Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով

Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարարի պաշտպանական խումբը։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով։ Վահե Դոլմազյանն իր կայացրած դատական ակտով որևէ կերպ չի պատճառաբանել ո՛չ կալանքի երկարաձգման անհրաժեշտությունը և ոչ էլ՝ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհնարինությունը։ Վահե Դոլզմազյանն ընդհանրապես չի անդրադարձել շուրջ 7 ժամ տևած դատական նիստով և նախօրոք ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ պաշտպանական կողմի արտահայտած իրավական և փաստական հիմնավորումներին։ Փոխարենը, դատարանը շարադրել է Կարեն Հակոբյանի կողմից վարույթին խոչընդոտելու հավանականության մասին խիստ վերացական ու կարծրատիպային ենթադրություններ, որոնք և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և՛ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով բավարար չեն կալանքի երկարաձգման որոշում կայացնելու համար (սա արդեն թվով 2-րդ երկարաձգման որոշումն էր)։ Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում ուղիղ արձանագրված է, որ կանխավարկածը միշտ պետք է գործի հօգուտ անձի ազատ արձակման, իսկ երկարաձգված կալանքի պայմաններում այն հաղթահարելը պահանջում է ծանրակշիռ փաստեր, իսկ Կարեն Հակոբյանի դեպքում դրանք ի սպառ բացակայում են:

Ուշագրավ է նաև այն, որ Վահե Դոլմազյանը երկարաձգել է Կարեն Հակոբյանի կալանքի ժամկետը՝ անտեսելով նաև այն կարևոր հանգամանքը, որ երկարաձգման նիստին հիմնովին հերքվեց նաև Կարեն Հակոբյանի կողմից իրեն վերագրվող հանցանքի կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը։ Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքն՝ այս փուլում պաշտպանական կողմը զերծ է մնում գործի բովանդակային մանրամասներին անդրադառնալուց, սակայն դատաքննության փուլում, հրապարակային դատավարության պայմաններում հանրությանը նույնպես պարզ կդառնա Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքի հիմնազուրկ, մտացածին ու անտրամաբանական լինելը։

Այսպես, կարող ենք արձանագրել, որ Կարեն Հակոբյանի նկատմամբ կալանքի ամեն հերթական որոշում իր հիմնազուրկ լինելով գերազանցում է նախորդին, սակայն նախկինում երբևէ չարատավորված գործարարը շուրջ 130 օր է ինչ ապօրինաբար կալանավորված է։

Պաշտպանական կողմն առավել սեղմ ժամկետներում՝ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել Վահե Դոլմազյանի կայացրած կալանքի երկարաձգման որոշման դեմ։

Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է իբրև փողերի լվացման մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար
Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր
Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը
Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ)
BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ)
«Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը
Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար)
Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար
Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է
Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց

Լրացուցիչ նորություններ

...

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին