Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Համալիր բուժում և անձնական մոտիվացիա․ ինչ է անհրաժեշտ թմրանյութերից կախվածությունը բուժելու համար


Թմրանյութերի ակտիվ օգտագործումն ու շրջանառությունը Հայաստանում դարձել է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք, այդ թվում դեմոգրաֆիական առումով, անգամ դպրոցահասակներն են հաճախ հայտնվում թմրավաճառների թակարդում։

Euromedia24-ի հետ զրույցում թմրանմոլների հետ ինտեսիվ աշխատող հոգեբույժ-նարկոլոգ Վարդուհի Շաքարյանը խիստ ուշագրավ հանգամանքներ է նշում՝ թմրանյութերից կախվածության, դրանից ազատվելու և առողջությունը վերականգնելու մասին։ 

Ինչպե՞ս հասկանալ, որ մարդն ունի կախվածություն: 

- Կախվածությունը դրսևորվում է հոգեներգործուն նյութի օգտագործման ուժեղ ցանկությամբ, օգտագործման քանակի վերահսկողության կորստով, տոլերանտության (նույն ազդեցության համար ավելի մեծ քանակի անհրաժեշտություն) հոգեկան, վարքային և ֆիզիկական ախտանշաններով՝ հոգեներգործուն նյութի բացակայության ժամանակ:

Որո՞նք են կախվածության սկզբնական նշանները, ինչից հասկանա ծնոը՝ երեխան վտանգի մեջ է։

- Գործածման անզուսպ ցանկություն, հաճախակի օգտագործում, ստախոսություն, վարքի փոփոխություն, տրամադրության փոփոխություններ, արտաքին տեսքի վատթարացում, աշխատանքի, ուսման և սոցիալակն ակտիվության նկատմամբ հետաքրքրության կորուստ,մեկուսացում:

Ինչո՞վ է ֆիզիկական կախվածությունը տարբերվում հոգեկանից:

- Ֆիզիկականը կապված է նյութի օգտագործման անհրաժեշտության հետ՝ ախտանշաններից խուսափելու համար, իսկ հոգեբանականը՝ նյութին վերադառնալու անդիմադրելի ցանկությամբ, հաճելի զգացումների վերադառնալու ցանկություն:

Ինչո՞ւ է որոշ մարդկանց մոտ կախվածությունն ավելի արագ զարգանում, հատկապես անչափահասների շրջանում սա, ասում են, բնական երևույթ է:

- Պատճառները կարող են լինել գենետիկական, հոգեբանական (տրավմաներ, դեպրեսիա), սոցիալական (միջավայր, սթրես) և կենսաբանական: Տարիքային կոնկրետ խումբը շատ խոցելի է, նրանց մասով հատուկ առանձին կխոսենք մեր հաջորդ հարցազրույցում շատ հանգամանալից։

Իսկ ինչպես հրաժարվել այդ  «համախտանիշից»:

- Դա ֆիզիկական և հոգեկան ախտանշանների համակցություն է (օրինակ՝անքնություն, դող, տագնապ, գրգռվածություն,ոսկրա-մկանային ցավեր), որոնք ի հայտ են գալիս հոգեներգործուն նյութից հրաժարվելիս անմիջապես հետո:


Ի՞նչ ժամանակակից մեթոդներ կան կախվածության բուժման համար հատկապես մեզ մոտ հասանելի բոլորին:

- Դետոքսիկացիա, դեղորայքային թերապիա, փոխարինող թերապիա (օրինակ՝մեթադոն, նալտրեքսոն, բուպրենորֆին), հոգեթերապիա և սոցիալական վերականգնում՝ հատուկ կենտրոններում: Մենք ունենք և պատշաճ դեղամիջոցներ և փայլուն մասնագետներ, այդ թվում հոգեբաններ։

Իսկ հնարավո՞ր է ամբողջությամբ բուժվել կախվածությունից:

- Այո, բայց դա պահանջում է երկար ժամանակ, համալիր բուժում և անձնական մոտիվացիա:

Որքա՞ն ժամանակ է տևում բուժումը:

- Դետոքսիկացիան տևում է 1-3 շաբաթ, բայց ամբողջական վերականգնումը կարող է ամիսներ կամ տարիներ տևել:

Ինչպե՞ս է ընթանում դետոքսիկացիան:

- Առաջնային է հետազոտությունները, որոնց միջոցով կազմվում է բուժման անհատական պլան։ Դեղորայքի միջոցով վերահսկվում և մեղմացվում են դադրեցման վիճակի ախտանշանները և դուրս են բերվում օրգանիզմի թունավոր նյութերը, հնարավորինս շտկվում են բարդությունները և հետևանքները:

Հնարավո՞ր է բուժել առանց բուժառույի համաձայնության:

- Ոչ, հարկադիր բուժումը հնարավոր է միայն դատարանի որոշմամբ:

Որքա՞ն արդյունավետ է կոդավորումը։

- Կոդավորումն արդյունավետ է մոտիվացված մարդկանց համար, դեղորայքի հետ համալիր բուժման ծրագրի շրջանակներում:

Ինչպե՞ս կանխարգելել ռեցիդիվը:

- Կապ պահպանել բժիշկի և հոգեբանի հետ, խուսափել տրիգեր գործոններից, որոնք խթանում են կախվածությունը, ցանկալի է փոխել միջավայրը, զարգացնել նոր հետաքրքրություններ:

Ի՞նչ անել, եթե մարդը կրկին սկսել է օգտագործել:

- Չմեղադրել, աջակցել, օգնել դիմել մասնագետին և կրկնել բուժումը:

Ո՞րն է ընտանիքի դերը կախվածության կանխարգելման մեջ:

- Ընտանիքը կարող է աջակցել, մոտիվացնել և հնավորինս ապահովել բարենպաստ միջավայր՝ բուժման հաջող ընթացքի համար:

Ինչպե՞ս վարվել կախվածություն ունեցող մարդու հետ:

- Չմեղադրել, պահպանել կապը, առաջարկել օգնություն, խուսափել ֆինանսապես աջակցելուց վնասակար սովորություններին:

Հնարավո՞ր է համոզել մարդուն դիմել նարկոլոգին:

- Այո, զրույցի միջոցով՝ ընդգծելով հոգատարությունը և դրական փոփոխությունների հնարավորությունը:

Ինչպիսի՞ հետևանքներ ունի կախվածությունը մարդու օրգանիզմի վրա:

- Հոգեներգործուն նյութերը կարող են վնասել գրեթե բոլոր օրգան-համակարգերը, առաջացնելով ծանր հետևանքներ և բարդություններ, ինչպես ժամանկավոր, այնպես էլ քրոնիկ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների: Շատ կարևոր է նաև հոգեկան և վարքային խնդիրները որոնք ուղեկցում են վերոնշյալ սոմատիկ խնդիրներին և պարտադիր ախտանիշներ են կախվածության ձևավորման ընթացքում։

Հնարավո՞ր է վերականգնել առողջությունը:

- Միանշանակ հնարավոր է և սոմատիկ և հոգեկան առողջության մասնակի կամ լիարժեք վերականգնումը, գործածումը դադարեցնելու և մասնագիտական օգնություն ստանալու արդյունքում։ 


Լրահոս

Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ»
Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու

Լրացուցիչ նորություններ

...

Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ

Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին

Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները

Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին

Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը

Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը

Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան

Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները

Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ

Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ

Բժիշկը բացատրել է գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման վտանգները

Բժիշկը զգուշացրել է երշիկեղենից քաղցկեղի զարգացման ռիսկի մասին

Եթե անքնություն ունեք, մի՛ փորձեք ստիպել ձեզ քնել․ հոգեբույժ

Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին

Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը

Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում