Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵՄ-ում հայտնել են, որ Օրբանի այցը Ռուսաստան խախտում է ԵՄ պայմանագրերը. FT


 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ըստ Եվրամիության իրավաբանական վարչության, խախտել են ԵՄ պայմանագրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Financial Times պարբերականը։Անցյալ շաբաթ Օրբանի այցը Մոսկվա՝ ուղղված Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններին, լուրջ քննադատության է արժանացել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից, որոնք անմիջապես հայտարարել են, որ Օրբանը չի ներկայացրել իրենց դիրքորոշումը ՌԴ նախագահի հետ բանակցություններում։Ըստ խնդրին ծանոթ երեք անձանց՝ ԵՄ իրավաբանական վարչությունը հուլիսի 10-ին անդամ երկրներին հայտնել է, որ Օրբանի գործողությունները խախտել են կառույցի պայմանագրերը, որոնք արգելում են ցանկացած «միջոց, որը կարող է վտանգել Միության նպատակների իրագործումը»։ «Մոսկվա գնալը քաղաքական սխալ էր.... Սա խնդիր է։ Նման աշխատաոճն ընդունելի չէ», - The Financial Times-ին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հունգարիան 6 ամսով ստանձնել է ԵՄ նախարարների խորհրդի նախագահությունը։ Ըստ մի շարք քաղաքական գործիչների՝ Օրբանն այս կարգավիճակը «չարաշահել է, որպեսզի Պուտինի հետ իր հանդիպմանն ավելի մեծ կշիռ տա»։Օրբանն ուղղակի բանակցություններ է վարել Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու շուրջ, ինչն, ըստ հրապարակման, խախտում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի այն քաղաքականությունը, որ առանց Ուկրաինայի աջակցության նման քննարկումներ չեն կարող տարվել։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ասել է, որ ցանկացած առաջնորդ, որ այցելում է Ռուսաստան կամ Չինաստան, պետք է հստակ հայտնի ՆԱՏՕ-ի դիրքորոշումները, որ ռազմական դաշինքը «ոչ մի տեղ չի գնում, Ուկրաինան ոչ մի տեղ չի գնում, Եվրամիությունը ոչ մի տեղ չի գնում»։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ ԵՄ բազմաթիվ անդամ երկրներ քննարկել են Հունգարիայում կայանալիք ոչ պաշտոնական նախարարական հանդիպումը բոյկոտելու հարցը, որոշ պաշտոնյաներ էլ, ըստ աղբյուրների, մասնավոր զրույցներում քննարկել են Հունգարիային ԵՄ նախարարների խորհրդի ռոտացիոն նախագահությունից զրկելու հարցը։Հուլիսի 5-ին Օրբանն այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները և խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Ավելի ուշ վարչապետն այցելել էր Պեկին, որտեղ հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Ռուսաստան այցից առաջ Օրբանը հուլիսի 2-ին Կիևում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկել էր այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ 

Լրահոս

Իրանը նոր զենք է ստեղծել և պատրաստ է այն փորձարկել ԱՄՆ-ի վրա. 11 հայ մարզիկի հաղթանակը՝ Իտալիայում (տեսանյութ)
Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի
Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային զորավարժություններ են անցկացնում
Օսիպյանն իրեն զուսպ է պահել, Արցախում նա ավելի անզուսպ էր, բայց այնտեղ ներում էին. Արտակ Բեգլարյան
Իրանի գերագույն առաջնորդը արգելել է հարստացված ուրանի արտահանումը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղակայել լազերային զինված ականակիրներ․ Ինքնաբացարկներ՝ ընտրության նախաշեմին
ՈՒՂԻՂ․ «Հայաստան» դաշինքի հանդիպումը Ծաղկահովտ գյուղի բնակիչների հետ
Փաշինյանի ագրեսիվ վարքը պայմանավորված է ընտրություններում չանցնելու վախով
Փող, խոստումներ ու քվե․ ինչ պատասխանատվություն է սպասվում ընտրակաշառքի համար
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է
Նյու Յորքում ուժեղ ջրհեղեղը քշել-տարել է կնոջը
ՈՒՂԻՂ․ «Հայաստան» դաշինքի հանդիպումն Ապարանում
Ինքը Սահմանադրական դատարանի վրա էր հարձակվել, դրա համար էլ է դատվելու. Թևանյան
Կարևոր
Իտալիայից՝ հաղթանակով. 11 հայ մարզիկ Հայաստան վերադարձավ 13 ոսկե և 2 արծաթե մեդալներով
Մենք հիմա մեխանիզմներ ենք քննարկում, վարդի մասով ԵՄ շուկա դուրս գալու մասով. Պապոյան
Մեր պետության ձեվավորման պատմության ընթացքի վրա մեր ազդեցությունը եղելա նվազագույն
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, թեյի բաժակի շուրջ մտածումա նույնը, ինչ որ մտածում եմ ես
Ինչա՞ մեզ պետք խաղաղ ապրելու համար, մեզ պետքա խաղաղություն եվ պետություն. Փաշինյան
Մասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան
Բացահայտեք Ծաղկաձորի հարմարավետությունը Sia Resort & Spa-ում

Լրացուցիչ նորություններ

...

ԵՄ-ն կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից

Ֆրանսիան սոցցանցերի արգելք կսահմանի՝ մինչև 15 տարեկան երեխաների համար

Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրվել է 1173 մեքենա

Հնարավոր է՝ հրաբխային ժայթքումն էր Եվրոպայում բուբոնային ժանտախտի համաճարակի պատճառը

Մերցը մերժել է ԱՄՆ-ի կոչը՝ «սա մեր գործն է» արտահայտությամբ

Եվրոպայում հայտարարել են՝ Ռուսաստանին կհաղթեին, եթե այն միջուկային զենք չունենար

Մեծ Բրիտանիայում հայտարարել են՝ Եվրոպան անկարող է լուծել Ուկրաինայի հակամարտությունը

Մակրոն, հեռացիր. Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ակցիաներ են

Դանիան պարտադիր զինվորական ծառայության կկանչի նաև կանանց

Մայիսին Բրիտանիայում խանութների գները փոքր-ինչ իջել են, բայց գնաճի ճնշումները աճում են

Լագարդը կարծում է, որ եվրոն կարող է դառնալ համաշխարհային առևտրի նոր չափանիշ

Yle. ՆԱՏՕ-ն հունիսին առաջին անգամ հետախուզական անօդաչու թռչող սարքեր կարձակի Ֆինլանդիայից

Իսպանիայում ընտանիքը գրեթե չորս տարի տնից դուրս չի եկել՝ վախենալով կորոնավիրուսից

ԵԽ պատգամավորի հայտարարությունը ՝ Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգելու մասին (տեսանյութ)

Իտալիան 68 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար (տեսանյութ)

Եվրոպան օգտագործում է Զելենսկուն․ Ռադայի պատգամավոր (տեսանյութ)

Զելենսկիին վատ լուրեր են հայտնել Եվրոպայի անվտանգության երաշխիքների մասին (տեսանյութ)

Մակրոնը ցանկանում է ՄԱԿ-ի միջոցով արևմտյան զորքերն Ուկրաինայում որպես խաղաղապահներ օգտագործել (տեսանյութ)

Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը