Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՄԻԵԴ-ը «Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճիռ է հրապարակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճիռը։ Դատարանն արձանագրել է՝ Հայաստանը խախտել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը։

Նշենք, որ Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործը վերաբերում էր վերջինիս՝ 2023թ. հունվարին Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի պաշտոնից ազատմանը։ Նա 2009թ. նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր՝ մինչև 65 տարեկանը պաշտոնավարելու ժամկետով։

Դատարանն ընդգծել է, որ ԲԴԽ-ն ունեցել է լիարժեք իրավասություն՝ որոշելու պարոն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության հարցը, և վարույթներն անցկացվել են օրենքով սահմանված կարգով․ «Որոշումները, որոնք պետք է պատճառաբանված լինեին, վերջնական էին և պարտադիր»։

«Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այն եղել է «անկախ դատարան»՝ Դատարանը համաձայնել է պարոն Անտոնյանի հետ, որ ԲԴԽ-ի ոչ դատավոր անդամի պաշտոնի համար բոլոր հնարավոր թեկնածուներին դիմելու հնարավորություն տալը կնպաստեր և կբարձրացներ առաջադրման գործընթացի թափանցիկությունը։ Այնուամենայնիվ, Դատարանը գտավ, որ ոչ դատավոր անդամների նշանակման եղանակը չէր կարող համարվել ԲԴԽ-ի անկախությունը վտանգող։ Մասնավորապես, գործող ինստիտուցիոնալ և գործառնական կարգավորումները երաշխիքներ էին ապահովում օրենսդիր մարմնի ցանկացած անհարկի ազդեցությունից, և գործընթացը եղել է թե՛ արժանիքահեն, թե՛ թափանցիկ։ Թեև ԲԴԽ նշանակվելուց ողջամիտ ժամանակահատված առաջ քաղաքականությունից հեռու մնալը ցանկալի կլիներ, այն փաստը, որ ոչ դատավոր անդամները զբաղեցրել են գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոններ անմիջապես նշանակումից առաջ, բավարար չէր ասելու, որ ԲԴԽ-ի անկախությունը վտանգված էր»,-նշվում է ՄԻԵԴ որոշման մեջ։

Ինչ վերաբերում է Անտոնյանի բողոքին առ այն, որ նա զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից՝ բողոքարկման անհնարինության պատճառով, Դատարանը նշել է՝ ԲԴԽ-ն հանդես էր գալիս որպես «դատարան» 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, և դրա որոշումների՝ սովորական դատարաններում հետագա վերանայման բացակայությունը խնդիր չէր առաջացնում։ Հետևաբար, այդ առումով Անտոնյանի իրավունքների խախտում չի եղել։

«Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի անկողմնակալության բացակայությանը նախագահ Կ.Ա.-ի մասնակցության պատճառով՝ Դատարանի կարծիքով Գ.Մ.-ի և Կ.Ա.-ի սերտ հարաբերությունները կարող էին լուրջ կասկածներ առաջացնել Կ.Ա.-ի անկողմնակալության վերաբերյալ։ Դատարանը նշեց, որ Կ.Ա.-ն անմիջապես ԲԴԽ-ի ուշադրությանը չէր ներկայացրել իր ընկերությունը և իր կնոջ գործարար կապերը Գ.Մ.-ի հետ, ինչպես որ պետք է աներ։ Նույնիսկ Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի միջև որևէ ուղղակի ֆինանսական կապի բացակայության պայմաններում այն փաստը, որ նրանք ընկերներ էին, և որ Կ.Ա.-ի կինը և Գ.Մ.-ն ունեին համատեղ գործարար շահեր, պետք է զգոնացներ Կ.Ա.-ին առ այն, որ նրա անկողմնակալությունը կարող էր կասկածի տակ դրվել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ԲԴԽ-ն պետք է լրջորեն քննարկեր Կ.Ա.-ին բացարկ հայտնելու վերաբերյալ պարոն Անտոնյանի միջնորդությունը»,-մատնանշում է Դատարանը։

ՄԻԵԴ-ն ընդգծում է, թե համոզմունք չի առաջացրել ԲԴԽ-ի այն պատճառաբանությունը որ դատական կազմի միայն 1 անդամի անկողմնակալության բացակայությունը չէր կարող կասկածի տակ դնել ամբողջ մարմնի անկողմնակալությունը։

Ինչպես որոշմամբ է նշվում, Կ.Ա.-ն ԲԴԽ-ի նախագահն էր և զեկուցողը Անտոնյանի գործով՝ ղեկավարելով քննարկումները, ինչը լրացուցիչ հանգամանք էր, որն անհամատեղելի էր անկողմնակալության տեսքի հետ։ Նշվում է, որ ԲԴԽ-ն չէր կարողացել փարատել պարոն Անտոնյանի հիմնավոր կասկածները իր նախագահի անկողմնակալության վերաբերյալ և որ նա չէր ապահովվել բավարար ընթացակարգային երաշխիքներով այդ առումով։ Դատարանի համար անհրաժեշտ չէր որոշել՝ արդյոք, ինչպես պնդում էր Սուրեն Անտոնյանը, Կ.Ա.-ն ուղղորդել էր ԲԴԽ-ի կազմին իր գործով որոշակի դիրքորոշում ունենալու համար։

«ԲԴԽ-ն անդրադարձել է միայն դիմումատուի պնդմանը Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի կնոջ միջև տնտեսական կապերի վերաբերյալ՝ առանց որևէ պատասխան տալու դիմումատուի կոնկրետ փաստարկներին Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի սերտ անձնական հարաբերությունների և դրանց՝ Կ.Ա.-ի որոշումների կայացման վրա ազդելու հնարավորության վերաբերյալ։ Բացի այդ, «Անտոնյանն ընդդեմ ՀՀ» գործում Կ.Ա.-ն եղել է ԲԴԽ նախագահը և դիմումատուի գործով զեկուցողը, որը ղեկավարել է քննարկումները և եղել գլխավորը»,- նշվում է ՄԻԵԴ վճռում։

Գույքային վնասի առնչությամբ ՄԻԵԴ-ը գտել է, որ լավագույն փոխհատուցումը կլինի գործի վարույթի վերաբացումը՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների, եթե Սուրեն Անտոնյանը այդպես պահանջի։

Հետևաբար տեղի էր ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։

Բացի նշված խախտումների արձանագրումից, ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ-ին Սուրեն Անտոնյանին վճարել 3,600 եվրո՝ ոչ գույքային վնասի և 1420 եվրո՝ ծախսերի համար։

Լրահոս

Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ
2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան
Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին

Լրացուցիչ նորություններ

...

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան

ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը

Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին

Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել

Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում

Բրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել

Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համար

Խարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել

Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի, Պուտինի գաղտնի խաղերն ու Վաշինգտոնի քաղաքական պայթյունը․ ի՞նչ է կատարվում

Ֆոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովում

ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավը

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ