Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակաբար դանդաղում է՝ հոկտեմբերին արձանագրելով այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4,2 %։ Սպասվում է, որ նոյեմբերի արդյունքներով աճի ավելի ցածր տեմպ ենք ունենալու։ Բնականաբար, աճի տեմպերի նվազումն իր ազդեցությունն է ունենալու պետբյուջե մուտքերի վրա։

Սակայն մինչ Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է բարդանալ, կառավարությունը մտածում է, թե ինչպես պետք է ապահովի պետական բյուջեի մուտքերը. դե, Նիկոլ Փաշինյանը սիրում է կառավարության նիստերում գլուխ գովել «ռեկորդային հարկային մուտքերի» վերաբերյալ։ Պետական բյուջեի մուտքերն ավելացնելու տարբերակներից մեկը կարող է լինել տնտեսության մեջ տարբեր ուղղությունները խթանող ներարկումները, բայց իշխանություններն առաջին հերթին չունեն համապատասխան մասնագիտական պոտենցիալ, որպեսզի տնտեսության ճյուղերի զարգացման ուղղությամբ համակարգված քայլեր ձեռնարկեն։ 

Մյուս կողմից էլ՝ նրանք ընդհանրապես հեռու են ներդրումների հայեցակարգի կիրառումից, քանի որ արդյունքներ արձանագրելու համար ժամանակ է պետք, իսկ կառավարությունում ընդհանրապես տրամադրված չեն սպասելու և ցանկանում են «աննախադեպ» ցուցանիշներ ունենալ միանգամից։ Դրա համար էլ նրանք նախընտրում են առաջ գնալ ամենահեշտ ճանապարհով, այն է՝ հարկային բեռի կտրուկ ավելացումը, որը հատուկ ջանքեր չի պահանջում, իսկ քննադատություն, նույնիսկ ամենակոշտ գնահատականներ ստանալուն նրանք վաղուց են սովոր։ Ու հիմիկվանից օրենսդրության փոփոխության մակարդակով պայմաններ են ստեղծվում հարկային տեռորի իրականացման համար։

Մի կողմից՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման անվան տակ կառավարությունը պատրաստվում է հարկային մամլիչով անցկացնել Հայաստանի քաղաքացիներին, իսկ մյուս կողմից էլ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխել։ 

Ընդհանուր հարկային համակարգի տեղափոխումը վերաբերում է հետևյալ գործունեության տեսակներին՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն, առողջապահություն։ Այս շարքից երևում է, թե մասնագիտական գործունեության և միկրոձեռնարկատիրության ինչպիսի լայն հատված է բերվելու ընդհանուր հարկային դաշտ։

Ու մի շարք ուղղություններով հարկային ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է լինելու, որ դժվար է պատկերացնել, թե մասնագիտական գործունեություն ծավալողներն ինչպես կարող են դիմանալ նոր պայմաններին։ Նոր հարկային նախաձեռնության գործարկումից հետո, օրինակ՝ հաշվապահներն ու փաստաբաններն իրենց շահույթի 44,34%-ը պետք է հարկ վճարեն, ինչի արդյունքում զուտ շահույթը մասնագիտական գործունեությամբ զբաղվող այս մարդկանց համար նվազելու է, ու նրանք փորձելու են դա փոխհատուցել ծառայությունների գների բարձրացման միջոցով։ Այդպիսով ծառայությունների գների բարձրացումն էլ ուղիղ հարվածելու է սպառողների գրպանին՝ ֆինանսական առումով ավելի բարդացնելով նրանց վիճակը՝ հաշվի առնելով, որ հիմա էլ մասնագիտական ծառայությունների գները բավական թանկ են։ 

Բայց իշխանություններն այս նոր հարկային համակարգին անցնելը հիմնավորում են հիմնականում նրանով, թե պայքարում են ստվերի դեմ, սակայն դրանով պայմաններ են ստեղծում, որ շատ տնտեսվարողներ ու ծառայություններ մատուցողներ փորձեն ուղիներ գտնել ստվերում աշխատելու համար, որպեսզի խուսափեն մեծ հարկային ճնշումներից։ Մյուս կողմից էլ՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվող մարդիկ կնախընտրեն աշխատել արտերկրում, որտեղ հարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են։ Այսինքն, բարձր հարկադրույքները կնպաստեն մասնագիտական արտագաղթին։ Բացի այդ, նախընտրելի կդառնա արտերկրում գործող մասնագետների ծառայություններից օգտվելը, քանի որ այդ ծառայությունները կմատուցվեն Հայաստանում գրանցվածների համեմատ ավելի ցածր գներով։

Կառավարությունից հավաստիացնում են, թե ստեղծում են հավասար հարկային պայմաններ, որ փոքր տնտեսվարողներն իրենց մեծացումը չզսպեն, մեծերն էլ արհեստականորեն չտրոհվեն՝ տեղավորվելու ավելի հարմար հարկային համակարգում, բայց նախ փոքր տնտեսվարողները պետք է աճեն, որ կարողանան մեծանալ։ Իսկ ներկայիս պայմաններում փոքր տնտեսվարողների համար ստեղծվում է ոչ բարենպաստ միջավայր, քանի որ խոշոր տնտեսվարողներն, աշխատելով մեծ քանակությունների վրա, ուղղակի առավելություն կստանան, դուրս կթողնեն ու կուլ կտան փոքր տնտեսվարողներին՝ այդպիսով կոտրելով փոքր բիզնեսի ողնաշարը։

Ստվերի դեմ պայքարի, մրցակցության, հավասար հարկային դաշտի ստեղծման համար պետք է հաշվի առնել տնտեսական գործունեության ուղղությունների առանձնահատկությունները ու խելամիտ հարկային դաշտ ձևավորել, այլ ոչ թե դնել ու առանց հաշվարկելու կտրուկ հարկերը բարձրացնել։ Ու, ինչպես նկատում են փորձագետները, եթե այս հարցում իշխանությունները կանգ չառան, ապա նրանք բյուջեն լցնելու անվան ներքո շատ շուտով հարկային օղակը գցելու են բիզնեսի բոլոր ներկայացուցիչների վզին ու շատերին խեղդեն՝ խորտակելով նաև մեր տնտեսական պոտենցիալը։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրս
Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան
Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)
Դամասկոսում գտնվող Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել
Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան
Եթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին
Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան
Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց
Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան
Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին
Բարեգործի հետ նման կերպ վարվելը աններելի է. Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են
Էրդողանը դիմավորել է Թրամփին Անկարայի օդանավակայանում
Թրամփի ինքնաթիռը վայրէջք կատարեց Անկարայում
Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել․Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին
190 խրտվիլակ, 3 առյուծ, 1 վագր․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան
Reuters. ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Եվրոպայում հրթիռների արտադրությունը
Փնտրտուքի մեջ են․ ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները
Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան

Լրացուցիչ նորություններ

...

Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան

Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)

Փնտրտուքի մեջ են․ ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները

«Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել

«Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը

«Իրավունք». Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել. Նոր գործեր են բացվելու

«Փաստ». Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ

«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում

«Իրավունք». «Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում

«Ժողովուրդ». Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ

«Փաստ». Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը

Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել

Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»

«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»

Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»

Լիլիթ Մակունցը հրաժարվել է. Ստուգումներ` «Գազպրոմ Արմենիա»-ում