Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքն ու պահվածքը, այդ թվում՝ «լեզվավարժությունները», շատ են նմանվում անծանոթ ու ջրառատ գետը հատել փորձողի հուսահատ գործողություններին:

Ըստ որում, «գետը» հատել փորձողը գոնե ապահովության համար ինքզինքը ճոպանով մի ծառաբնից չի էլ կապել:

Ոտքով շոշափելով փորձում է արագահոս գետի հատակում ինչ-որ քար գտնել, հենվել դրա վրա, մի կերպ պահում է հավասարակշռությունը, հետո մեկ այլ քար է փնտրում: Ու լինում է, որ չի գտնում, մինչև ծունկը խրվում է ինչ-որ տիղմով լցված փոսի մեջ:Բայց իսկապես, նման է, չէ՞:Նախ՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ասելիք չունի:

Նա արդեն համառորեն կրկնում է ավելի վաղ շրջանառածները: «Մեղավորներ» գտնելու, իր բերած ձախողումները մե՛կ «նախկինների», մե՛կ ռուսների, մե՛կ առհասարակ ժողովրդի, բանակին զինվոր տված ծնողների վրա բարդելու քարոզչական հնարքներն այլևս չեն «անցնում»:

Ավելին, մարդկանց ճնշող մեծամասնությունն այլևս չի էլ լսում, առհասարակ, թե ինչ է ասում Փաշինյանը: Չեն լսում, չեն հետևում, չեն ընդունում:

Իսկ հիմա նաև չեն ուզում ենթարկվել նրա իշխանության գրպանահատային կանոններին («ներքևինները չեն ուզում...»): Ավելին, քարոզչական «հզոր» գաղափարները, «պրոյեկտները» հենց վերոնշյալի արդյունքում անընդհատ «գցում է ոտքին»:

Փաշինյանական թեզերն այլևս չեն ազդում մարդկանց վրա: Լավ, գոնե բացարձակ մեծամասնության վրա:

Արտաքին հարաբերություններում խնդիրներ ունի, ներքին քաղաքականության մեջ ծայրեծայր խնդիրներ են: Տնտեսության մեջ փլուզումներ են ու անընդհատ մարդկանց գրպանը մտնելու գործողություններ:Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության վարկանիշը չափազանց ցածր է, նույնիսկ արևմտյան հարցումներով՝ հազիվ 10 կամ 11 տոկոս, այսինքն՝ մոտենում է իր «պատմական» 7 տոկոսանոց վարկանիշին:

Տրանսպորտի թանկացում, հարկային բեռի կտրուկ ավելացում, համընդհանուր հայտարարագրման լուծ:

Պարզ է, որ երկրում սոցիալական բունտ (խռովություն) է հասունանում:Եթե գումարենք սրան երկրի գլխին նորանոր մարտահրավերներ ու սպառնալիքներ բերելը, այն հանգամանքը, որ այլ երկրների ղեկավարներն իրեն լուրջ չեն ընդունում, պատկերն առավել պարզ կդառնա:

Դա ցուգ-ցվանգ է՝ ցայտնոտի պայմաններում: Այսինքն, Փաշինյանին արդեն ժամանակը չի բավականացնում, ի լրումն՝ ցանկացած հաջորդ քայլ բերում է էլ ավելի վատ դիրքի: Այստեղ հարցը մեկն է. որ «քարի» վրա կգայթի Փաշինյանը:

Լրահոս

Կարևոր
Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում
«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել
Կարևոր
Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ)
Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան
Շտապ
Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին
Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել
Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից
Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում
Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)
Կարևոր
Փոխնախարարը հրաժարական է տվել
Զախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ
Կարևոր
Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են
Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)
Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբան (տեսանյութ)
Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ)
Քոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»