Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ես չեմ բացառում, որ առաջիկայում այդ շինծու «դատավարություններին» կարող են հայտնվել «յան» ազգանունով հայ համարվող «ականատեսներ». ադրբեջանագետ


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․

«Քանի որ այսօր Բաքվում կրկին վերսկսվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր հայրենակիցների դեմ շինծու «դատավարությունները», կցանկանայի մի քանի կետով ներկայացնել, թե ինչ նպատակներ ու գործիքակազմ, ըստ իս, Բաքուն կփորձի կիրառել առաջիկայում, որպեսզի մեր հանրությունն էլ ավելի պատրաստված ու զգոն լինի։Ամենից առաջ հիշեք՝ սա ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, դրա մասին ադրբեջանական պաշտոնական մամուլը շատ բաց տեքստով գրել է։

Այս ամբողջ ընթացքում ադրբեջանական մամուլը պատգամավորների և տարբեր այլ անձանց մակարդակով մեծ ծավալի ատելության խոսք է տարածում էթնիկ հայերի վերաբերյալ։ Այն փաստը, որ դատավարությունը իրենք կոչում են «նյուրեմբերգյան», մեր հայրանակիցներին էլ «ֆաշիստներ», պատահական չէ, դա հստակ ատելության ու թշնամանքի քարոզի նպատակով է արվում։

Դրա հետ մեկտեղ ադրբեջանական քարոզչական մամուլը օգտագործում է «յան» ազգանունով հայ համարվող մարդկանց, որոնք տարբեր օնլայն հարթակներից շարունակ ատելության խոսք են գեներացնում Արցախի հայերի ու Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների դեմ, չգիտեմ դա անում են գումարի դիմաց, թե սպառնալիքների ներքո, բայց նրանց խոսքը մեծ կիրառություն է ստանում ադրբեջանական մամուլում։ Ոմանք քաջածանոթ են նաև հայկական լսարանին, ուստի կարիք չկա, որ ես անուններ տամ։

Սա կարևոր է այն առումով, որ այս թեման ադրբեջանական կողմը շահարկում է հենց հայկական հանրության ներսում որոշ վտանգավոր տրամադրություններ գեներացնելու համար, կարճ ասած՝ հայերին հայերի դեմ օգտագործելու համար»։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ես չեմ բացառում, որ առաջիկայում այդ շինծու «դատավարություններին» կարող են հայտնվել «յան» ազգանունով հայ համարվող «ականատեսներ»՝ ճնշման կամ գումարի դիմաց:

Դա Ալիևի ձեռքին կդառնա շատ ուժեղ քարոզչական գործիք։ Սա հաշվի առնելով մեր հանրության հորդորում եմ չտրվել էմոցիաներին, հասկանալ, որ այս ամենը մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի մաս է։

Ակնհայտ է, որ այս շինծու «դատավարություններով» Ալիևը հստակ նպատակ է դրել ազգամիջյան թշնամանքի նոր ալիք հրահրել ադրբեջանական հանրության ներսում ընդդեմ հայերի։

Մեր հանրության մեծ մասն է բնական է բարկություն է զգում, երբ տեսնում է Բաքվի դատարանից տարածվող լուսանկաներները։ Այս ամբողջ գործընթացն ինքնին հակասում է խաղաղության մասին հյուսված հեքիաթներին։

Ամփոփելով ևս մեկ անգամ կրկնեմ՝ հայ հանրության և հայոց պետության դեմ մղվում է հստակ մշակված հոգեբանական, հիբրիդային, տեղեկատվական պատերազմ։

Դրա համար պետք է ներկայացվող ինֆորմացիային վերաբերվել հնարավորինս սառնասիրտ, զտել այն, հասկանալ դրա քարոզչական նպատակներն ու չտրվել դրանց։

Սա, իհարկե, առանձնակի բարդ է, քանի որ այդ պատերազմը մեր հանրության դեմ մղվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև հենց հայկական իշխանությունների կողմից․․․»:

Լրահոս

Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
ԵՄ-ն կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից
Ռուսները կարող են Վլադիմիր Պուտինին տեսնել մեքենայի ղեկին ՝ մոտակա երթևեկության գոտում․ Պեսկով
21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը
Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. Պատգամավոր
Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆ
Նիկոլ պատերшզմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց
Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին
Կոնգոյում աճում է Էբոլա տենդից մահացածների թիվը
ՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին
Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցով
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային
Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա
Գերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են Երևան
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Բուլղարիացի DARA-ն
Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Դուք խոսում եք «պետության մեջք ունենալուց», բայց հենց ձեր կառավարման օրոք բժիշկները լքում են համակարգը. Տիգրան Խաչատրյան
Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը