Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մոսկվան և Մինսկը վերանայել են միջուկային զենքի կիրառման մոտեցումները

Բելառուսը և Ռուսաստանը վերանայել են միջուկային զենքի կիրառման իրենց մոտեցումները նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված զենքի առաջացման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Նազարուկը։«Բելառուսի տարածքում (խմբ.` ռուսական) մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշումը փաստ է, հետևաբար, նոր փաստաթղթում իրավական տեսանկյունից սա ամրագրված միջոց է։ Մեր պետությունների փոխադարձ անվտանգության աստիճանը բարձրացվում է։

Միջուկային զենքի կիրառման մոտեցումները ճշգրտվել են», - ասել է նա:Փոխնախարարը պարզաբանել է, որ Մոսկվան և Մինսկը հետևում են սպառազինությունների ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը և զենքի կիրառմանը՝ հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների վրա, և դա չէր կարող չազդել ճշգրտման վրա։

Նազարուկը հիշեցրել է, որ դեկտեմբերի 6-ին Մինսկում տեղի կունենա Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստը, որի ժամանակ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն Միութենական պետության անվտանգության հայեցակարգի նախագիծը և անվտանգության երաշխիքների մասին ռուս-բելառուսական համաձայնագիրը։

Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինի բովանդակությունը լիովին համաժամանակեցված է այդ փաստաթղթերի հետ։Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է թարմացված միջուկային դոկտրինը՝ Միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքները։ Փաստաթղթում ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։ 
    

Լրահոս

Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները
Թող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղից
Այսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը
«20 տարուց ավելի եղել են ֆակուլտետի դրոշակակիրները». ԵՊՀ-ն չի երկարացրել երկու դասախոսի պայմանագիրը
Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը
Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ
Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներին
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ
Փարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումը
Անապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողություն
CNN Türk. Էրդողանը կարող է հայտարարել Թուրքիայի կողմից S-400-ների վերավաճառքի մասին
Գրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելի
Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը կվերանվանվի Թրամփի պատվին
Կարևոր
ԱՄՆ Կոնգրեսում կկայանա Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ կոնֆերանս
ԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի հետ ստորագրված հուշագրի կատարմանը

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներին

Անապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է

CNN Türk. Էրդողանը կարող է հայտարարել Թուրքիայի կողմից S-400-ների վերավաճառքի մասին

Գրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելի

Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը կվերանվանվի Թրամփի պատվին

ԱՄՆ Կոնգրեսում կկայանա Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ կոնֆերանս

ԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի հետ ստորագրված հուշագրի կատարմանը

Միջնորդները փորձում են կանխել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրումը

Կոբախիձե. ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը

Չինաստանի կենդանաբանական այգուց ջրհեղեղի պատճառով ավելի քան 100 կենդանի է անհետացել

Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել

Զելենսկին նշել է Պուտինի միակ առավելությունը

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին

F-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզում

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ)

Փալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվին

Հունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերը

Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումից

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը