Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ուշագրավ իրադարձություններ են ծավալվում հարևան Վրաստանում:

Նախորդ գիշեր Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել մեկ ամիս առաջ խորհրդարանական ընտրություններում պարտված, Վրաստանը հանուն Արևմուտքի շահերի «մատաղ անելու» կողմնակիցների և ոստիկանական ստորաբաժանումների միջև:

Ըստ որում, բախումներ հրահրելու «գործում», ինչպես վկայում են տեղեկություններն ու տեսանյութերը, բավականին մեծ է արևմտամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դերը:

Ակնհայտորեն պրոարևմտյան գիծ որդեգրած Վրաստանի նախագահը, որի պաշտոնավարման ավարտին, ի դեպ, հաշված օրեր են մնացել, դիրքավորվել է որպես «փողոցային ընդդիմություն» և երկրի ներսում բախումներ, անկայունություն և արյունահեղություն է հրահրում՝ նպատակ ունենալով տապալել ժողովրդավարական ընտրություններով ձևավորված օրինական իշխանությունը: 

Այդ խորապատկերում հատկանշական է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նախքան հիշյալ բախումներն արած ու ընդդիմադիրների հերթական հավաքի առիթ դարձած սենսացիոն հայտարարությունը.

«Մենք որոշել ենք մինչև 2028 թվականի ավարտը օրակարգում չընդգրկել ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը, ինչպես նաև հրաժարվում ենք ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից»:

Կոբախիձեն միանգամայն հստակ, առանց երկիմաստությունների նշել է, որ Արևմուտքը ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցն օգտագործում է որպես Թբիլիսիին շանտաժի ենթարկելու գործիք: «Հավաքական Արևմուտքի» պատասխանը, ինչպես հասկանում եք, չուշացավ:

Արդեն նշեցինք, որ նշված վճռական ու բավականին համարձակ հայտարարությունից հետո ընտրություններում պարտված «արևմտամետները» գնացին ոստիկանության հետ բախումների, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին, չբավարարվելով արդեն արածով, նաև դիմեց «եվրոպական մայրաքաղաքներին», որպեսզի գնահատականներ տան Վրաստանում կատարվողին: Կարճ ասած՝ «տղա կանչեց» երկրի վրա, որի նախագահն է ինքը:

Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն ու հասարակության սթափ զանգվածն, ի վերջո, կկարողանան հաղթահարել առկա իրավիճակն ու երկիրն ապակայունացման ու քանդարար հունի մեջ նետելու ակտիվ փորձերը: Բայց այս ամենը որոշակի դիտարկումների և ընդհանրացումների առիթ է տալիս:

Ի՞նչ է կատարվում, ըստ էության: Կատարվում է այն, որ Վրաստանի գործող իշխանությունները, Իվանիշվիլիի գլխավորությամբ, խոհեմություն դրսևորեցին ու որոշեցին պարզապես պաշտպանել իրենց պետության ու ժողովրդի շահերը, որոշեցին Վրաստանը չդարձնել Ռուսաստանի դեմ Արևմուտքի վարած պատերազմական դիմակայության մանրադրամ: 

Ու սկսեցին հավասարակշռված քաղաքականություն վարել: Քանի դեռ Վրաստանը «եվրոպական ծիրի» մեջ էր, Արևմուտքի համար ամեն ինչ OK էր, ուղղակի հրաշալի:

Բայց հենց Թբիլիսին ասաց` չէ, Վրաստանն ու Վրաստանի ժողովուրդը ԵՄ արյունոտ «խաղերին» զոհաբերվելու համար չեն, պաշտոնական Բրյուսելը, Վաշինգտոնը, Զուրաբիշվիլիի ակնարկած մյուս «մայրաքաղաքներն» սկսեցին անխնա քննադատել ու պիտակավորել Վրաստանի իշխանություններին:

Էլ՝ «մարդու իրավունքների խախտումներ», էլ՝ չգիտես թե էլ ինչ մեղքեր: Ու նման մեղադրանքներ հնչեցնում են ԵՄ այն նույն չինովնիկներն ու գործիչները, այն նույն «ժողովրդավարության» ջատագովները, որոնք դիմահար չտեսնելու են տալիս «իրենց» Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից անզեն ցուցարարների դեմ արգելված բեկորային նռնակների զանգվածային կիրառումն ու ավելի քան 100 մարդու վիրավորելը, «չեն տեսնում» այլևայլ այլանդակությունները, այդ թվում՝ ՏԻՄ-երի կազմաքանդումը: 

Եվ հիմա այն, որ Վրաստանի վարչապետը հիրավի սենսացիոն հայտարարություն արեց՝ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններն ընդհատելու մասին, գերազանցապես նույն Եվրամիության, ԱՄՆ-ի, Արևմուտքի որդեգրած երկերեսանի, երկակի ստանդարտներով «քաղաքականության» ուղիղ հետևանքն է:

Ի վերջո, գտնվեց մի երկիր, մի լիդեր, որ Արևմուտքի երեսին ասաց դրա մասին: Չափազանց համարձակ քայլ է Կոբախիձեի կողմից, ու չի կարելի բացառել, որ արևմտյան հատուկ ծառայությունները կփորձեն ավելի «արմատական» քայլերի գնալ, ինչի փորձը նրանք շատ ունեն:

Դե, ի մասնավորի՝ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն՝ վառ օրինակ: Առայժմ, սակայն, Վրաստանի դեպքում փողոցային անկարգությունների ու բախումների միջոցով է դրսևորվում «հավաքական Արևմուտքը»:

Մեծ հաշվով, Արևմուտքը ձգտում է քանդել Վրաստանը և իր ֆինանսավորման ու ազդեցության տակ գտնվող երկրաքանդ «ուժերի» միջոցով հասնել դրան: 

Տեսեք. Վրաստանում՝ Զուրաբիշվիլի, Սահակաշվիլի, Ուկրաինայում՝ Զելենսկի, Մոլդովայում՝ Սանդու, Հայաստանում՝ Փաշինյան, Բելառուսում՝ Տիխանովսկայա (չստացված): Ի՞նչն է միավորում այս անձանց, գործիչներին, անկախ այն բանից՝ իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն:

Սրանք բոլորը «արևմտամետներ» են, ավելի ճիշտ է ասել՝ Եվրամիության ու ԱՄՆ թելադրանքով ցանկացած քայլ անելու պատրաստ անձինք, որովհետև նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ժամանակին տարփողված «արևմտյան արժեքների» հետ:

Նշվածներին միավորում է այն, որ թքած ունեն սեփական երկրի վրա, սեփական երկրի շահերի ու անվտանգության վրա, երկրի ներքին ու արտաքին կայունության վրա: Սրանք անձինք կամ գործիչներ են, որ պատրաստ են իրենց երկրները տանել (ու տարել են) պատերազմի... հանուն ոչնչի, իսկ ավելի ճիշտ՝ հանուն Արևմուտքի շահերն սպասարկելու և այդ սպասարկման «տոկոսներն» ստանալու:

Նրանց միավորում է այն, որ երկիրը կարող են տանել ներքին բախումների ու ընդհարումների: Նույն Նիկոլ Փաշինյանը դա արել է ու ոչ մեկ անգամ, լինի դա 2008-ի մարտի 1-ին, «թավիշը», թե «թավիշով» իշխանության գալուց հետո, երբ 2018-ի հոկտեմբերի 2-ին հարձակում նախաձեռնեց ՀՀ ԱԺ-ի վրա, 2019-ի գարնանը՝ դատարանների վրա, 2020-ի նոյեմբերի 9-ին ինչ-որ «բունկերից» գործնականում քաղաքացիական պատերազմ հրահրող կոչեր արեց, հետագայում էլի է նման դրսևորումներ ունեցել:

Իրենք թքած ունեն երկրի ու ժողովրդի վրա՝ լինի Թբիլիսիում, թե Երևանում, Քիշնևում, թե Մինսկում: Կարելի է ասել, որ Արևմուտքը նման գործիչներին միավորել է «երկրաքանդներ ԱՊՀ երկրների, միացե՛ք» կարգախոսով ու... նրանց բերած մահերով, աղետներով, ավերներով: 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու ևս երկու պաշտոնյա. Հակակոռուպցիոն կոմիտե
Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից
Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք
«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին
27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»
Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»
Երկրաշարժ՝ Հայաստանում
Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը
Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում
Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել
Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան
Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News