Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արդար ժողովրդին Աստված կօժտի արդար լիդերներով, անարդար ժողովրդին կզրկի արդար լիդերներից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում․

«Բանտային օրագիր». տասը արդարներից մեկը19-ը սեպտեմբերի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀՀանրային կյանքում անհատի դերի քննարկումները ի վերջո հանգում են խոշոր տրամաչափի մարդկանց։

Սրանում տարօրինակ ոչինչ չկա, որովհետև հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը։ Այս գիտակցումը, ահա, որպես կանոն հանգեցնում է եզրակացության, թե շարքային մարդու վրա չի կարելի պատասխանատվություն դնել գլոբալ պրոցեսների ընթացքի համար։

Ըստ էության, պատմագիտությունն էլ հենց այսպես է մոտենում խնդրին։ Պատմաբանների հետաքրքրության օբյեկտը թագավորներն են, իշխանները, զորավարները, հերոսները։

Պատմաբանությունը, սակայն, չի անդրադառնում այն հարցին, թե, ասենք, ամենասովորական կոշկակարի վարքը, բարքը աշխատանքի մեջ և ընտանիքում ինչպես են ազդում պատմության ընթացքի վրա։

Իսկ որ նման ազդեցություն գոյություն ունի, արևմտյան գիտնականները սկսել են կռահել ոչ հեռավոր անցյալում, երբ շրջանառության մեջ դրվեց «թիթեռնիկի էֆեկտ» հասկացությունը։

Այս արտահայտությունը հատկապես լայն տարածում ստացավ ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի հանրահայտ «Եվ թնդաց որոտը» պատմվածքի լույս ընծայումից հետո։

Պատմվածքի հերոսը, ճամփորդելով ժամանակի մեջ՝ մի քանի հազար տարի ետ է գնում և հայտնվում նախնադարյան ժամանակներում։

Այստեղ ահա, պատահաբար տրորում-սպանում է մի թիթեռի, ու երբ վերադառնում է մեր ժամանակներ, խոշոր, դարակազմիկ, դրամատիկ տարբերություններ է հայտնաբերում։ Արևմտյան փիլիսոփաները, ահա, սկսեցին խոսել այն մասին, որ ամենաաննշան իրադարձությունները ուղիղ կապ ունեն գլոբալ, անգամ տիեզերական պրոցեսների հետ, և փոթորիկները կարող են ծագել թիթեռի թևի շարժումից։

Եթե, ուրեմն, ժամանակակից փիլիսոփայությունը սկսել է այդքան լուրջ վերաբերվել թիթեռի թռիչքին, որքան ավելի լուրջ է ամենասովորական անհատի վարքի ազդեցությունը օբյեկտիվ իրականության վրա։

Նման ազդեցությունը, սակայն, անհաշվելի և անչափելի է՝ գոնե գիտության համար։

Բայց այնտեղ, որտեղ գիտությունը անզոր է կամ իր առաջին քայլերն է անում, օգնության է գալիս Աստվածաշունչը։ Հենց առաջին մասում՝ Ծննդոցում, Սուրբ Գիրքն ընդգծում է անհատի վարքի ուղղակի ազդեցությունը գլոբալ գործընթացների վրա։

Ու եթե Ադամի, Եվայի, Կայենի դեպքում գործ ունենք, այսպես ասած, խոշոր տրամաչափի անհատների հետ, բոլորովին ուրիշ վիճակի ենք հանդիպում Սոդոմի կործանման նախապատմությանը ծանոթանալիս։ Այս դրվագում, ահա, մենք ծանոթանում ենք մի պատմության, որի ելքը վճռվում է մեզ անհայտ, շարքային մարդու վարքագծով։

Երբ Տերը Աբրահամին տեղյակ է պահում Սոդոմը և Գոմորը կործանելու իր մտադրության մասին, Աբրահամը հարց է դնում նրա առաջ.

«Մի՞թե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը նույն բանին կենթարկվի, ինչ որ ամբարիշտը։ Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը՝ հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների» (Ծննդոց 18։23, 24)։ Տերը Աբրահամին խոստանում է չկործանել Սոդոմը, եթե այնտեղ հիսուն արդար գտնվի։

Աբրահամը, սակայն, չի բավարարվում ձեռքբերածով և կրկին վախվորած դիմում է Աստծուն. «Իսկ եթե հիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հինգի պատճառով դարձյա՞լ կկործանես ողջ քաղաքը»։

Տերը Աբրահամին խոստացավ չկործանել քաղաքը, եթե այնտեղ քառասունհինգ արդար գտնվի։ Աբրահամը, սակայն, սրանով նույնպես չի բավարարվում և հետաքրքրվում է, թե արդյո՞ք Աստված կկործանի ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։

Տերը խոստանում է խնայել ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։ Ի վերջո, Տերը Աբրահամին խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ տասը արդար գտնվի։

Սոդոմում, սակայն, Աստված միայն մեկ արդար գտավ՝ Ղովտին, և նրան հորդորեց չորս հոգանոց ընտանիքի հետ հեռանալ, ապա և կործանեց քաղաքը։

Ո՞ւմ վրա է ուրեմն, Սոդոմի կործանման պատասխանատվությունը։ Քաղաքի իշխանների՞, մեծատունների՞. անշուշտ։ Հենց նրանք են առաջին հերթին պատասխանատու քաղաքը համակած ապօրինությունների, մեղքերի, շնության համար։

Աստվածաշունչը, սակայն, քաղաքի կործանման նախապատմության նմանօրինակ շարադրմամբ առաջին պլան է մղում այն իրողությունը, որ տվյալ դեպքում քաղաքի կործանման պատճառը ոչ թե շատերի ամբարշտությունն է, այլ հրեշավոր իրողությունը, որ այնտեղ չգտնվեց տասը արդար։

Տերը կխնայեր քաղաքը, եթե այնտեղ տասը, ընդամենը տասը արդար լիներ՝ տասը բանվոր, բրուտ, այգեգործ։ Լիդերները մեղավոր են քաղաքը ամբարշտության որջ դարձնելու համար, բայց շարքային բնակիչներինն է այն կործանումից փրկել չկարողանալու մեղքը, որովհետև սրա համար շատ բան չէր պահանջվում. ընդամենը արդար լինել։

Ուշադրություն դարձրեք, ոչ թե անմեղ, ոչ թե մեղքից զուրկ, այլ արդար։ Դժվար է կարծել, թե Սոդոմում բոլորը անարդար ու մեղսագործ են եղել ի սկզբանե։

Քաղաքի կործանումը վրա է հասել այն ժամանակ, երբ արդարները իրենց արդարությունը զոհաբերել են ինչ-որ վայելքների դիմաց, երբ համակերպվել են անարդարության հետ, երբ ձուլվել են ամբարշտությանը, երբ զլացել են պաշտպանել արդար լինելու իրենց իրավունքը, երբ զլացել են տարանջատվել անարդարությունից և ամբարշտությունից։

Մի ինչ-որ պահի քաղաքը զրկվել է արդարներից, և այս մասին ոչ ոք չի կռահել՝ հույս ունենալով, որ արդարները շարունակում են ապրել իրենց կողքին, ինչ-որ տեղ, մոտակա տներից մեկում։

Եվ այսպես՝ ոչ ոք հոգ չի տարել պահանջվող տասը արդարներից մեկը դառնալու համար։Ես հասկանում եմ բոլոր այն քաղաքացիներին, այսպես կոչված՝ «շարքային քաղաքացիներին», ովքեր պնդում են, թե իրենք պատմական պատասխանատվություն կրող սուբյեկտ չեն, և պատասխանատվությունը քաղաքական, մտավորական, հոգևոր այրերի ուսերին է։

Սա ճշգրիտ դիրքորոշում է, և լիդերները պետք է մշտապես զգան իրենց պատասխանատվությունը։ Բայց լիդերներին պատասխանատվության կանչելը «շարքային քաղաքացիների» ամբողջության, այսինքն՝ ժողովրդի գործն է։Գուցե սա հենց այն գործն է, որ պետք է համարվի արդարություն։

Ամեն դեպքում՝ տանը իր հոգսի մեջ փակված ու հեռու ամեն քաղաքացի պատմական առաքելություն ունի. տասը արդարներից մեկը դառնալու առաքելություն։ Իսկ երբ անարդարությունը բախում է իր դուռը, նա պետք է դուրս գա իր տնից և իր արդարությունը հաստատի նաև փողոցում։

Ինչ վերաբերում է լիդերներին, արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով։ Անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից»։

Լրահոս

Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ)
Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել
Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС
Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով
Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա
Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը
Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին
Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)
Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու
Կարևոր
Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը
«Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել
Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)
«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին
Շտապ
Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել
Կարևոր
Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան
Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)
Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)
Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա

Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)

Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան

Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)

Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ

Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով

Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց

Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան

Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան