Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինական պատերազմի բռնկումից հետո, արտաքին գործոններով պայմանավորված, Հայաստանի տնտեսությունը սկսեց աճի բարձր տեմպեր արձանագրել։ Բայց քանի որ արտածին գործոնների դրական էֆեկտն աստիճանաբար անցնում է, այն իր արտացոլումն է գտնում նաև Հայաստանի տնտեսական աճի պատկերի վրա։Ու եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները 2022 թվականին կազմում էին 14,2 %, ապա անցած տարի կազմել են ընդամենը 8 %։

Միևնույն ժամանակ, 2024 թվականին գրանցված պատկերը 1,8 տոկոսային կետով էլ պակաս է 2023 թվականի ցուցանիշից։

Իսկ այս տարի արդեն կանխատեսվում է, որ տնտեսական աճի տեմպերն ավելի կնվազեն։ Տնտեսագետներից շատերը համոզված են, որ Հայաստանի տնտեսությունը վերադառնում է իր իրական վիճակին, երբ հազիվ սողում է։

Որոշ մասնագիտացված կառույցներ էլ անգամ կանխատեսում են, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5 % կամ ավելի ցածր։ Չնայած նույնիսկ այսպիսի վատ կանխատեսումներին, բացառված չէ, որ արդեն այս տարի Հայաստանը տնտեսական աճի ապահովման հետ կապված ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնի։

Ըստ էության, աշխարհաքաղաքական գործոններն ինչպես նպաստեցին Հայաստանի բարձր տնտեսական աճին, այնպես էլ կարող են հակառակ ազդեցությունն ունենալ՝ պայմաններ ստեղծելով աճի տեմպերի գահավիժման համար։

Մանավանդ այս տարի արդեն նշմարվում են էական աշխարհաքաղաքական փոփոխություններ, երբ առևտրային պատերազմները և տնտեսական խիստ մրցակցությունը դառնում են «նորմալ» երևույթ, մատակարարման շղթաները խաթարվում են, իսկ համաշխարհային մակարդակով գնաճային ֆոնն ավելի է ընդլայնվում։

Բացի դրանից, գործընկեր երկրներում գնաճը չի դադարում, իսկ կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գների աճը դեռևս մնում է թիրախային մակարդակից զգալի բարձր:

Այս տեսանկյունից հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ։

Ու եթե ռուսական տնտեսության մեջ լուրջ խնդիրներ առաջանան, ինչը անհավանական չէ՝ տարբեր գործոնների ազդեցությամբ պայմանավորված, ապա այդ վիճակն իսկույն կզգացվի նաև Հայաստանի տնտեսության վրա։

Պատահական չէ, որ նույնիսկ Հայաստանի ԿԲ նախագահն է խոստովանում, որ 2025 թ. առաջին եռամսյակում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում և, ընդհանրապես, աշխարհում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են:

Մյուս կողմից էլ՝ որպեսզի Հայաստանը կարողանա իր տնտեսական աճի տեմպը պահպանել, անհրաժեշտ է, որ տնտեսության կառուցվածքը առողջ հենարան ունենա, ինչը երկու տարվա ընթացքում կարելի էր ձևավորել, բայց այդպես էլ չձևավորվեց։ Ավելին, «Լույս» հիմնադրամի՝ 2024 թ. հունվարդեկտեմբեր ամիսների ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ։

Անցյալ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշները վկայում են, որ տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և ծառայությունների աճով, որոնց նպաստումները կազմել են, համապատասխանաբար, 7,3 և 2,5 տոկոսային կետ:

Ու մինչ այս ճյուղերի տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության կառուցվածքում աճել է, արդյունաբերության (առանց ոսկերչական գործունեության) և գյուղատնտեսության կշիռները նվազել են։

Արդյունաբերության նպաստումը տարվա կտրվածքով շարունակել է փոքրանալ՝ հունվարնոյեմբերի 1,6-ի փոխարեն հասնելով 1 տոկոսային կետի։ Ընդ որում, դա հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճի տեմպով, որը շարունակել է դանդաղել։

Գյուղատնտեսության ոլորտում, ճիշտ է, անցյալ տարի գրանցվել է 1,6 % աճ, բայց այդ տեմպը լիովին անբավարար է՝ հաշվի առնելով այս ոլորտի խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրերը, ոլորտի ընդգրկունությունն ու Հայաստանի ունեցած գյուղատնտեսական պոտենցիալը։

Արտահանումն էլ իր հերթին է էականորեն նվազում։ Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերին արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 48,6 %-ով, ինչի արդյունքում էապես դանդաղել է նաև կուտակային աճը՝ հունվարդեկտեմբերին կազմելով 53,1 %՝ հունվարնոյեմբերի 74,3 %-ի դիմաց։

Այսպիսի պատկերը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցյալ տարվա հունվար նոյեմբեր ամիսներին արտահանման աճը շարունակել է գրեթե ամբողջությամբ պայմանավորված լինել ոսկերչական ապրանքների ու թանկարժեք քարերի արտահանումով, իսկ երբ այս ենթաճյուղում արտահանումը դադարել է, միանգամից անկումային իրավիճակը տեսանելի է դարձել։

Փաստացի, մի կողմից՝ Հայաստանի համար արտահանման դիվերսիֆիկացումն է մնում որպես լուրջ խնդիր, իսկ մյուս կողմից՝ կախվածությունը վերաարտահանումից։ Իսկ այդ երկու խնդիրների լուծման համար նախևառաջ պետք է արտադրության կազմակերպման համար հիմքեր ստեղծել ու տնտեսության կառուցվածքն առողջացնել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»
Երկրաշարժ՝ Հայաստանում
Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը
Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում
Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել
Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան
Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն