Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթե դուք չունեք այն, ինչ պետք է պաշտպանել, ապա զենք գնելն էլ իմաստ չունի

Մանրանում են թավշյա քարոզչության հնարքները, ավելի ու ավելի են «պուճուրանում»։ Օրինակ, իսկ դուք գիտեիք, որ Հայաստանին զենք վաճառելու դիմաց պայման է դրված, որ եթե հայերը հիշում և պատվում են Արարատ լեռը՝ որպես հայկական ինքնության խորհրդանիշ, ապա այդ պարագայում մեզ իբր զենք չեն վաճառի, կամ կվաճառեն «հին» զենք։ Սա անեկդոտ չէ, սա կատակ չէ, սա նույնիսկ զառանցանք չէ, սա պետության դիրքորոշումն է։ Այդ դեպքում ստացվում է, որ, օրինակ, հիպոթետիկ Հնդկաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի կամ Ֆրանսիայի կողմից հայերին զենք վաճառելու պայմանը պետք է լինի հայերի հրաժարումն իրենց քրիստոնեական արմատներից և ազգային ինքնությունից։

Միանշանակ սա աբսուրդի հասնող, անհավանական անթաքույց և բացարձակ սուտ է։ Ես պնդում եմ, որ երբեք, ոչ ոք և ոչ մի տեղ Հայաստանի պահանջ չի ներկայացրել Արարատ լեռան վերաբերյալ, բացի թուրքերից և ադրբեջանցիներից։ Այդ դեպքում ստացվում է, որ փաշիստները նախատեսում են զենք գնել Ադրբեջանից և Թուրքիայից` թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համա՞ր:

Ես չեմ խելագարվել, ես ուղղակի տրամաբանական շղթա եմ անցկացնում՝ ելնելով պետության ղեկավարի հայտարարություններից։ Սա ինչ-որ շատ «խուճուճ» սյուրռեալիզմ է, որը լիովին սուտ է` ինչպես ըստ էության, այնպես էլ իր բուն բովանդակությամբ: Բայց հարցն այն է, թե ինչու է դա արվում: Չե որ այս աբսուրդի հեղինակները կամ հենց ինքը` Փաշինյանը շատ լավ հասկանում են, որ ուղղակի զավեշտալի սուտ են տարածում։ Բայց այնուամենայնիվ` ինչու հանրային դիսկուրսի մեջ գցվեց այս միանգամայն սուտ աննորմալությունը։ Ամեն ինչ պարզից պարզ է:

Անվտանգության հարցը հայ հասարակության շրջանում ամենահրատապն ու պահանջվածն է, և ըստ այդմ՝ փաշինյանական իշխանությունները որոշել են խաղալ հասարակության վախերի վրա, իբր` եթե չհրաժարվենք Արարատից (այսինքն՝ մեր ինքնությունից), ապա անպաշտպան կմնանք, քանի որ մեզ զենք չեն վաճառի։ Իսկ գուցե ամեն ինչ շատ ավելի պա՞րզ է, և Հայաստանի իշխանությունների առջև նույն Թուրքիան պայման է դրել ոչնչացնել հայկական էթնո-ազգային ինքնությունը, իսկ Հայաստանի իշխանությունները թուրքական կամքն իրականացնելու համար արդեն ուղղակի չգիտեն ինչպես բռնաբարել «հպարտ քաղաքացիների» գիտակցությունը և որոշել են պարզապես նորից վախեցնել մարդկանց։

Ի վերջո, եթե դուք չունեք այն, ինչ պետք է պաշտպանել (օրինակ, ազգային ինքնությունը), ապա զենք գնելու իմաստ այլևս չի լինի քանզի ազգը կվերածվի հարկ վճարողների անխոս հոտի, որն անպայման կկործանվի, քանզի պայքարելու իմաստ պարզապես չի ունենա։


Արման Աբովյան

Լրահոս

ԵՄ-ն կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից
Ռուսները կարող են Վլադիմիր Պուտինին տեսնել մեքենայի ղեկին ՝ մոտակա երթևեկության գոտում․ Պեսկով
21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը
Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. Պատգամավոր
Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆ
Նիկոլ պատերшզմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց
Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին
Կոնգոյում աճում է Էբոլա տենդից մահացածների թիվը
ՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին
Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցով
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային
Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա
Գերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են Երևան
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Բուլղարիացի DARA-ն
Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Դուք խոսում եք «պետության մեջք ունենալուց», բայց հենց ձեր կառավարման օրոք բժիշկները լքում են համակարգը. Տիգրան Խաչատրյան
Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել
Վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևյալը․ խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը