Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանության և գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված փոխգործակցությունն ու դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»:

Ուշագրավ է, որ երկու տարուց մի փոքր ավելի ժամանակաընթացքում սա Աննա Վարդապետյանի արդեն վեցերորդ հանդիպումն է ԱՄՆ դեսպանների հետ: Գլխավոր դատախազը երեք անգամ էլ հանդիպել է ԱՄՆ այլ պաշտոնյաների հետ: Այս հանգամանքն ինքնին ուշագրավ է և առաջ է բերում մի շարք հարցեր:

Օրինակ՝ անընդհատ ինքնիշխանությունից, անկախությունից խոսող, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում պարտությունը «ինքնիշխան պետություն ունենալու» հնարավորություն դիտարկող իշխանությունները ինչպե՞ս են բացատրում այն հանգամանքը, որ անկախ ինստիտուտի (դե, գոնե Սահմանադրությամբ) ղեկավարն այսքան կարճ ժամանակամիջոցում արդեն 6 անգամ հանդիպում է ԱՄՆ դեսպաններին։

Հաջորդը՝ ԱՄՆ դեսպանության և գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված ի՞նչ փոխգործակցության մասին է խոսում գլխավոր դատախազությունը: Կամ՝ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող այդ ո՞ր ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականության մասին է խոսվում: Ու, ընդհանրապես, մի «շարք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող» ի՞նչ հարցեր են քննարկել մեր երկրի գլխավոր դատախազը և Միացյալ Նահանգների դեսպանը։

Այսինքն, ԱՄՆ-ն, որպես պետություն, ի՞նչ հետաքրքրություն կարող է ունենալ մեկ այլ երկրի անկախ գերատեսչության հետ, որը, ըստ օրենսդրության, հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթների օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքները, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։

Այստեղ, ի դեպ, կարելի է շեշտել, որ վերջին շրջանում գլխավոր դատախազության լիազորությունների իրականացման մեխն ու «ամենապոպուլյար» թեման, կարծես, դարձել են ապօրինի գույքի բռնագանձման հարուցած վարույթների մասին լուրերը:

Եվ սա՝ այն դեպքում, որ երկրում քրեական հանցագործությունների թիվը անգամներով աճ է ունենում, իսկ այդ թեմաների մասին հաղորդագրությունները հատուկենտ են։Ի դեպ, որպես հավելում նշենք, որ փաստացի միայն պաշտոնական հանդիպումներին ենք անդրադարձել. բանն այն է, որ նշյալ 9 հանդիպումների մեջ ներառված չեն, օրինակ՝ համատեղ միջոցառումները, որտեղ նույնպես ներկա են լինում գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը։»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»
Երկրաշարժ՝ Հայաստանում
Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը
Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում
Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել
Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան
Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն