Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է հանձնված թշնամու բարեհաճությանը․ ՀՅԴ Բյուրո


ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը.

«Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձեւավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական եւ խիստ վտանգավոր: Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ եւ ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում եւ վերածվում վերջնագրերի:

Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական անկայունությունից եւ ունենալով Թուրքիայի անվերապահ եւ ամբողջական աջակցությունը, բազմապատկելով իր ռազմական կարողությունները, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը՝ լինի դա Հայաստանի գործող վարչախմբի համաձայնությամբ կամ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով:

Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ եւ այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու եւ բավարարելու ազգակործան գործին: Ըստ այդմ, պատերազմից խուսափելու այս վարչախմբի առաջարկած իբրեւ թե լավագույն մարտավարության էությունը պարտվողականությունն ու զիջողականությունն է հանուն կարծեցյալ խաղաղության, որի «երաշխավորն» իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու:

Պատրանքներ պետք չէ ունենալ. անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է հանձնված թշնամու բարեհաճությանը:Խաղաղությունը անշրջելի եւ կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգավորման եւ ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում: Հակառակ դեպքում դա կապիտուլյացիա է եւ նոր պատերազմի սաղմնավորում:

Հայ ժողովրդի եւ նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել կապիտուլյացիա, թե պատերազմ կործանարար երկընտրանքից եւ հաստատել իրական՝ անշրջելի եւ արդար խաղաղություն: Իսկ մեր անժամանցելի իրավունքներից եւ կենսական շահերից հրաժարումը բերելու է ոչ թե խաղաղություն, այլ հայկական ինքնության եւ հայոց պետականության կորուստ:

Հետագա անդառնալի կորուստներից խուսափելու եւ Հայաստանի դիմագրաված գոյութենական մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել իրավիճակի մեջ, ձեւավորելով նոր որակի իշխանություն եւ հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ:Հրատապ անհրաժեշտություն է արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը՝ հետեւյալ առաջնահերթ ուղղություններով.ա) Հայկական ինքնության եւ հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական զորաշարժի իրականացում:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները ու հայրենազրկումը անհետեւանք թողնելը՝ գոյութենական ապառնալիք է հայկական ինքնությանը, Հայաստանի ինքնիշխանությանը եւ վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադեպը:

բ) Պաշտպանության գործում համաժողովրդական մասնակցություն ապահովելու տրամաբանությամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի եւ պաշտպանության ու անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը՝ առկա մարտահրավերների հաշվառմամբ:գ) Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետության ձեւավորմանը եւ դիվանագիտական դիրքերի վերականգնմանը միտված որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների եւ դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը: Այս մոտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների եւ Արեւմուտքի հետ փոխլրացնող հարաբերությունները:

Հակառակ ներքին ու արտաքին դավադիր ծրագրերի, հայության արժանապատվության եւ լինելիության պայքարը պետք է շարունակվի:Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ ՈՒժեղ Հայաստան կառուցելու գործում:Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները եւ պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ եւ անվտանգ Հայաստանի ու Արցախի:

ՀՅԴ Բյուրո 18.01.2025»:

Լրահոս

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին
Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց
Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել
Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը

Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին

Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել

Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում

Բրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել

Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համար

Խարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել

Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի, Պուտինի գաղտնի խաղերն ու Վաշինգտոնի քաղաքական պայթյունը․ ի՞նչ է կատարվում

Ֆոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովում

ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավը

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

Քուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը