Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ազգային մեծ բարերար Նիկոլ Փաշինյանի տնտեսագիտական արկածներից. Լեւոն Զուրաբյան


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությունը, թե «բացառված է, որ որևէ  ընտանիք ինքն իր համար ծախսի ավելի շատ, քան ծախսում է  պետական բյուջեն», համարում է տնտեսագիտությունից մղոններով հեռու խաբեություն է։

Նա ֆեյսբուքյան գրառում է արել՝ վերնագրելով «Ազգային մեծ բարերար Նիկոլ Փաշինյանի տնտեսագիտական արկածներից».

 «Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան որ այդ նույն ընտանիքի կարիքների համար ծախսվում է պետական բյուջեից»:

Այս միտքը շատ հանդիսավոր կերպով՝ հատուկ ֆեյսբուքյան ստատուսով, ասել է ոչ թե ՀՀՇ֊ի Գևորիկը, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետ, երկրի գլխավոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հետևաբար, այն հենց այնպես շրջանցելը հնարավոր բան չի։

Միայն այս գրառումը բավարար է, որ հասկանանք, թե ի դեմս մեր «առաջնորդի» ի՜նչ տիեզերական աստիճանի տգիտության և ստորության հետ գործ ունենք մենք։ Հասկանալի է, չէ՞, ինչ է ուզում ասել. իր փայլուն ղեկավարած կառավարությունը ավելի շատ բան է անում մեր ընտանիքների համար, քան մենք ինքներս, հետևաբար, պիտի հավերժ երախտագիտության զգացում տածենք այսքան առատաձեռն «մեծարգոյի» հանդեպ։

Մի կողմ դնենք այն պարզագույն ճշմարտությունը, որ պետական բյուջեն ձևավորվում է Հայաստանի Հանրապետության ընտանիքների/քաղաքացիների վաստակած գումարներից, այսինքն՝ ինչ էլ կառավարությունը ծախսում է մեր ընտանիքների կարիքների համար, այն ստացել է այդ գումարները հենց մեր այդ ընտանիքներից։

Մի պահ ընդունենք նաև, որ պետական բյուջեից ցանկացած ծախս՝ լինի դա պետական պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների ֆինանսավորումը կամ նրանց «պադավատների» սպասարկումը, նույնպես արվում է մեր ընտանիքների կարիքների համար։

Միևնույն է, մակրոտնտեսական տարրական գիտելիքներ ստացած ցանկացած մարդ գիտի հետևյալ ամենահիմնարար բանաձևը՝ՀՆԱ = Կառավարության /Պետական Բյուջեի/ Ծախս + Սպառում + Համախառն կուտակում/ներդրում + Արտահանման և Ներմուծման սալդո։

Քանի որ 2023 թվականի տվյալներով ՀՆԱ֊ն հավասար է 9.5 տրիլիոն դրամ, համախառն կուտակումը հավասար է 2 տրիլիոն դրամ, իսկ արտահանման և ներմուծման սալդոն հավասար է -0.06 տրիլիոն դրամ, ապա ստանում ենք, որ մեր բոլորի ընդհանուր ծախսը մեր և մեր ընտանիքների կարիքների համար կազմում է մոտավորապես 7 տրիլիոն դրամ, ինչը 2.8 անգամ գերազանցում է պետական բյուջեի 2.5 տրիլիոն ամբողջական ծախսը։

Այսինքն, անգամ եթե մի պահ ընդունենք Փաշինյանի աղավաղված  և անբարոյական տրամաբանությունը, ըստ որի կառավարության ծախսը բարեգործություն է մեր ընտանիքների կարիքների բավարարման նպատակով, միևնույն է իր ասածը մեծ, տնտեսագիտությունից մղոններով հեռու խաբեություն է։

Այ սենց դուզը խոսացող, տնտեսությունից հասկացող և մեր լավը ցանկացող ղեկավար ունենք»։

Լրահոս

ՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ)
«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա
ԱՄՆ-Իրան հակամարտությունն՝ անավարտ պատերազմի և նոր էսկալացիայի վտանգի միջև․ Շահնազարյանի մեկնաբանությունը
Նեթանյահուի գրասենյակը Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ»
Երկու ամիս անց Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է.Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը
«Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBC
Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ
Իրանը Իրաքի համար բացել է Հորմուզի նեղուցը՝ վերացնելով նավերի անցման սահմանափակումները
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ
Ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի ղեկավարը՝ կաշառքի միջնորդության գործով
«Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է». Գարեգին Բ-ի շնորհակալական ուղերձը
Ուկրաինական անօդաչուները հարվածել են «Ozon»-ի լոգիստիկ կենտրոնին
Ղազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ
Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան
«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ
ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան
«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ
«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 21-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 20-ին

Շաքարավազի համաշխարհային գները հասել են 2025 թվականի մայիսից ի վեր առավելագույն մակարդակին

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Հայաստանը գրեթե դադարել է վրացական ձմերուկ գնել․ 638 տոննայից՝ ընդամենը 5,4 տոննա

Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին

Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը

Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ

Brent-ն էժանացել է

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 22-ի դրությամբ

Ո՞ր երկրներն են ամենից շատ ծախսում կրթության վրա

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին

Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ին