Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը, որն այս տարի հյուրընկալվեց Ադրբեջանում, պաշտոնապես ավարտվեց։ Բաքուն նպատակ ուներ կլիմայական փոփոխությունները հաղթահարելու հարցում իր նախաձեռնողականությամբ ուղղակի «փայլատակել» միջազգային արենայում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը տևական ժամանակ նախապատրաստվում էր շատ բարձր մակարդակի ներկայացուցչական պատվիրակություններ ընդունելու հարցում, բայց առաջատար երկրների ղեկավարներն այդպես էլ չմասնակցեցին համաժողովին։

COP 29-ին չմասնակցեց անգամ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը Ալիևին հռչակում էր որպես «վստահելի գործընկեր»։ Այնուամենայնիվ, Բաքուն ակնկալում էր, որ համաժողովի ընթացքում գոնե հնարավոր կլինի կիմայական փոփոխությունների դեմ պայքարի տեսանկյունից կարևոր փաստաթուղթ ընդունել, որն էլ իր հերթին կընդգծի COP 29-ի յուրահատկությունը։ Երկար քննարկումներից հետո COP 29-ի մասնակիցները կանգ առան տարեկան 300 միլիարդ դոլար հատկացնելու վրա, որը պետք է ուղղվի ավելի աղքատ և խոցելի երկրներին՝ հարմարվելու կլիմայի փոփոխությանը, և մինչև 2035 թվականը իրենց տնտեսական գործունեությամբ «կանաչ» էներգիայի անցում կատարելուն: Սակայն զարգացող երկրները, որոնք պահանջում էին ավելի քան մեկ տրիլիոն դոլար օգնություն, տեղնուտեղը դատապարտեցին գործարքը՝ այն որակելով «վիրավորական»:

Ավելին, զարգացող երկրների ներկայացուցիչները կոչ արեցին հարուստ երկրներին՝ իրենց տարեկան 1,3 տրիլիոն դոլար տրամադրել՝ օգնելու հաղթահարել կլիմայական ճգնաժամի ազդեցությունը: Համաժողովում ընդունված որոշմանը հատկապես կոշտ արձագանքեց Հնդկաստանի ներկայացուցիչը՝ այն համարելով որպես «արդարության ծաղրանկարում»։

Նկատենք, որ վիճելի են նաև այս գործարքի մանրամասները, մասնավորապես հարցական է մնում, թե ինչ միջոցներից են հատկացվելու գումարները, և կոնկրետ որ զարգացող երկրները կարող են հավակնել փոխհատուցում ստանալ։ Ընդհանուր առմամբ, միջազգային դերակատարների համար միջոցառումը ոչ միայն չարդարացրեց առկա սպասելիքները, այլ որոշ առումով էլ դիտարկվեց որպես ժամանակի անիմաստ վատնում։ Ուղղակի համաժողով էր... համաժողովի համար։

Մյուս կողմից էլ՝ COP 29-ում դրսևորվեց Ադրբեջանի վարած երկակի քաղաքականությունը և կեղծավորությունը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցում։ Պատահական չէ, որ իր ներածական խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե հանածո վառելիքը «Աստծո պարգև» է։ Այնուհետև իր ելույթում երկակի չափորոշիչների համար նա քննադատեց Արևմուտքին, որն Ադրբեջանը դիտարկում է որպես ածխաջրածիններ արտահանող ու կլիմայական բացասական փոփոխություններին նպաստող պետություն՝ ընդգծելով, որ 2022թ. փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հենց Արևմուտքն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով գազ գնել, ոչ թե հակառակը։

 Փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանի համար բացասական արդյունք էր նաև Հայաստանի չմասնակցելը: Այնուամենայնիվ, չնայած այս ամբողջ «կրախին», Ադրբեջանը մի հարցում կարողացավ որոշակիորեն նպատակին հասնել. ի մասնավորի, Ալիևը կլիմայական համաժողովի հարթակը կարողացավ օգտագործել իր հակահայկական թեզերը շրջանառելու և Ֆրանսիայի հասցեին վարկաբեկիչ խոսքեր ասելու համար։ Ու համաժողովի մասնակիցները ստիպված էին լսել Ալիևի հոխորտանքները, իսկ միջազգային լրատվամիջոցները՝ շրջանառել ադրբեջանական թեզերը։ Ըստ երևույթին, Արցախի նկատմամբ կոնկրետ պատերազմական հանցագործություններ իրագործած բռնապետական Ադրբեջանը ուղղակի կերազեր, որ աշխարհը լսեր Ալիևի հերյուրանքները, բայց այս անգամ իրեն դա հաջողվեց։ 

Ադրբեջանը հաջողացրեց նաև ներկայանալ խաղաղության կողմնակցի դիրքերից։ Դրա համար էլ ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ հատուկ շեշտում էին, թե խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են, մնացել է ընդամենը մի քանի կետ, ու իրենք միայն խաղաղության են ձգտում։ Իսկ հաջորդ ամսին՝ դեկտեմբերին, արդեն նորից բանակցային գործընթացը կվերսկսեն չհամաձայնեցված կետերի շուրջ։ Միջազգային գործընկերներն էլ նշում էին, թե հայ-ադրբեջանական բանակցություններում էական առաջընթաց կա, ու կողմերին կոչ էին անում շարունակել բանակցային գործընթացը։

Բայց միջազգային հանրությունն այդպես էլ չի արձանագրում, որ Բաքուն հայկական կողմի համար լիովին անընդունելի պայմաններ է առաջ քաշում։ Ադրբեջանից շարունակում են հայտարարություններ հնչել, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Մյուս կողմից էլ՝ Բաքվում շարունակվում են հյուսվել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու կեղծ պատումները։ Ու հիմիկվանից թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերից ակնարկներ են արվում այն մասին, թե դեկտեմբերին բանակցությունների առարկա է դառնալու սահմանազատման շարունակությունը։ Բայց կասկած չկա, որ այս անգամ էլ դելիմիտացիայի գործընթացն Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանից հերթական զիջումները կորզելու և գերակա դիրքեր ձեռք բերելու նպատակով։

Ու զիջումների համար էլ ՀՀ իշխանություններն արդեն հիմքեր են ստեղծում՝ այնպիսի թեզեր են գեներացնում, թե իրենք խաղաղության են նախապատրաստվում, և անիմաստ է Ադրբեջանի դեմ պայքարելը, ինչը հայկական կողմին կարող է տանել «ինքնասպանության»։ Մինչ Հայստանում առաջ է մղվում այն գաղափարը, թե ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պետք է գնալ նաև ցավոտ զիջումների, հանձնել այն, ինչ մեզ «չի պատկանում», ապա COP 29-ից հետո Ադրբեջանն արդեն տարբեր հայտարարություններով ու զորավարժությունների միջոցով մեսիջներ է հղում, որ իր ձեռքերն ազատվել են նոր ագրեսիա սկսելու համար։

 ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրս
Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան
Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)
Դամասկոսում գտնվող Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել
Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան
Եթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին
Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան
Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց
Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան
Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին
Բարեգործի հետ նման կերպ վարվելը աններելի է. Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են
Էրդողանը դիմավորել է Թրամփին Անկարայի օդանավակայանում
Թրամփի ինքնաթիռը վայրէջք կատարեց Անկարայում
Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել․Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին
190 խրտվիլակ, 3 առյուծ, 1 վագր․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան
Reuters. ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Եվրոպայում հրթիռների արտադրությունը
Փնտրտուքի մեջ են․ ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները
Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան

Լրացուցիչ նորություններ

...

Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան

Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)

Փնտրտուքի մեջ են․ ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները

«Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել

«Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը

«Իրավունք». Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել. Նոր գործեր են բացվելու

«Փաստ». Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ

«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում

«Իրավունք». «Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում

«Ժողովուրդ». Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ

«Փաստ». Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը

Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել

Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»

«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»

Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»

Լիլիթ Մակունցը հրաժարվել է. Ստուգումներ` «Գազպրոմ Արմենիա»-ում