Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

  «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում, որը կայացավ երեկ՝ երեկոյան, երիտասարդները նվաստացրել են իրենց գործընկերոջը՝ Հակոբ Ասլանյանին: Ինչպես հայտնեցինք, երեկ՝ երեկոյան, Հակոբ Ասլանյանը, ի համերաշխություն ընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի, հայտարարել էր, որ մեկ ամսով կասեցնում է կուսակցական գործունեությունը ՔՊ-ում, մինչև հասկանա, թե ինչ է կատարվում Աղազարյանի շուրջ:

Հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը շտապեց իր ուսուցչին փոխանցել թերևս Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ուղարկված ՍՄՍ-ի բովանդակությունը, որ Ասլանյանը շտապել է իր հայտարարության մեջ:

Ասլանյանը, համացանցից օգտվելու կարողություն չունենալով, 5 անգամ էկրանանկար (screenshot) տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում, շտապեց ArmLur.am-ին հարցազրույց տալ, թե տաք սրտով է որոշում կայացրել, հիմա ուղեղը սառն է և փոշմանել է:

Բայց զղջումը չօգնեց Ասլանյանին:«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նախ՝ Հակոբ Ասլանյանին ՔՊ խմբակցության վերնախավը դժվար է գտել, հետո՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը թիմակիցներին տեղեկացրել է, որ Ասլանյանի հետ խոսել են, կմասնակցի խմբակցության նիստին:

Ապա, հավաքվելով ԱԺ 334 սենյակում, երիտասարդները ամոթանքի տեղատարափ են հեղել, վիրավորել, նվաստացրել են 3 պատերազմների մասնակից Ասլանյանին, որից հետո քվեարկության են դրել նրա հեռացման հարցը և միաձայն որոշել հեռացնել խմբակցությունից: Թիմակիցները անգամ Ասլանյանի բացատրությունները չեն լսել, ընդհատել են, ծաղրել, բղավել:

Կարճ ասած՝ ստորացրել են ու հեռացրել:

Հիմա Ասլանյանը մտածում է շարունակե՞լ մնալ պատգամավոր, թե՞ մանդատը վայր դնել: Բայց հակված է մնալ, նստել Աղազարյանի կողքին՝ որպես որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր:

Մնում է սպասել, թե Ասլանյանի հեռախոսի պարունակությունը երբ կհայտնվի վարչության, ապա խմբակցության պատգամավորների սեղանին»:

Լրահոս

Միջազգային կրակահերթ․ հրթիռներ, ավիահարվածներ և սարսափելի պայթյուններ տարածաշրջանում
Ընտրությունների բերան ԸՕ-ում փոփոխություններ անելը խնդրահարույց է. Իոաննիսյան
Կուսակցություններն ու դաշինքները չեն կարող անձնանուններով ներկայանալ. փոփոխություններ՝ ԸՕ-ում
Հայաստանը ճնշման տակ բոլոր ուղղություններով. Մեծ խաղ, մեծ ռիսկեր
Որ Նիկոլ Փաշինյանն ուզի ստեղծել՝ «Հերիքնազ» դաշինք, գրանցելո՞ւ են, թե՞ չէ. Էդգար Ղազարյան
Հասկացել են՝ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, դրա համար ընկել են պանիկայի մեջ. Ալիկ Ալեքսանյան
Նսեմացնում են նաեւ նախագահի հրամանագրի ինստիտուտը, սա խայտառակություն է
«Խուճապի մեջ են որոշ ուժեր». ՔՊ-ն հապճեպ ԸՕ-ում փոփոխություններ է նախաձեռնել
Մենք ունենք տնային կալանք՝ նախաքննության ավարտի պայմաններում, ինչի՞ համար. Վարդեւանյան
Ներկուսակցական ինտրիգներ. Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն
Գիշերվա կեսին նախագիծ եք շրջանառում, առավոտ բերում՝ ԱԺ, աշխարհը փլվելու՞ էր. Խաչատրյանը՝ ՔՊ-ականին
Ուժեղ տղերքը արդյո՞ք հատուկ ու հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում
Վախը ՔՊ-ում դարձել է որոշումների կայացման շարժիչ ուժ․ բողոքի ակցիա է ԱԺ-ի մոտ
Սամվել Կարապետյանի անվան հետ է կռիվ տալիս ՔՊ-ն, գիտակցում է, որ արդեն պարտվում է. Մելոյան
Ծեծկռտուք․ 15 հոգով ծեծել են տղամարդուն․ վիճաբանություն՝ դպրոցահասակների միջև
Ընտրություններից 2 ամիս առաջ խաղի կանոններ փոխել չի կարելի. Մանուկյանը՝ Ջուլհակյանին
Իրանը սպառնում է ԱՄՆ-ին հարվածներ հասցնել ԱՄԷ-ում գտնվող Amazon-ի և Microsoft-ի տվյալների կենտրոններին
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է կատարում
Իրանը կոչ է արել երիտասարդներին բողոքի ցույցեր անցկացնել երկրի էլեկտրակայանների մոտ
Վենսը նշել է, որ մտադիր է Օրբանի հետ քննարկել ուկրաինական կարգավորումը

Լրացուցիչ նորություններ

...

Ներկուսակցական ինտրիգներ. Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն

«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում

«Հրապարակ»․ Էլիտան բոյկոտել է

«Հրապարակ»․ Պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա

Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ»

Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»

Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ»

Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ»

Ղրիմում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով ռուսաստանցի բարձրաստիճան սպա է զոհվել

Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար․ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները․ Անահիտ Ավանեսյան

Երևանում թուրքական համարանիշներով «Mercedes» բեռնատարը բшխվել է մեկ այլ բեռնատարի, ապա տшպալել էլեկտրասյունը, փլnւզել բնակչի տան քարե պարիսպը և հայտնվել մայթին

Այրվել է ավտոմեքենա

Թրամփը հիասթափություն է հայտնել քրդերի նկատմամբ. «Իրանի հարցում նրանք միայն խնդիրներ են ստեղծում»

52-ամյա վարորդը առանց համարանիշների «ՎԱԶ 21099»-ով բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր

Օրբանը կարգադրել է ռազմական պահպանության տակ վերցնել «Թուրքական հոսք» գազատարի հունգարական հատվածը

ԱՄԷ-ն հայտնել է Խոր Ֆաքան նավահանգստի վրա հարձակման մասին. 1 մարդ ծանր վիրավորվել է, ևս երեքը հոսպիտալացվել են

Ղազախստանի Կարագանդայի մարզում բանվորներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. տուժել է ավելի քան 30 մարդ

Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում