Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգը այսօր առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով, որ 21-րդ դարի քաղաքակրթվածության և զարգացածության պայմաններում այս հանցագործությունների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Սփյուռքի, ապա նաև նորանկախ Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերի արդյունքում տասնյակ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

Բայց Թուրքիան ոչ միայն շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության պատմական փաստը, այլև շարունակում է աջակցել Ադրբեջանին, որը ցեղասպանական հանցագործությունների թիրախ դարձրեց արցախահայությանը՝ սկզբում տոտալ շրջափակման մեջ պահելով նրանց, ապա դարձնելով ագրեսիայի նշանակետ ու բռնագաղթի ենթարկելով։ 

Ու այս հարցում շատ կարևոր է ոչ միայն թուրքական ժխտողականության դեմ պայքարը, այլև Ադրբեջանի գործողություններին համապատասխան քաղաքական ու իրավական գնահատական տալը, իսկ սա կարող է տեղի ունենալ հենց ցեղասպանության կանխարգելման օրակարգի զարգացման շրջանակներում։ Իսկ այս թեման մասնագիտական շրջանակների ու միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռելու տեսանկյունից արդյունավետ կարող է լինել նաև «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումների ձևաչափը։ Ուշագրավ է, որ 2015 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնված՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը: Եվ դրա հետ կապված՝ Հայաստանը նախաձեռնել և կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումները, որոնք տեղի են ունեցել 2015, 2016, 2018 և 2022 թվականներին։

 Այս տարի դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով:

Թվում էր, թե այս կարևոր միջոցառման կազմակերպման ուղղությամբ ԱԳՆ-ի ու կառավարության մյուս պատասխանատու կառույցների կողմից պետք է հատուկ պատրաստություն տեսնվեր, բայց, ինչպես երևում է, բարձիթողի իրավիճակ է։ Հարկ էր, որ մասնագիտական շրջանակների հետ մեկտեղ ֆորումին հրավիրվեին նաև արտերկրյա իրավական, դիվանագիտական ու քաղաքական հարթություններում մեծ ազդեցություն ունեցող գործիչներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Բայց հայտնի չէ՝ նման անձինք հրավիրվե՞լ են, թե՞ ոչ։ Հաշված օրեր են մնացել Գլոբալ ֆորումին, սակայն երեկ դեռ ո՛չ նորմալ օրակարգը կար, ո՛չ էլ կոնկրետ զեկուցողներն էին հայտնի։ Այս իրողությունն ինքնին խոսուն է։ Միջոցառման հայեցակարգն էլ ֆորումի կայքում միայն անգլերեն տարբերակում էր դրված, իսկ հայերեն մասը դատարկ էր։ Մասնագետ չպետք է լինել նկատելու համար, որ գլոբալ ֆորումի հայեցակարգը շատ փնթի ձևով է կազմված։

Դրանում տեղ են գտել ինչ-որ ընդհանրական դրույթներ, իսկ կոնկրետ իրողությունների մասով ոչինչ չկա: Ու ցավալին այն է, որ մի տեղում հղում է կատարված ընդամենը Ռուանդայի ցեղասպանությանը։ Այնինչ, հարկ էր, որ միջոցառման շրջանակներում հատկապես ուշադրություն դարձվեր այն իրողության վրա, որ մինչև այսօր Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ հրաժարվելով առերեսվել սեփական պատմությանը, ինչն էլ ճանապարհ է բացում նման հանցագործությունների կրկնության համար։

Ու շատ զարմանալի է, որ միջոցառման հայեցակարգում ոչ մի խոսք չկա նաև Արցախի թեմայի շուրջ, երբ կոնկրետ միջազգային հանցագործություններ են տեղի ունեցել Արցախի բնակչության նկատմամբ, ու միջազգային հանրությունն ի զորու չի եղել դրանք կանխելու։ Այսինքն, լավագույն առիթը կա հեղինակային Գլոբալ ֆորումի նախաձեռնության միջոցով շատ կարևոր հարցեր բարձրացնելու և միջազգային հանրությանն ու փորձագիտական դաշտին կարևոր ուղերձներ փոխանցելու համար, բայց չի արվում։ Այնպիսի տպավորություն է, որ Գլոբալ ֆորումը վերածվել է ընդամենը ձևական միջոցառման, որը ընկել է Հայաստանի «վզով» ու ստիպված պիտի իրականացվի։ Չնայած ՀՀ իշխանություններից այլ մոտեցում սպասելի էլ չէր, քանի որ մի շարք ուղղություններով նրանք ևս միացել են ցեղասպանության ժխտման արշավին։

Պատահական չէ, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող անձը հայտարարում է, թե այլևս ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար առաջնահերթություն չէ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է հորդորում զերծ մնալ Արևմտյան Հայաստանի մասին հիշատակումից, մոռանալ պատմական Հայաստանի մասին ու ընդհանրապես հրաժարվել մեր արմատներից։

 Այդպիսով, ՀՀ իշխանությունները հագուրդ են տալիս թուրքադրբեջանական պահանջներին։ Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ կարող է ընդհանրապես այնպիսի պահանջ դրվի, որ պետք է ամեն կերպ խուսափել Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումից»:

Լրահոս

«Իրավունք». ՔՊ–ում դժգոհ են. «Եթե Փաշինյանից նեղված լիներ կամ հակառակը, Սարգսյան Հայկը հիմա նո՞ր էր խի ճաղերի հետեւում»
«Ժողովուրդ». 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը
«Հրապարակ»․ Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ
«Հրապարակ»․ Ընթերցանության ժամ՝ ԱԺ-ում
«Հրապարակ»․ Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է
«Հրապարակ»․ Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել
Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ
Թրամփը հայտարարել է Իրանի շուրջ լարված բանակցությունների մասին
Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը․ Արմեն Այվազյան
Կարևոր
Եղե՛ք զգոն, սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ․ Ազիզյանը մանրամասնել է՝ ինչ անել
Սա ի՞նչ արդարադատություն է. Սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի Գալյանին
Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին
Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում
ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկը ՌԴ քաղաքացի է
Դաղստանի վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի
«Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք»․ Մասյացոտնի թեմի առաջնորդի տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Oxygen բժշկական կենտրոնում մազահեռացումը կատարվում է բացարձակապես բժշկական ստանդարտներով (տեսանյութ)
Իրանի Խարկ կղզու կարևորագույն ենթակառուցվածքները չեն տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումից․Mehr
Վարագույրի դերը ինտերիերում (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Իրավունք». ՔՊ–ում դժգոհ են. «Եթե Փաշինյանից նեղված լիներ կամ հակառակը, Սարգսյան Հայկը հիմա նո՞ր էր խի ճաղերի հետեւում»

«Ժողովուրդ». 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը

«Հրապարակ»․ Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ

«Հրապարակ»․ Ընթերցանության ժամ՝ ԱԺ-ում

«Հրապարակ»․ Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է

«Հրապարակ»․ Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել

Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը․ Արմեն Այվազյան

Սա ի՞նչ արդարադատություն է. Սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի Գալյանին

ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկը ՌԴ քաղաքացի է

Դաղստանի վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի

«Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք»․ Մասյացոտնի թեմի առաջնորդի տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հայաստանում արհեստական բանականությամբ գեներացված հեռուստաբովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշվի

Ներկուսակցական ինտրիգներ. Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն

«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում

«Հրապարակ»․ Էլիտան բոյկոտել է

«Հրապարակ»․ Պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա

Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ»