Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն Սուրենյան


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ծառուկյանի սթափեցնող ուղերձը

Երբ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրենքի նախագիծը, թվում էր՝ արկածախնդիր այս որոշմանը հետևելու են ոչ թե քաղաքական հայտնի սեգմենտի էյֆորիկ քաջալերանքը, այլ սթափեցնող կարծիքներ, որոնց հիմքում ռեալ հաշվարկներն են՝ տնտեսական, անվտանգային իրողություններից ելնելով:

Մանավանդ, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ երկրներինը աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս:

Սակայն ռացիոնալ կարծիքները հատուկենտ էին, որոնք, որպես կանոն, խեղդվում են պսևդոարևմտամետ պսիխոզի հորձանուտում:

Մարդիկ չեն կարողանում գիտակցել, որ աշխարհաքաղաքական գլոբալ հակադրության պայմաններում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները նմանվում են զրոյական արդյունքով խաղի ու այդ համատեքստում խիստ վտանգավոր է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Հայաստանի իշխանության սևեռուն քաղաքականությունը:

Երեկ թեմային ծավալուն կոնցեպտուալ անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանը, ով հատկապես խոսել է քաղաքական արկածախնդրության տնտեսական կանխատեսելի հետևանքների մասին:«...Կառավարությունը 2025 թվականը սկսում է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին հայտարարությամբ՝ հավանություն տալով համապատասխան օրենքի նախագծին։ Չեմ անդրադառնում հարցի քաղաքական տեսանկյանը՝ առ այն, որ ԵՄ մեզ չեն հրավիրել, և այնտեղ մեզ չեն սպասում։

Ես խոսում եմ բացառապես տնտեսական տեսանկյունից՝ այն մասին, որ այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը։ Իմ այս խոսքերն ունեն երկու հասցեատեր. առաջին՝ բիզնես համայնքը, որը բոլորից լավ գիտի, թե ժամանակակից աշխարհում ինչքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը և պահելը, և շատ լավ գիտի, որ 1-2 չմտածված, չհաշվարկված քայլ շատ արագ կարող է բերել կորուստների, սնանկացման և ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածի փոշիացմանը։

Երկրորդ հասցեատերը ժողովուրդն է, որի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ։ Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ իրականությունը»,- գրել է Ծառուկյանը:

Պարոն Ծառուկյանն, ըստ էության, հասարակության, բիզնես էլիտայի պոզիտիվ կոնսոլիդացիայի կոչ է անում, սթափության ուղերձ է հասցեագրում արժեք ստեղծող ու իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը:

Հոդվածի վերջաբանում Ծառուկյանն, ըստ էության, ձևակերպում է այսօրվա գլխավոր իմպերատիվը, այն է՝ հասարակության և ներհայկական կոնսոլիդացիայի ճանապարհով հիմքեր ստեղծել բալանսավորված արտաքին քաղաքականության իրականացման համար:

«Երբեք չի կարելի թույլ տալ, որ աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական բաժանումները դառնան ներհայկական պառակտման առիթ։ Մեզ չի կարելի բաժանել արևմտամետների, ռուսամետների և այլն։

Լրիվ հակառակը. մենք պետք է լինենք կամուրջ՝ հաշվի առնելով մեր ազգի յուրահատկությունը։ Բայց դրա համար առաջին հերթին պետք է ինքներս լինենք կամրջված, համերաշխ ներքուստ։

Աշխարհաքաղաքական հատկանիշներով մեր ազգի պառակտումը թշնամու գործն է, նրա երազանքը։ Մենք չպետք է տրվենք դրան»,- գրել է Ծառուկյանը:

Կարծում եմ՝ այս հոդվածը լավ պլատֆորմ է՝ մասնագիտական, հանրային շահագրգիռ քննարկումներ ծավալելու համար»:

Ջուր չի լինի

Լրահոս

Թաիլանդում մերկ զբոսաշրջիկն ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել (լուսանկար)
1990 թ.-ի այս օրը Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Խաչատրյան
Ռյուտեն մեղադրել է Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին ՆԱՏՕ-ի հետ բախման ձգտելու մեջ
Զգուշացում քաղաքացիներին․ խուճապի չմատնվել
Ձյուն, բուք, մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Խուլիո Իգլեսիասը մեղադրվում է բռնաբարության և ծեծի մեջ
Ուիթքոֆը հանդիպել է Իրանի վերջին շահի որդու հետ
Պենտագոնը Թրամփին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրին հարվածելու տարբերակներ
ՔՊ Վարչությունը որոշում է կայացրել
Թրամփը կոչ է արել դաշնակիցներին լքել Իրանը
Մեր շահերը մինչև վերջ չհետապնդելը մեզ համար շատ ցավալի հարված կարող է լինել․ Զաքարյան (տեսանյութ)
Որոշ բարձրաստիճան զինվորականներ ամարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա․ Մանուկ քահանա Զեյնալյան
Իրանում 12,000 քաղաքացի է զոհվել բողոքի ցույցերի ժամանակ․ CBS
Ոչ մի երկիր չի կարող իր համար բացարձակ անվտանգություն ապահովել (տեսանյութ)
Նախկին նախագահի համար Հարավային Կորեայի դատախազությունը մահապատիժ է պահանջել
Շտապ
Ժամեր անց կհրապարակվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարությունը․ Միրզոյան-Ռուբիո հանդիպումը Վաշինգտոնում
Կունենանք 8–10 մլն տոննա բեռնափոխադրում․ փորձագետը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին (տեսանյութ)
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Շտապ
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը
Տեր Բարդուղիմեոսը ստում է, կեղծում իրողությունները Եկեղեցու «բարենորոգումից» մղված․ Տեր Նշան

Լրացուցիչ նորություններ

...

1990 թ.-ի այս օրը Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Խաչատրյան

Որոշ բարձրաստիճան զինվորականներ ամարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա․ Մանուկ քահանա Զեյնալյան

Տեր Բարդուղիմեոսը ստում է, կեղծում իրողությունները Եկեղեցու «բարենորոգումից» մղված․ Տեր Նշան

Համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը․ Սամվել դպիր Գրիգորյան

Լուրեր եմ ստանում, որ մեր գնդերեց եղբայրներին փորձում են ներքաշել այս ազգակործան օրակարգի մեջ․ Տեր Հովհաննես

Թող հիշեն բոլորը՝ ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացեալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Եղիշե վարդապետ

Մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ․ Սաղաթելյան

Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս

Դու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին

«Սրբազան շարժման» ժամանակ դու կանգնած էիր հրապարակում և բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը, մոռացա՞ր․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային

Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա

Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին

Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին

Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին պետք է դադարեցնել համատարած այս աղմուկը․ Տեր Վահրամ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Զարեհ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Եզնիկ քահան Գալստյան

Իշխանությունը օրենքը մեկնաբանում է ըստ օրվա տրամադրության, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան

Բոլոր աստվածուրաց և հակաեկեղեցական անձերը արժանանալու են Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին․ Հայր Ասողիկ