրջանակում այս պահին ներկայացված հայցադիմումների թիվը 136-ն է, որոնք տարբեր ատյանների դատարաններում են:

Հիշեցնենք, որ այդ հայցադիմումներով պահանջում ենք բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք, 359 իրավաբանական անձում մասնակցություն:

Մոտավոր դրամական պահանջն այս պահին կազմում է 527 մլրդ դրամ, ընդհանուր հայցագինը՝ շուրջ 600 մլրդ դրամ»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին թիվը շուկայական և կադաստրային արժեքների հարաբերակցության արդյունքում կփոխվի:Գլխավոր դատախազը խոսեց նաև անցած տարի գործարկված մի մեխանիզմի մասին, այն է՝ վերականգնված միջոցների միասնական հաշիվը:

Ըստ այդմ՝ գործարկման օրվանից՝ դեկտեմբերի 5-ից, մինչ օրս վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է շուրջ 10 մլրդ 283 մլն դրամ:«Սա տնտեսական հանցագործությունները չի ներառում:

Այսինքն՝ բոլոր այն հանցագործությունները, որոնք կապված են հարկային պարտավորությունների չկատարման հետ, բոլոր այդ վերականգնումները վճարվելու են ոչ թե այս հաշվեհամարին, այլ համապատասխան հարկ վճարողների համար նախատեսված հաշվեհամարին»,- ասաց նա:

Լրահոս

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ
Ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի ղեկավարը՝ կաշառքի միջնորդության գործով
«Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է». Գարեգին Բ-ի շնորհակալական ուղերձը
Ուկրաինական անօդաչուները հարվածել են «Ozon»-ի լոգիստիկ կենտրոնին
Ղազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ
Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան
«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ
ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան
«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ
«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը
ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»
Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը
Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ
5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը
Սա ընտանեկան բռնության տեսակ է․ հորդորում եմ Աննա Հակոբյանին հետևողական լինել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
Ֆինանսական հաջողությունը շատ մոտ է. օգոստոսի վերջին կենդանակերպի որոշ նշաններ փող կունենան
Հարձակվել են դպրոցներից մեկի վրա Շվեդիայում. Կան վիրավորներ

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 21-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 20-ին

Շաքարավազի համաշխարհային գները հասել են 2025 թվականի մայիսից ի վեր առավելագույն մակարդակին

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Հայաստանը գրեթե դադարել է վրացական ձմերուկ գնել․ 638 տոննայից՝ ընդամենը 5,4 տոննա

Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին

Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը

Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ

Brent-ն էժանացել է

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 22-ի դրությամբ

Ո՞ր երկրներն են ամենից շատ ծախսում կրթության վրա

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին

Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ին