Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պետական բարձրաստիճան պաշտոնները լրացվում են ՀՀ դատախազության կադրերով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուներից մեկը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրահանգով պաշտոնից ազատված դատախազ է:

Ինչպես հայտնի է, երկու թեկնածու կա սահմանադրական այդ կարեւորագույն անկախ մարմնի անդամի համար: Արմեն Մարուխյանի եւ Նարինե Ազարյանի թեկնածությունները մրցութային խորհրդի որոշման հիման վրա առաջարկվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում: Իսկ ովքեր են նրանք. ամենեւին՝ ոչ պատահական մարդիկ:

Այս տարվա մայիսի 3-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տարեկան հաշվետվությունն էր ներկայացնում, պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց Արմեն Աշոտյանի գործով, դատախազը պատասխանեց, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով «պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս: Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»: Մինչդեռ Աշոտյանի փաստաբանները հայտարարեցին, որ դա զրպարտություն է, որ դատարանի 16.04.2024թ. որոշմամբ հաստատվել է, որ այս գործով պետությանը որեւէ վնաս չի պատճառվել, ո՛չ Արմեն Աշոտյանը եւ ո՛չ էլ որեւէ այլ մեղադրյալ որեւէ «վնաս» չեն «վերականգնել», որովհետեւ պաշտպանող կողմը գործը համարում է շինծու եւ չի ընդունում մեղադրանքը:

ArmLur.am-ը բացահայտեց, որ այս բարձրաձայնումներից հետո Աննա Վարդապետյանը, վերադառնալով աշխատանքի, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին հրահանգել էր ազատման դիմում գրել ու հեռանալ: Եվ հիմա այդ պաշտոնյան՝ Արմեն Մարուխյանը, ցանկանում է գնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մրցույթին բավականին պրոֆեսինոալ մասնակիցներ են եղել:

Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախկին օգնական Արսեն Մանուկյանը, սակայն նա չի հաղթահարել մրցույթը, ու այս հանգամանքը շատ կասկածելի է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի համար, քանի որ նա բավականին պատրաստված է ներկայացել:

Բայց պրոֆեսիոնալների մերժումն ու հնարավոր կառավարելի մարդկանց ներգրավումը անկախ մարմնում միայն մի բանի մասին է վկայում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի իշխանությունը փորձում է դարձնել Կառավարությանը կից մի կառավարելի վարչություն՝ կառավարելի կադրերով, որպեսզի հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը կարողանա հետագայում հեշտությամբ անդամների կողմից հանձնաժողովի նախագահ ընտրվել:

Հավելենք, որ ըստ մամուլի` Մարիամ Գալստյանը ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի եւ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մտերիմ ընկերուհին է: Մինչդեռ թեկնածուն պետք է բոլորին անծանոթ եւ անձնական կապեր չունեցող կերպար լինի»:

Լրահոս

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ
Երևանում բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավոր
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Թուրքիայի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
ԱՄՆ ծովային հետևակի ուժերը ժամանել են Մերձավոր Արևելք
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է
Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
Telegraph. ԱՄՆ-ն կարող է հրաժարվել դաշնակիցներին պաշտպանելուց՝ նրանց պաշտպանական ծախսերի պատճառով
Եվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ
Երևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվել (տեսանյութ)
Ահազանգեր են ստացվել Սյունիքի և Տավուշի գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ
Իրանը կոչ է անում տարածաշրջանի երկրներին կանխել իրենց տարածքներից Իրանի վրա հարձակումները
Շտապ
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ
Հայտնի է Հայաստան-Բելառուս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Դաղստանում վատ եղանակի պատճառով ավելի քան 320,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Թրամփը հայտարարել է, թե որ երկիրն է լինելու ԱՄՆ-ի հաջորդ թիրախը
Թրամփը անսպասելի հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկիի մասին
Աշոտ Նավասարդյանի ապրած տարիները հայ ժողովրդի զարթոնքի շրջանն էին. Մինասյան

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանության սրտի օլիգարխը չի վճարում շինարարներին. 2 նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան

«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»

Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»

Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»

«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացել. «Իրավունք»

«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը

«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում

«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

«Հրապարակ»․ ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել

Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»

Դո՛ւ պարտված ղեկավար ես, գնա՛, թող այս ազգը շնչի, ամրացնի եղածը. Գալեյան

«Հրապարակ»․ Ավինյանն է մեղավոր

«Հրապարակ»․ «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ

«Հրապարակ»․ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն

Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»

Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ»