Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են Միջազգային քրեական դատարանի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ դաշնակիցների դեմ հետաքննությանը:Հաագայի դատարանը, ըստ Թրամփի վարչակազմի, կատարել է «անօրինական և չարդարացված գործողություններ՝ ուղղված Ամերիկայի և նրա մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ»։

Ինչպես ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, պատժամիջոցների ցանկում հայտնվածները կարող են բախվել ունեցվածքի և ակտիվների սառեցման և չկարողանան մուտք գործել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ մուտքի սահմանափակումները կազդեն նաև ընտանիքի անմիջական անդամների վրա:
Այս թեմային անդրադարձել է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնարար պայմանագրի` Հռոմի ստատուտի 124-րդ ստորագրող երկիրը։

Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից. խորհրդարանն այն վավերացրել է 2023-ի հոկտեմբերի 3-ին։

«Ընդունելով Հռոմի ստատուտն ու պարտավորվելով կատարել ՄՔԴ-ի որոշումները՝ ՀՀ-ն վատթարացրել է հարաբերությունները ՌԴ-ի հետ, քանի որ առկա է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերը, ինչպես նաև Իսրայելի հետ, քանի որ ՄՔԴն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձերբակալման օրդերի մասին որոշում է կայացրել»,-գրում են ալիքի հեղինակները և հավելում, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտը վավերացրել է՝ Ադրբեջանին Արցախի դեմ ագրեսիայի համար պատասխանատվության կանչելու համար, սակայն Ադրբեջանը չի ընդունել Հռոմի ստատուտն, ու ՀՀ գործող իշխանությունները կրկին անգամ սխալ արտաքին քաղաքական որոշում են կայացրել։

Ընդունելով Հռոմի ստատուտը՝ Փաշինյանն ու թիմն այդպես էլ չստացան Իլհամ Ալիևին ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության կանչելու գործիքակազմեր։

«Հանրապետության հրապարակ» ալիքը գտնում է, որ ՀՀ գործող իշխանություններն Արևմուտքի կողմն ուղղված քայլ են արել՝ ընդունելով Հռոմի ստատուտը, որը, սակայն, այսօր ոչ մի աշխարհաքաղաքական դիվիդենդ չի տալիս Երևանին, քանի որ Թրամփի վարչակազմն ունի բացասական դիրքորոշում ՄՔԴ-ի հարցում։«Դեֆակտո վատթարացնելով կապերը ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ՝ ՀՀ-ի գործող իշխանությունները, ընդունելով Հռոմի ստատուտը, այդպես էլ ոչինչ չստացան։

Նրանք չեն կարողանալու Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների համար։ Փաշինյանն ու ՔՊ-ն հերթական անգամ դիլետանտ արտաքին քաղաքական որոշում են կայացրել, որի արդյունքում ՀՀ-ի դիրքերն են թուլանում, իսկ Ադրբեջանը մնաց անպատիժ Արցախի ու նրա ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար։ Այսպիսով, ՀՀ-ն, Հռոմի ստատուտը վավերացնելով, պարտավորություններ է ստանձնել՝ չստանալով դրանից ոչ մի պրակտիկ օգուտ՝ Ադրբեջանին զսպելու, պատասխանատվության ենթարկելու առումով։

Բաքվում շարունակվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարություններն, ու միջազգային կազմակերպությունները և ինստիտուտները ոչինչ չեն անում այդ ֆարսը կանգնեցնելու համար»,-նշում են հոդվածագիրներն ու ամփոփում, որ ՀՀ գործող իշխանությունների արևմտամետությունը աշխարհաքաղաքական առումով միայն մեկուսացնում է ՀՀ-ն ռազմավարական դաշնակից ՌԴ-ից ու բարեկամ Իրանից։

Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ից կերտել հակառուսական և հակաիրանական պլացդարմ՝ դրա դիմաց ՀՀ-ին չտալով ոչինչ։ Ադրբեջանի նոր հարձակման պարագայում նույն Արևմուտքը սահմանափակվելու է չեզոք հայտարարություններով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»
Երկրաշարժ՝ Հայաստանում
Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը
Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում
Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել
Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան
Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն