Ռուսաստանը Միացյալ Նահանգներից կպահանջի վերադարձնել դիվանագիտական ունեցվածքը․ Ռյաբկով
Ռուսաստանը կշարունակի ճնշում գործադրել Միացյալ Նահանգների վրա՝ լուծելու իր դիվանագիտական ունեցվածքի վերադարձի հարցը։ Այս մասին Ведомости թերթին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը 2016-2017 թվականներին բռնագրավված բոլոր վեց դիվանագիտական ունեցվածքի վերադարձման հարցը Պետդեպարտամենտի առջև բարձրացրել է դեռևս 2025 թվականի գարնանը։
Առաջարկվող առաջին քայլը ռուս դիվանագետներին ունեցվածքը ստուգելու թույլտվություն տալն էր։
«Մենք կշարունակենք ձգտել այս հարցի դրական լուծման», - հավելել է Ռյաբկովը։
Նա ասել է, որ ամերիկյան կողմը Մոսկվայի նախաձեռնությանը պատասխանել է կտրուկ մերժմամբ։








