Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն է


1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Վնասի գոտու մակերեսը 10000 կմ քառակուսի էր‚  ավերվեցին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342:Հանրապետության երկրորդ քաղաք, մշակութային խոշոր կենտրոն Լենինականի՝ այժմյան Գյումրիի պատմությունն ընդմիշտ բաժանվեց երկու մասի՝ աղետից առաջ և հետո: Երբեմնի ճարտարապետական գեղեցիկ ձեռագրից, պատմական շենքերից և Գյումրվա կոլորիտից չէր մնացել գրեթե ոչինչ: Քարի և թոզի էր վերածվել քաղաքի 60 տոկոսը: 230 հազար բնակչից երկրաշարժի հետևանքով մահացել էին 17 հազարը:

Զոհերի թվով երկրորդ տեղում Սպիտակն էր, որտեղ 18500 բնակչից կյանքից զրկվել էին 4000-ը: Քանի որ էպիկենտրոնը հենց Սպիտակի մոտ էր՝ Նալբանդ գյուղում, այստեղ բնակչության առավել մեծ տոկոսը զոհվեց: Երկրաշարժից կրած կորուստները Հայաստանի համար իսկապես անդառնալի էին: Բացի մարդկային կյանքերից, երկրաշարժը հաշմանդամ դարձրեց 50 հազար մարդու: Ավելի քան 500 հազար մարդ մեկ օրում դարձավ անօթևան: Միայն Գյումրիում անօթևան ընտանիքների թիվը հատում էր 22 հազարը:Հենց այդ ժամանակ էլ քաղաքը լցվեց այսպես կոչված տնակներով, որոնցից Գյումրին ամբողջությամբ չի ձերբազատվել մինչ հիմա:

Համաշխարհային բանկի 2017 թվականի գնահատմամբ՝ նյութական ուղիղ կորուստները կազմել են 15-20 միլիարդ դոլար, ահռելի թիվ Հայաստանի համար նույնիսկ ներկայիս պայմաններում: Երկրաշարժը նաև փաստացի վերացրեց կամ զգալի վնասեց տնտեսական ներուժը՝ ավերելով 157 արդյունաբերական ձեռնարկություն, որտեղ աշխատում էր 82 հազար մարդ:

Երկրաշարժի պատճառով վնասվեց Հայաստանի բնակֆոնդի 17 տոկոսը: Իրավիճակը քաղաքներում երկրաշարժի առաջին օրերին անվերահսկելի էր և նման էր ապոկալիպտիկ ֆիլմերի կադրերին: Մարդիկ փորձում էին ամեն գնով փրկել կամ գոնե գտնել հարազատների մարմինները՝ մինչև վերջ չհավատալով եղելությանը: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ հաջողություն էր համարվում հարազատի դին գտնելը:Սպիտակի երկրաշարժը առանց չափազանցության ցնցեց ամբողջ աշխարհը:

Առաջինն աղետի գոտի հասան հարակից շրջանների բնակիչները: Հազարավոր մարդիկ օրեր շարունակ, շատ ժամանակ դատարկ ձեռքերով փորձում էին փլատակների տակից հանել ողջ մնացածներին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ: Արդեն երկրորդ օրն ավերված քաղաքների բնակչությունը սննդի, ջրի, տաք հագուստների, ժամանակավոր կացարանների խիստ կարիք ուներ: Եթե նույնիսկ բազմաբնակարան շենքերը երկրաշարժից չէին տուժել, միևնույն է, բնակիչները վախենում էին շենք մտնել՝ նախընտրելով գիշերել բաց երկնքի տակ:

Երկրաշարժի նման հետևանքների պատրաստ չէր նույնիսկ Խորհրդային նման պոտենցիալ ունեցող պետությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ԽՍՀՄ ղեկավարը պաշտոնապես դիմեց Միացյալ Նահանգներին՝ հումանիտար օգնության համար:

Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին 113 երկրի կառավարություններ, կազմակերպություններ և անհատներ, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կառույցներ: Հայաստանին առավել նշանակալի օգնություն ցույց տված անձինք պարգևատրվեցին հատուկ հուշամեդալով վեհանձնության ու գթասրտության համար:

Աղետի գոտու բնակչությունը և հայ ժողովուրդը կարճ ժամանակամիջոցում ունեցան բազմաթիվ բարեկամներ, որոնցից թերևս չորսը ներկայացնում էին գթասիրտ աշխարհի խորհրդանշանը՝ Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինը, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, Մայր Թերեզան և ֆրանսիահայ երգահան-երգիչ Շառլ Ազնավուրը:

Նրանց անուններով Հայաստանում կոչվեցին բազմաթիվ փողոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Վազգեն Վեհափառը, Ռիժկովն ու Ազնավուրը հետագայում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի բարձրագույն կոչման արժանացան:

Լրահոս

Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Լրացուցիչ նորություններ

...

Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի

Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)

Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի

Այս որոշումով ավելանալու են խցանումները

Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը

«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը

Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)

Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու

Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը

Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից

Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)

«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը

Վթար է․ գազ չի լինելու