Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սիրիական վերջին դեպքերը, վերջին ահազանգն են Հայաստանին. Լիլիթ Գալստյան


ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Սիրիական վերջին դեպքերն, ինչպես նաև առաջիկայում սպասվող, անխուսափելիորեն ցավալի, ավելի ճիշտ՝ բեկումային զարգացումները թերևս վերջին  ահազանգն են Հայաստանին։ Այս իրողություններին, բնականաբար, պետք է նայել և գնահատել տարածաշրջանային և  գլոբալ տեկտոնիկ  ցնցումների և դրանց արդյունքում ձևավորվելիք աշխահաքաղաքական նոր ճարտարապետության  համատեքստում։

Սցենարն ավելի քան ակնհայտ է, գործողությունները՝ սրընթաց։ Սիրիա պետության անկումը օրերի հարց էր․ շատերի համար անակընկալ, որոշների համար ակնհայտորեն պլանավորված․․․Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը խախտվել է ի շահ Թուրքիայի և գոնե այս հանգրվանում Ռուսաստանի և Իրանի շահերն այլ առաջնահերթություններ ունեն։ 

Ի դեպ, Թուրքիայի ձեռքերն ու ախորժակը բացվեցին 2020-ին, երբ  հավաքական Արևմուտքի քաղաքական կուրության ներքո,  գուցեև լուռ համաձայնությամբ՝ կանաչ լույս վառվեց Լեռնային Ղարաբաղում  ցեղասպանական ռազմական օպերացիա  իրականացնելու համար։ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց իրակացված ռազմական հանցագործությունների համար չենթարկվեցին ո՜չ պատասխանատվության, ոչ էլ՝ սանկցիաների։ Ժողովրդավարական Արևմուտքի համար էներգետիկ-ռեսուրսային շահերն ավելի գերակա են, քան միջազգային իրավունքը, ինստիտուտներն ու կոնվենցիաները․․․ 

Ավելին՝ Բրյուսելից շտապեցին հայտարարել, որ Արևմուտքն Հայաստանին անվտանգային երաշխիքներ չի կարող խոստանալ, իսկ մեր տարածաշրջանում Եվրամիության «հավատարմատարը» ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է։

Հայտնվել ենք լուսանցքվածի  ու  քաղաքականապես անօգտակար սնանկի մի կարգավիճակում, երբ միջազգային բոլոր հարթակներում հենարանները կորցրած, սեփական բանակցային գործընթացն ազգային ողբերգությամբ «պսակած» ՀՀ «բանակցողը»  Հայաստանի պետականության լինելիությունն ու անվտանգային երաշխիքները ցեղասպան  երկու պետությունների/մեկ ժողովրդի/ հարթակում  է փնտրում։ 

Անխուսափելի հարց-տագնապ է կախված օդում՝ հատկապես վերջին աշխարհաքաղաքական  իրադարձությունների, սիրիական դեպքերի համատեքստում․Հայաստանի համար խիստ ճակատագրական այս հանգրվանում ՀՀ   իշխանություններն ի վիճակի՞ են իրողությունները սթափ կշռել և  ռազմավարական որոշումներ ընդունել։ 

Արդյոք ՀՀ-ում հիշու՞մ են, թե ինչ բարեկամական գրկախառնումների մեջ էին մինչև 2011-ը Սիրիան ու Թուրքիան։

Ո՜չ և ո՜չ․  ներկա իշխանությունների պարտության ժառանգությունը, երկիրը կազմաքանդելու ողջ անատոմիան,  ներազգային հարթակների նարատիվները,  ներիշխանական գզվռտոցն ակնհայտորեն ասում է՝  Ո՜Չ։

Ցավոք, Հայաստանում առաջնահերթությունը իշխանության  կենտրոնացումն է մեկ անձի ձեռքում։ Sms-ով կառավարվող երկրում անգամ յուրայիններին  են «ղամազացնում» /սա քպ-ՀԺ գնահատականն է  Հ․ Աղազարյանին/՝ այսպիսով  կեղծ օրակարգերով ուշադրություն շեղելով, նաև՝ վախեցնելով ու հնազանդության «պովոդոկ» գցելով մյուս յուրայինների վզին։

Բոլոր տոտալիտար  ռեժիմներին բնորոշ ձեռագրով  հետևողականորեն ոչնչացվել/ում  են կամ հեղինակազրկվել/ում են ընդդիմանալու  և այլակարծության բոլոր դաշտերը։ 

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱԺ ամբիոնից պանթուրքական և հակապետական նարատիվներն այնքան ինտենսիվ են հնչել, իսկ դրա հանրային հակազդեցությունն այնքան զրոյական է եղել, որ կարելի է մտածել, թե հայ հասարակությունը ինքնասպանական թմբիր է մեջ է և պատրաստակամ  հրաժարվել իր քաղաքակրթական կոդից։

 Ակնհայտ է․ մեր հավաքական զգայարանները, ընկալումներն ու հանրային ռեցեպտորները բթացել են։ /Պատճառները խորքային են, այլ այլ թեմա է․․․/։

Մյուս կողմից՝ ռեժիմներն անակընկալ փլուզվելու պատմականորեն ապացուցված ալգորիթմ ունեն, ու այդ փլատակների տակ քիչ չեն պատմական դարձած ազգերն ու սահմանները․․․․

Ադրբեջանն անթաքույց նոր պատերազմի է պատրաստվում։ Ակնհայտ է, որ Արևմուտքը լեգիտիմացրել է պատերազմը որպես աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության գործիք։ 

Մեր՝ հայերս այս պահին կենսական, ճակատագրական  հարց-հանձնարարականը   պիտի ձևավորենք՝

ԱՐԴՅՈՔ ԿԱՄՔ ԿՈՒՆԵՆԱՆՔ  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՆԱԼ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԿՈԴ-ով՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԹԵ՞ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱԼՎԵԼՈՒ և ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՁՈՒԼԱՐԱՆԻ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ։

ԵԹԵ ԱՅՈ՝ ՈՒՆԱ՞Կ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ, ԵՐԿԱՐԱՏԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԵԼ ՈՒ ՓՈՐՁԵԼ ՃԵՂՔԵԼ ԱՅՍ ՄՍԱՂԱՑԸ ԱԶԳ-ԸՆՏԱՆԻՔ, ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կամ կենսունակ այլ մոդելով։Քննարկելի և շարունակելի․․․»։

Լրահոս

Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը
Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո Պուտինն ու Թրամփը կրկին հեռախոսազրույց կունենան
Հռոմի պապն Ուկրաինային 100 հազար բաժին արագ պատրաստվող ապուր է փոխանցել
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են (լուսանկարներ)
Երևանն ու Բաքուն քննարկում են ուղիղ առևտրի հարցը․ ՀՀ ԱԳ նախարար
Ամանորի գիշերը երկինքը կխոսի. Արայիկ Հարությունյան
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը տոնում է 75֊ամյակը
102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարար
Արագ շախմատի ԱԱ․ Մագնուս Կարլսենը նվաճեց տիտղոսը
Լույսը վառի´ր. Ցուցադրական Ամանոր (տեսանյութ)
Շիրակամուտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում «Toyota»-ն բшխվել է կայանված տրակտորին և վրшերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Թեժ մարտեր են Զապորոժիեի ամենամեծ քաղաքի համար. ռուսներն այն հավասարացնում են հողին
ՔՊ–ականները քեֆի մեջ են (տեսանյութ)
ՀՀ-ն պահպանում է ռուսաստանցիների շրջանում պահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկի կարգավիճակը
Հրդեհ` տնակի տանիքում
Լանջիկից դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց է
Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում
COP17 համաժողովին ընդառաջ՝ հատուկ վերապատրաստում է կազմակերպվել 45 դիվանագետների համար
Իրանի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային կարևոր հարցեր

Լրացուցիչ նորություններ

...

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ Դանիելյան

Սուրենյանը հայտնել է, թե Երևանում տեղումները որքան կշարունակվեն

Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին (տեսանյութ)

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը

Դավիթ Իշխանյանը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Միքայել Սրբազանը` ՀՀ-ի․ Իշխան Սաղաթելյան

Անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել բժշկակական կենտրոնի պատերի տակ, նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում. Ալեքսանյան

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ

Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ

Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Արմեն Աշոտյան

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով․ փորձագետ

Պատմական վկայություններ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսների և Սուրբ Էջմիածնի միաբանության կենցաղավարության մասին․ Արմեն Այվազյան

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից. Ավանեսյան

Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք Եկեղեցու շուրջ․ Հայր Ասողիկ

Թե բա՝ նրանք «նախկիններ» են. բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին

Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի․ Արթուր Չախոյան

Փաշինյանը պատրաստվում է նոր և լայնածավալ գրոհ ձեռնարկել Մայր Աթոռի դեմ, սակայն քաղաքական ընդդիմությունը որևէ գործնական քայլ չի կազմակերպում․ Արմեն Այվազյան

Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է որպես Սամվել Բաբայանի վարորդ, էն դեպքում, երբ իր «շեֆը» բեղերը թրաշած ու նոր սպարծիվկով, հանգիստ անցել է Հակարի կամուրջը․ Նաիրա Զոհրաբյան

Երբ Միքայել Սրբազանի օրգանիզմը լիարժեք պատրաստ լինի` այդ ժամանակ նոր կանեն վիրահատությունը․ Մարտուն Գրիգորյան