Իրանցի մասնագետները մշակել են «Հորմուզ» հրթիռը, որը ուղղորդվում է դեպի ռադարային աղբյուրներ և նախատեսված է թշնամու ռադարային համակարգերը ոչնչացնելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) ավիատիեզերական ուժերի հրամանատարի խորհրդական Ալի Բալալին։
«Հորմուզ» հրթիռը նախատեսված է ռադարային համակարգերին հակազդելու համար և ունի ինքն իրեն ուղղորդելու դեպի ռադարային աղբյուրներ», - նրա խոսքերն է մեջբերում իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Բալալիի խոսքով՝ իրանցի մասնագետների հաջողության ոլորտներից մեկը հրթիռների մշակումն է, որոնք օգտագործում են ռադարային ճառագայթումները թշնամու ռադարային սարքավորումները հայտնաբերելու և ոչնչացնելու համար։ Սա, նշել է նա, ցույց է տալիս, որ Իրանի հրթիռային արդյունաբերությունն անցել է առկա տեխնոլոգիաների վերարտադրման փուլը և ունակ է ստեղծել նոր զենքեր, որոնք հարմարեցված են մարտադաշտի կարիքներին։








