Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ուշագրավ հաղորդագրությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը:

«ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից:

Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։

Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալ յանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Եթե սրան հավելենք այն, որ սա վերջին շաբաթների ընթացքում ռուսաստանյան հետախուզության արդեն երկրորդ պաշտոնական հաղորդագրությունն է, որն առնչվում է հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականությանը և Ռուսաստանի փաստացի հակառակորդների շահերը սպասարկելուն ուղղված հայաստանյան օրվա իշխանությունների ջանքերին, ապա հասկանալի է դառնում, որ ռուսաստանյան իշխանական և հատկապես ուժային վերնախավը լրջորեն ինֆորմացիոն և քարոզչական հող է նախապատրաստում ինչոր կոնկրետ գործողությունների համար:

Ըստ էության, «ռազմավարական դաշնակցի» (չակերտներում, քանի որ նախ՝ վաղուց այդ տերմինն այլևս չի օգտագործվում, և հետո՝ ռազմավարական դաշնակիցների պարագայում նման հայտարարությունների կարիք չի լինում) հատուկ ծառայությունը ուղղակիորեն հայտարարում է, որ Հայաստանում իշխանությունների արտաքին քաղաքական պրոարևմտյան, իսկ իրականում պրոթուրքական և պրոադրբեջանական շրջադարձը անկասելի դարձնելու նպատակով համապատասխան երկրների արտաքին գերատեսչություններն ու հատուկ ծառայությունները իշխանական համակարգի առանցքային դիրքերում ներդնում են իրենց ազդեցության, իսկ երբեմն նաև, հավանաբար, ուղղակի իրենց գործակալներին: 

Դժվար չէ ենթադրել, որ ռուսաստանյան հետախուզության այս գնահատականի համար հիմք են հանդիսացել վերջին օրերի սոցցանցային և SMS-ային ազատումներն ու նշանակումները ուժային կառույցներում:

Սա հետաքրքրական է նրանով, որ եթե նախկինում ռուսաստանյան հատուկ ծառայությունները որպես արևմտյան գործակալ էին բնութագրում հիմնականում հայաստանյան, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և նրանց «հասարակական» կառույցները, ապա վերոհիշյալ երկու հաղորդագրություններում ՌԴ-ն ուղղակի մատնանշում է նաև պետական կառույցներում և քաղաքական դաշտում ներդրված և արտաքին աջակցության շնորհիվ առաջխաղացում արձանագրած բարձր պաշտոնյաներին և կուսակցական ֆունկցիոներներին:

Ըստ էության, ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը ակնարկում է, որ իրենց տրամադրության տակ մանրամասն տվյալներ կան թիրախավորված անձերի, նրանց կասկածելի կապերի, վարքագծի, գուցե նաև հավաքագրման պատմությունների և հասարակական, քաղաքական ու անձնական կյանքին վերաբերող մանրամասնությունների մասին: 

Փորձագիտական շրջանակներում չեն բացառում, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունների այս աննախադեպ և իր մեթոդներով հատուկ ծառայություններին ոչ այդքան բնորոշ թափանցիկությունը կարելի է դիտարկել որպես նախավերջին նախազգուշացում:

Վերջին նախազգուշացումը, ինչպես ցույց է տալիս նման իրավիճակներում գործողությունների ընթացքը, սովորաբար շատ ավելի կոշտ է լինում: Վերլուծաբանների գնահատականներով, այս հաղորդագրությունները կարող են նաև ազդանշան հանդիսանալ, որ Հարավային Կովկասում Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերությունների առնվազն տոլերանտ հարաբերությունների ֆորմատ ստանալուց հետո Ռուսաստանը վերջնականապես վտանգ է տեսնում Հայաստանի անշեղորեն «ուկրաինիզացիայի» գործընթացում:

Ըստ այդմ, կայուն և լոյալ Հարավային Կովկաս ունենալու համար Ռուսաստանն սկսել է անհրաժեշտ գործողությունների և գործընթացների իրագործման հետևողական շարք: Այս առումով հետաքրքրական է նաև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության լրատվական բյուրոյի մեկնաբանությունը, որ «ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածներ և մտահոգություններ ունի, որ հայաստանյան գործող իշխանությունը կայուն է իր արևմտամետ շրջադարձի մեջ»:

Միևնույն ժամանակ, կարելի է ասել, «ձեռքի հետ» ակնարկվում է, «որ Վաշինգտոնում կա մտավախություն, որ հաշվել սիրող և իմացող հայերը շուտով կընկալեն վնասների այն չափերը, որին կարող է հանգեցնել ավանդական տնտեսական կապերի խզումը»:

Եվ վերջապես, չի անտեսվում նաև ԱՄՆ նոր վարչակազմի և փաշինյանական վարչախմբի աշխարհայացքային տարբեր դավանանքները՝ ակնարկելով ՀՀ այսօրվա իշխանությունների և նրանց կառավարողների գլոբալիստական ճամբարին հարելու փաստը:

Լրահոս

Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան
Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)
Դամասկոսում գտնվող Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել
Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան
Եթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին
Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան
Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց
Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան
Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին
Բարեգործի հետ նման կերպ վարվելը աններելի է. Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են
Էրդողանը դիմավորել է Թրամփին Անկարայի օդանավակայանում
Թրամփի ինքնաթիռը վայրէջք կատարեց Անկարայում
Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել․Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին
190 խրտվիլակ, 3 առյուծ, 1 վագր․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան
Reuters. ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Եվրոպայում հրթիռների արտադրությունը
Փնտրտուքի մեջ են․ ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները
Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի մարմինը հայտնաբերվել է Կիևի մարզում
«Փոքրիկ բռնապետն» այնքան ճղճիմ է, որ կենդանիների միջոցով է ցավեցնում Ծառուկյանին

Լրացուցիչ նորություններ

...

Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան

Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)

Փնտրտուքի մեջ են․ ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները

«Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել

«Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը

«Իրավունք». Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել. Նոր գործեր են բացվելու

«Փաստ». Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ

«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում

«Իրավունք». «Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում

«Ժողովուրդ». Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ

«Փաստ». Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը

Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել

Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»

«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»

Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»

Լիլիթ Մակունցը հրաժարվել է. Ստուգումներ` «Գազպրոմ Արմենիա»-ում