Այսօր Թբիլիսիի մոտակայքում 3.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:26-ին՝ Մցխեթայի մունիցիպալիտետի Ձեգվի գյուղի մոտ, որը գտնվում է Թբիլիսիից 8 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժը տեղի է ունեցել 27 կմ խորության վրա։
Ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։








