Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Ի՞նչ ծրագրեր է իրականացրել «հանցավոր կազմակերպությունը» Հայաստանում


«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկացի հանրահայտ միլիարդատեր Իլոն Մասկը, մեղմ ասած, սենսացիոն հայտարարություն է արել՝ մասնավորաբար գրելով. «USAID-ն հանցավոր կազմակերպություն է: Ժամանակն է, որ այն մահանա... Գիտե՞ք, արդյոք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները»:Սրանք իսկապես ծանր մեղադրանքներ են, ըստ որում՝ ոչ ամենը:

Խոսվել է նաև այն մասին, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ու իր ցանցն օգտագործվել են երկրների դեմ հետախուզական գործունեության համար ևս: Կարճ ասած՝ USAID-ի գլխին լուրջ ամպեր են կուտակվում հենց ԱՄՆ-ում՝ հաշվի առնելով, թե ով է Մասկը և ում կողմնակիցն է: Սենսացիան՝ սենսացիա, բայց գոնե մեր ընթերցողների համար ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կապված շատ անակնկալներ չկան Մասկի մեղադրող կամ դիմակազերծող հայտարարությունների մեջ:

Մեկ անգամ չէ, որ տարբեր հրապարակումներով ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքի վրա, որ հատկապես 2018-ի «թավիշից» հետո USAID-ն ավելացրել է Հայաստանում իր գործունեության ֆինանսական ծավալներն ու ուղղությունները: Ավելին, USAID-ի անունն առնչվել է նաև Հայաստանում գործող մեկ տասնյակից ավելի բիոլաբորատորիաների աշխատանքի ու ֆինանսավորման հետ, ինչը մշտապես է մտահոգություններ ու հարցեր հարուցել: Իսկ ի՞նչ են նրանք այնտեղ ֆինանսավորել այդ բիոլաբորատորիաներում:

Հիմա, փաստորեն, Իլոն Մասկն է հայտարարում, որ USAID-ն ամենևին էլ այն «գովազդային ժպիտը» չէ, որով ներկայանում է, այլ «հանցավոր կազմակերպություն», հետախուզական ծածկույթ, «կենսաբանական զենքն» ու համաճարակի տարածման նպաստող, ի վերջո՝ «ձախ արմատական մարքսիստների օձի բույն է, որոնք ատում են Ամերիկան»:Չգիտենք, թե Ամերիկան՝ ինչպես, բայց որ Հայաստանում, հատկապես Փաշինյանի իշխանավարման շրջանի Հայաստանում USAID-ի գործունեությունը «մութ կողմեր» ունի, բազմիցս են նշել տարբեր փորձագետներ ու լրատվամիջոցներ:

Հետաքրքիր է, թե Իլոն Մասկի հայտարարությունն արդյոք բավարա՞ր հիմք է, որպեսզի համապատասխան ծառայություններն ստուգեն, թե ինչո՞վ է մեր երկրում զբաղված եղել USAID-ն, հատկապես ինչե՞ր է զարգացրել, ի՞նչ ՀԿ-ներ է «ծաղկեցրել», դրանցից քանիսն ի՞նչ «գործի» մեջ է ներգրավված և այլն:Ի դեպ, երեկ նոր վերլուծական հոդված է ներկայացրել «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականության փոփոխությանը USAID-ի հանդեպ և այդ կազմակերպության ապագա գործունեությանը ՀՀ-ում։ Նշվում է, որ USAID-ն տարիներ շարունակ ՀՀ-ում ձևավորել է ԱՄՆ-ին լոյալ փորձագիտական շրջանակներ, որոնք կարող են դառնալ ապագա իշխանության մաս՝ սպասարկելով Սպիտակ տան շահերը ՀՀ-ում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունում «արմատական խանգարվածներ» են աշխատում։ USAID-ն Միացյալ Նահանգների դաշնային կառավարության գործակալություն է, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար։ Այն գործում է Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, այդ թվում՝ նաև Հայաստանում»,-գրում են հեղինակները և նշում, որ USAID-ն տասնամյակներ շարունակ ծառայել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածաշրջանում ամերիկյան գեոպոլիտիկ շահերի սպասարկմանը, որպես, այսպես կոչված, soft power՝ փափուկ ուժ։ Այդ կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալել նաև ՀՀ-ում՝ համագործակցելով բազմաթիվ ՀԿ-ների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ։Ալիքի հեղինակները գրում են, որ USAID-ին փոխկապակցում են նաև ամերիկյան հատուկ ծառայությունների, մասնավորապես Կենտրոնական հետախուզական վարչության հետ։

Կան բազմաթիվ փաստեր, թե ինչպես է այդ կազմակերպությունը նպաստել, մասնակցել հետխորհրդային տարբեր երկրներում, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների իրականացմանը, որը նպատակ է ունեցել փոխել տվյալ երկրների արտաքին քաղաքական ուղենիշը՝ ՌԴ-ի հետ կապերի խզում և դեպի ՆԱՏՕ ու ԵՄ արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխություն։

«Թրամփն ու նրա հավատարիմ թիմակից Մասկը կոշտ քննադատության են ենթարկում այդ կազմակերպությունն, ու հասկանալի է, որ այդ կազմակերպությունն ենթարկվելու է լուրջ փոփոխությունների, սակայն ակնհայտ է, որ Սպիտակ տունը չի ցանկանա ոչնչացնել նմանատիպ կազմակերպությունը, քանի որ այն ստեղծել է ցանց աշխարհի տարբեր երկրներում և նպաստում է ամերիկյան գեոպոլիտիկ շահերի սպասարկմանը»,-գրում է «Հանրապետության հրապարակը»։Հիշեցվում է նաև, որ վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ գրեթե 25-ամյա համագործակցության դադարեցման մասին։

Ըստ հեղինակների, Ադրբեջանը, հավանաբար, Ալիևի իշխանության համար վտանգ է զգացել այդ կազմակերպությունից և չեզոքացրել է այդ կազմակերպության միջոցով ԱՄՆ-ի հնարավորություններն ազդելու Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վրա։Ամփոփելով՝ ալիքը գրում է. «ՀՀ գործող իշխանությունները տարիներ շարունակ խորացրել են կապերը USAID-ի հետ՝ դրանով նաև իրենց լոյալությունը հայտնելով Սպիտակ տանն ու որդեգրելով արևմտամետ արտաքին քաղաքականություն։

ՀՀ-ում գործող բազմաթիվ ՀԿ-ներ այս կամ այն կերպ համագործակցել են տվյալ կազմակերպության հետ և այժմ հայկական բազմաթիվ ՀԿ-ներ սպասում են, թե ի՞նչ է լինելու USAID-ի հետ ապագայում, և արդյո՞ք նրանք կարողանալու են ֆինանսական աջակցություն ստանալ տվյալ կառույցից՝ ՀՀ-ում իրենց գործունեությունը շարունակելու համար։ USAID-ն Հայաստանի տարբեր կառույցների, ինստիտուտների հետ կյանքի է կոչել բազմաթիվ ծրագրեր, և դա նաև թույլ է տվել ԱՄՆ-ին ՀՀ-ում ձևավորել ամերիկամետ բյուրոկրատական ապարատ, փորձագետների շերտ, որոնք ապագայում կարող են դառնալ իշխանության մաս՝ դեֆակտո ամերիկյան շահերի լոբբիստները պետական համակարգում»։

Լրահոս

Կարևոր
Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում
«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել
Կարևոր
Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ)
Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան
Շտապ
Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին
Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել
Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից
Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում
Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)
Կարևոր
Փոխնախարարը հրաժարական է տվել
Զախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ
Կարևոր
Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են
Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)
Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբան (տեսանյութ)
Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ)
Քոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»