Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ֆիասկոն (հիշեցնենք՝ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, ապա 2025 թվականի հունվարի մեկից) մինչեւ հիմա ներդրված չէ:Բացի այդ, չհիմնավորված եւ անարդյունավետ «բարեփոխումները», պետական պատվերի հետ կապված անվերջանալի եւ խորացող խնդիրները, առողջապահական համակարգի նկատմամբ հանրային ուժգնացող դժգոհությունները խառնաշփոթ են առաջացրել համակարգում:

Ի հավելումն այս ամենի` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում ձեւավորվել են լարված հարաբերություններ հենց կառավարող խմբի ներսում։ Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ի տարբերություն Ավանեսյանի, առողջապահության համակարգի հնաբնակներից է (նա առողջապահության նախարարությունում բաժնի պետ էր դեռեւս ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի նախարար եղած ժամանակ), շատ ավելի զգուշավոր բազմաթիվ հարցերում՝ քան Ավանեսյանը։

Լենա Նանուշյանն աստիճանաբար նվաճում է նախարարությունը՝ իր մտերիմներին տարբեր պաշտոնների նշանակելով եւ տարբեր մեթոդներով ազատվելով անձամբ իր նկատմամբ ոչ լոյալ տրամադրված կադրերից։ Այսպես, նա դեռեւս 2023 թվականին առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար նշանակեց իր ընկերուհուն՝ Ինեսսա Ասմանգուլյանին։Նույն կառույցում բավականին մրցունակ աշխատավարձով տեղավորեց նաեւ մեկ այլ մտերիմի՝ Սեւիլյա Աբրահամյանին։

Գլոբալ հիմնադրամն այն հիմնադրամն է, որ միլիոնավոր դոլարների ծրագրեր է իրականացնում ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարում։ Ի դեպ, այս ոլորտում նախկինում երբեւէ գործունեություն չիրականացրած սույն տիկնանց նշանակման արդյունքում, չդիմանալով ստեղծված իրավիճակին, վերջին երկու տարիներին հերթով ազատման դիմումներ են գրել տասնյակ տարիներ շարունակ խմբում աշխատող բազմաթիվ ազնիվ պրոֆեսիոնալներ։

Նախարարության քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ 2020 թվականի տարեսկզբին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փորձառու տնօրեն Սամվել Գրիգորյանին եւ նրա պրոֆեսիոնալ թիմակիցներին ազատելը եղել է ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լենա Նանուշյանի նախաձեռնությունը։ Այսինքն` Լենա Նանուշյանն իր նշանակետերին հասել է այլոց ձեռքերով։ Նախարարությունում Նանուշյանի գործոնով են պայմանավորում նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից Արտավազդ Վանյանի հեռացումն ու նրան Ստեփան Աթոյանով փոխարինելը։

2023 թվականին Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում Նանուշյանի մեկ այլ մտերիմ նշանակվեց՝ Սամվել Խարազյանը։ Սամվել Խարազյանը նախկինում աշխատել էր ՊԱԳ-ում։ Ի դեպ, Խարազյանը փաստացիորեն նշանակվեց Ավանեսյանի ամենահավատարիմ կադրերից մեկի՝ Ահարոն Բարսեղյանի փոխարեն։

Իր մայրիկին պատկանող «Արֆարմացիայի» եւ «Ուիգմորի» նախկին ֆինանսիստ Ահարոն Բարսեղյանին պետական առողջապահական գործակալության պետ նշանակելով, այնուհետեւ նրան ապահովագրության ներդրման գործընթացում ներգրավելով՝ Ավանեսյանը, ըստ ամենայնի, հեռահար նպատակներ է ունեցել Բարսեղյանին հետագայում նշանակել ստեղծվելիք ապահովագրական հիմնադրամի ղեկավար։ Սակայն շաբաթն ուրբաթից շուտ է եկել, եւ Բարսեղյանը, ի հեճուկս Ավանեսյանի, ստիպված եղավ 2024 թվականի գարնանն ազատվել իր պաշտոնից։

Լուրեր կան, որ Նանուշյանը Ահարոն Բարսեղյանին ապահովագրության ներդրման գործընթացում մասնակցությունից զրկելու համար ամեն ջանք գործադրում է՝ հետագայում Խարազյանին մի քանի հարյուր միլիարդ դրամ կապիտալ ունեցող հիմնադրամի ղեկավար կարգելու նպատակով։Չպետք է մոռանալ, որ ապահովագրության ներդրման այսքան երկար ձգձգվող գործընթացն էլ պակաս եկամտաբեր գործ չէ այն ներդնողների համար։ Ավանեսյանը, կարծես, վերջապես հասկացել է, որ Նանուշյանն ու նրա թիմակիցները «թաքնված» պայքար են մղում իր դեմ։

Ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը հանկարծակի, անակնկալ կերպով մեկ օրվա ընթացքում հիմնավորապես փոխել է հոգեբուժարանների պետական պատվերի տրամադրման սկզբունքները, որն էականորեն նվազեցնելու էր հոգեբուժարանների ֆինանսավորումը՝ առաջացնելով աղետալի հետեւանքներ առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հոգեբուժական հաստատությունների համար։Պարզվում է՝ հոգեբուժարանների ֆինանսավորման ձեւաչափի կտրուկ փոփոխությունը նախաձեռնել է պետական առողջապահական գործակալության ղեկավար կազմը Խարազյանի գլխավորությամբ՝ մանրամասն չտեղեկացնելով նախարարին, որ դրա արդյունքում հատկապես հոգեբուժարանների ֆինանսավորումն էականորեն նվազելու է։

Մամուլում հրապարակումներից հետո Ավանեսյանին իր հատուկենտ «հավատարիմները» գլխի են գցել, որ այդ «բարեփոխումը» կարող է դառնալ իր կարիերայի վերջին «բարեփոխումը», ինչից հետո վերջինս հրահանգել է վերադառնալ ֆինանսավորման նախկին մեխանիզմին։ Թե ինչով կավարտվեն այս «ներքին մարտերը», կապրենք՝ կտեսնենք:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով այս թեմաների վերաբերյալ:Նախարարությունից արձագանքեցին. «Կադրերի նշանակումը իրականացնում է նախարարը՝ հաշվի առնելով ոլորտը համակարգող փոխնախարարի կողմից մասնագիտական որակների ներկայացումը եւ այլ հատկանիշներ: Բավական է նույն բամբասանքն ամեն շաբաթ վերարտադրեք: Ապահովագրության մասին կասեմ հետեւյալը. այդ ռեֆորմը ոչ թե լոկալ առողջապահական, այլ համապետական բարեփոխում է. ուստի մենք ամեն օր պատրաստվում ենք դրան` ամենայն մանրամասնությամբ եւ անհրաժեշտ լրամշակումներով», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ներքին անկայունության պայմաններում աշխատող նախարարությունից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Շտապ
Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին
Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել
Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից
Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում
Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)
Կարևոր
Փոխնախարարը հրաժարական է տվել
Զախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ
Կարևոր
Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են
Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)
Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբան (տեսանյութ)
Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ)
Քոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցը (տեսանյութ)
Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը
Շուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան
Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)
Նեպալի և Չինաստանի սահմանին ավերիչ ջրհեղեղներից հետո անհետ կորել են 34 երկրների զբոսաշրջիկներ
Կարևոր
ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև
Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան
Մինչև հիմա որևէ կարևոր առաջարկ չեք ներկայացրել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»