Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Աբխազիայի արտահերթ նախագահական ընտրություններին մնացել է 9 օր, և ընտրապայքարը գնալով ավելի է թեժանում: Հաշվի առնելով վերջին շրջանում աբխազահայերի հետ կապված մի շարք հայտարարություններ, ինչպես նաև այն հանգամանքը, որ, ըստ տարբեր տեղեկությունների, թեկնածուներից մեկը՝ Ադգուր Արձինբան, թուրքական լոբբիի ներկայացուցիչ է, ինչպես նաև այն, որ Աբխազիայում մեծ թվով էթնիկ հայեր են ապրում, այս ընտրությունների հետ կապված հայ հանրության հետաքրքրությունը պատահական չէ:

Հիշեցնենք, որ վերջերս նույն Արձինբայի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ վիրավորական հայտարարություններ են հնչել հայերի մասին, որը չի կանխվել թեկնածուի կողմից: Եվ միայն մեծ աղմուկից հետո Արձինբան ու իր շտաբը ստիպված էին արդարացման հայտարարություններ անել:Ինչ վերաբերում է թեկնածուների վարկանիշին, ապա, մասնավորաբար, վերջին հարցումների համաձայն, այս ընտրությունների ընդգծված առաջատարը Աբխազիայի փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան է:

Նրա օգտին այս պահին պատրաստ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 42 տոկոսը:Երկրորդ տեղում ընթացող Ադգուր Արձինբային քվե կտա մոտ 7,5 տոկոս ընտրող: Երրորդը Օլեգ Բարցիցն է՝ մոտ 6 տոկոսով: Ըստ փորձագետների, առաջիկա տասն օրվա ընթացքում չկողմնորոշվածների զգալի մասը կարող է «թեքվել» դեպի Բադրա Գունբան:Ի դեպ, ինչպես գրում է «Նոյյան տապան» թերթը, խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստացել Ռուսաստանում բնակվող համշենահայերից, որոնք խնդրել են իրենց տեսակետը հրապարակել Աբխազիայի ապագայի հետ կապված:

Նրանք կոչ են արել Աբխազիայում ապրող բոլոր հայերին՝ իրենց քվեն տալ Գունբայի օգտին: «Բադրա Գունբան առաջնորդ է, որը հասկանում է, թե ինչ խաղադրույք է դրված, և պատրաստ է Աբխազիան առաջնորդել դեպի պայծառ ապագա»,-նշել են համշենահայերը:

Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը ևս կոչ է արել բոլոր աբխազահայերին՝ ակտիվորեն մասնակցել փետրվարի 15-ի ընտրություններին և քվեարկել Գունբայի օգտին:Ուշագրավ է, որ նախօրեին տված հարցազրույցում Բադրա Գունբան ասել է, թե անթույլատրելի է մարդկանց տարանջատել՝ ըստ իրենց քաղաքական, էթնիկ, ազգային կամ կրոնական պատկանելության:

Լրահոս

Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը
Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)
Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը
Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Կարևոր
Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ)
Կարևոր
ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին
Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին
Կարևոր
Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը
Կարևոր
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Բազաներ տրամադրելու հարցում դաշնակիցների մերժումը հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ի իմաստը․ Ռուբիո
Կարևոր
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
Կարևոր
Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը
Կարևոր
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց
Ամիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը
Կարևոր
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ»

Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»

Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից

«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի

«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները

Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»

ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց