Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել


Հրապարակը գրում է.

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու բիզնեսներում տեղի ունեցած խուզարկություններից հետո, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, կապարակնքվել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը, «Արարատցեմենտ» գործարանը, Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, կոմբինատի հարեւանությամբ գտնվող ադմինիստրատիվ շենքը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը, «Փարավոն» ռեստորանային համալիրը: Երեկվա դրությամբ չէին գործում նաեւ Ծաղկաձորում գործարարին պատկանող հյուրանոցներն ու գործարանները, հյուրանոցում հանգստացողներին էին անգամ դուրս հրավիրել: Կաթվածահար է եղել շուրջ մեկ տասնյակից ավելի տնտեսությունների գործունեությունը, հարկադիր պարապուրդի է մատնված մոտ տասը հազար քաղաքացի, որոնք մտավախություն ունեն, որ գործազուրկ են դառնում։

Որոշ տնտեսություններ երեկվա գործողությունների հետեւանքով ահռելի վնասներ են կրել, հատկապես՝ «Արարատցեմենտը», կոնյակի գործարանը, հյուրանոցները։ Գործարանում պահվող սպիրտի մեծ պաշարները անվտանգային շուրջօրյա աշխատանք են պահանջում, հյուրատներում էլ չեն հասցրել լողավազաններն ու ջրի բաքերը դատարկել, իսկ «Արարատցեմենտի» հոսքուղիներում վթար է տեղի ունեցել։

«Արարատցեմենտ» գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը մեզ պատմեց, որ նախօրեին իրավապահները վաղ առավոտյան՝ 7-7.30-ի միջակայքում, բառի բուն իմաստով, գրոհել են գործարանի վրա․ «Անգամ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ուժ գործադրելով եւ սպառնալով, որ կձերբակալեն բոլորին»։ Դա եղել է գործարանի հերթափոխի ժամին, երբ գիշերային աշխատողներին փոխարինելու է եկել ցերեկային հերթափոխի աշխատակազմը: Քննչական կոմիտեի աշխատակիցները ոչ միայն թույլ չեն տվել աշխատանքի եկած մարդկանց մուտքը գործարան, այլեւ առանց ժամանակ տալու` գործարանից դուրս են հանել հոսքագծերի վրա աշխատողներին։

Պողոսյանի խոսքով, այդ պահին աշխատող հոսքագծերն անտեր են մնացել, մինչդեռ այդ աշխատանքը պահանջում է ամենվայրկյանի հսկողություն։ Արդյունքում հսկայական քանակությամբ հումք է այրվել, հոսքագծերն են խափանվել․ «Երբ խնդրեցինք, որ մասնագետները գոնե մտնեն ներս` անջատեն մեխանիզմը, ժամեր հետո թույլ տվեցին, երբ արդեն խափանումներ էին եղել, ու վնասներ հասցվել»: Թե որքան է վնասի չափը, այս պահին Պողոսյանը չի կարող ասել։ ՔԿ աշխատակիցները կապարակնքել են գործարանի մուտքն ու ադմինիստրատիվ մասնաշենքը։ «Անորոշ ժամկետով կաթվածահար է մեր աշխատանքը, խոսքը շուրջ 1000 աշխատակցի զբաղվածության մասին է, որոնք փաստացի այժմ գործազուրկ են»,- ասաց Պողոսյանը։ Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ անգամ թույլ չեն տվել գնորդներին ճանապարհել, ովքեր, սովորականի պես, այդ օրն էլ եկել էին գործարանից ցեմենտի խմբաքանակ տանելու։

Տնօրենի խոսքով, ՔԿ աշխատակիցները գրոհից առաջ ներկայացրել են դատարանի որոշում, որում նշված է եղել, որ աշխատասենյակներում խուզարկությունն արգելվում է, չնայած դրան եւ իրենց մատնանշմանը, որ դատարանը նման բան է գրել, իրավապահ մարմնի աշխատակիցները չեն ենթարկվել դատարանի որոշմանը եւ խուզարկել ու զննել են ողջ տարածքը։Հիշեցնենք, որ դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անոնսել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի բիզնեսի «ողնաշարը»՝ Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ, ինչպես արեցին Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի հետ։ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով այս հայտարարությանը, ասել էր, որ եթե իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։

Նույն օրը դատախազությունը, Փաշինյանի հայտարարությունն ընդունելով որպես հրահանգ, հայտարարեց, որ գործարանի մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերել։ «Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները եւ դրանց հետեւանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»,- հայտնել էին դատախազությունից։

Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ունեզրկել իր քաղաքական հակառակորդին, խլել նրա սեփականությունը, պատժել նրան` իր դեմ դուրս գալու համար: Իսկ նրա արբանյակներից մեկն այսօր բաց տեքստով գրել էր, որ սա «մեսիջ» է բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կապ ունեն Ռուսաստանի հետ․ «Ով իր կամքով ու գիտակցված կերպով Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ՝ լուրջ պրոբլեմներ է ունենալու»։ Հասկանալի է, որ այլեւս օրենքը չի գործում մեր երկրում, այլ՝ իշխողների քաղաքական շահերը, ցանկություններն ու հրահանգները:


Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ