Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի բան է նախգիծը, մի բան է փաստը: Երկու տեսանկյունից պետք է մոտենալ բյուջեի նախագծին՝ ինչ է նախատեսվում և ինչպիսին կլինի փաստը, որի ամրագրումը ժամանակի խնդիր է, բայց այսօր ունենք որոշակի նախադեպային պաշար, որը թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անելու, եթե ոչ 100 տոկոսանոց ճշգրտությամբ, ապա գոնե ընդհանուր բնութագրական:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, երբ հարց ենք ուղղում 2025 թ.-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ: «Ե՛վ նախատեսվածի մասով, և՛ նախադեպից եկող ակնկալվող փաստի մասով բյուջեն խնդրահարույց է: Նախատեսվածով մեր բյուջեի հիմքում դրված է բավականին ճշգրտված, համեստ տնտեսական աճ:

Ընդ որում՝ համեստ ոչ թե Հայաստանի տնտեսության պոտենցիալի, երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի տեսանկյունից, այդ պարագայում մեր տնտեսության պոտենցիալը 4,5-5 տոկոսանոց աճ է ենթադրում, այլ համեստ՝ հաշվի առնելով վերջին տարիների՝ ընդհուպ մինչև երկնիշին ձգտող տնտեսական աճերի հանգամանքը: 2025 թ.-ին ունենք բավականին համեստ նախատեսված տնտեսական աճ, դրան զուգահեռ՝ հարկային եկամուտների, ծախսերի աճ, ընդ որում՝ ծախսերի աճն ավելի արագ, քան բյուջեի եկամուտների աճը, իսկ դա ենթադրում է, որ նախատեսվում է նաև դեֆիցիտի աճ: Հարկային եկամուտները հիմնականում հաշվարկվում են տնտեսական գործունեությունից, տնտեսության իրական հատվածից սպասվող հնարավոր հարկային եկամուտների հիման վրա, այսինքն՝ ինչ գործունեություն, մոտավոր ինչպիսի հավաքագրում է ենթադրում, դրանով նախագծում են, նախատեսում են եկող տարվա հարկային եկամուտները և այլն:

Մեր պարագայում խնդիրն այն է, որ հարկային եկամուտների նախատեսված աճը, կարծես թե, առավելապես պայմանավորված է ոչ թե տնտեսության իրական հատվածից ակնկալվող ավելացված արժեքից եկող հարկային եկամուտներով, այլ հարկային վարչարարության խստացմամբ և բավական մեծ խտացմամբ: Ունենք հարկային դրույքաչափերի ավելացում, բավական խստացումներ: Սա տնտեսության համար առանձին խնդիր է: Տնտեսական աճի հիմքում դրված է ավելացված արժեքի ստեղծումը: Հարկային եկամուտներն ավելի բարձր են, առաջանցիկ տեմպերով ավելի առաջ են, հիմքում դրված է քաղաքականությունը, որը ենթադրում է ավելի շատ հարկահավաքում: 

Իհարկե, այդտեղ օբյեկտիվորեն կարող է լինել նաև ստվերից դուրսբերումը, ստվերի դեմ քաղաքականությունը և այլն: Բայց ունենք 2024 թ.-ի հարկահավաքման նախադեպը, որը թերակատարված է՝ ինն ամիսների, առաջին կիսամյակի տվյալներով հարկերի հավաքման բավականին մեծ թերակատարում ունենք: Կա՛մ այստեղ ունենք ստվերի խնդիր, կա՛մ տնտեսության իրական հատվածում ավելացված արժեքի ձևավորման խնդիր: Երկուսն էլ, կարծես թե, մեզ մոտ կան:

Այս պարագայում այնքան էլ կարևոր չէ, թե որն է ավելի գերակա: Մակրոտնտեսական տեսանկյունից երկուսն էլ բավական խնդրահարույց են»,-ասում է Ամիրխանյանը: Հաջորդիվ անդրադառնում ենք ծախսերի և դեֆիցիտի ավելացմանը: «Դեֆիցիտը պետական պարտքի ավելացում է ենթադրում: Պետական պարտքի ավելացումը խնդրահարույց է՝ հաշվի առնելով բյուջեի վրա 2024 թ.ից սկսած պարտքի տոկոսագումարների և մայր գումարների, այն է՝ պետական պարտքի սպասարկման համար տրամադրվող բավական մեծ գումարների բեռը: Դրա հաջորդաբար ավելացումը (2025 թ.-ին մոտավորապես 15 միլիարդի շեմի մասին է խոսքը) էլ ավելի մեծացնում է բյուջեից պետական պարտքի սպասարկման խնդիրները: Բյուջեի այն ծախսերը՝ ահռելի մեծ գումարներ, որոնք պետք է ուղղվեն առողջապահության, սոցիալական և այլ ծախսերին, ուղղվում են պարտքի սպասարկմանը: Գալով պարտքՀՆԱ հարաբերակցության հանգամանքին:

Երկու կարևոր հանգամանք կա, որը դրական է ազդել այս ցուցանիշի վրա: Առաջին՝ համախառն ներքին արդյունքի աճը, սա լավ է, բայց խնդիրն այն է, որ այդ ՀՆԱ-ի աճն ապահովվել է ոչ թե տնտեսական կարողությունների ավելացման, այլ արտաքին գործոնների ազդեցությունների հաշվին: Այդ գործոնները թուլանում են, ՀՆԱ-ի հետ կապված խնդիրները առաջիկայում խնդրահարույց են լինելու, ինչն արտացոլված է 2025 թ.-ին նախատեսված 5,6 տոկոսանոց՝ ավելի ցածր տնտեսական աճի թվի ներքո: Երկրորդ գործոնը, որը պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բերել էր կառավարելի տիրույթ և բավականին լավ ցուցանիշի, դրամի արժևորումն էր արտարժույթի նկատմամբ: Սա ևս որոշակիորեն անկայունության հետ կապված խնդիր ունի, անընդհատ բարձրաձայնում են, ու պարտքը ավելանում է, բայց այստեղ ունենք կառավարելիություն, դա լավ կլիներ, բայց այստեղ ևս որոշակի անկայունություն կա»,-նշում է մեր զրուցակիցը: 

2025 թ.-ի բյուջեում ամենամեծ մասնաբաժինը սոցիալական ծախսերն են: «Ֆինանսների նախարարը բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշել էր, որ սոցիալական ծախսերի ավելացումն առավելապես պայմանավորված է բազային էֆեկտով, այդտեղ որակական փոփոխություն տեղի չի ունենում: Փորձենք պարզ օրինակով ներկայացնել: Չեն ավելանալու թոշակները, նպաստները, աշխատավարձը, այսինքն՝ բնակչության բազային եկամուտները չեն ավելանալու: Ի՞նչ է տեղի ունենում զուգահեռաբար:

Բնակչության ծախսերն ավելանում են: 2025 թ.-ից մի քանի ուղղություններով ունենք շոկային թանկացումներ՝ տրանսպորտի թանկացում, հարկային տարբեր խստացումներ, վարչարարություն, որը գուցե առաջին հայացքից թվա՝ բիզնեսին է վերաբերում, բայց ապրանքների ինքնարժեքով և գնաճային դրսևորումներով անդրադառնալու է հասարակության լայն շերտերի վրա, եկամուտների համընդհանուր հայտարարագրման շարունակականություն, որը 2025 թ.-ից վարձու աշխատողներին, այսինքն՝ հանրության ավելի լայն շրջանակներին է ընդգրկում: Հայտարարվում է, որ սա հարկման նպատակ չի հետապնդում, բայց հասկանալի է, որ դրա ներքո նաև հարկման ենթակա գումարներ են լինելու:

Փաստն արձանագրում է, որ բնակչության հարկային ծախսերը, բեռն ավելանում են: Այս ծախսերի պարագայում ունենք բազային եկամուտների զրոյական աճ: Թեև սոցիալական ծախսերն առաջին տեղում են, բայց դժվարանում եմ 2025 թ.-ի բյուջեն սոցիալական անվանել: Հատկապես ցածր եկամուտ ունեցող խմբերի պարագայում շատ ավելի լուրջ է լինելու աղքատության հետ կապված խնդիրը:

Այստեղ պետք է տարանջատել ոչ թե վիճակագրական, այլ փաստացի աղքատությունը, այդ թվում՝ նաև աշխատող աղքատների որոշակիորեն նոր ձևավորված կատեգորիան, որը մեզ մոտ կա վերջին տարիների ընթացքում»,-հավելում է փորձագետը: Ընդգծում է՝ այս ամենը նախատեսվում է 2025 թ.-ի բյուջեի նախագծով, 2024 թ.-ի բյուջեի նախադեպը թույլ է տալիս որոշակի նախատրամադրություններ ստեղծել, թե ինչ կկատարվի: «2024 թ.-ի բյուջեի նախագծով նախատեսված էր 7 տոկոս տնտեսական աճ: Այդ տնտեսական աճը 2024 թ.-ի համար տարվա վերջին 2-3 ամիսների ընթացքում վերանայվել է դեպի նվազեցում, սահմանվել է 5,8 տոկոս: Սա նախատեսվածի թերակատարում է: Արձանագրվել են հարկային հավաքման թերակատարումներ պետական բյուջեի թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծասխերի մասով առնվազն առաջին ինն ամիսների ընթացքում: Այսինքն՝ մի բան է նախատեսվածը, մի բան է դրա կատարումը: Վերջին տարիների պարբերաբար կրկնվող նմանօրինակ խնդիրներն առնվազն իրավունք են տալիս ենթադրելու, որ գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման հետ»:

Փորձագիտական հանրույթի դիտարկմամբ, 2025 թ.-ին պետությունը «հարկային տեռոր» է իրականացնելու իր քաղաքացիների նկատմամբ, խոսքը Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին է: Ինչո՞ւ են կառավարության քայլերն այսքան կտրուկ դարձել: «Իմ պատկերացմամբ, գործ ունենք խուճապային գործողությունների հետ: Վերջին տարիներին գործ ունեինք դրական շոկերի հետ, որոնց մեկնարկից ի վեր փորձագիտական դաշտի մեր գործընկերները, բոլորս բարձրաձայնում էինք՝ սա շատ լավ է, բայց դա պետք է կապիտալիզացվի, հակառակ դեպքում կլինի շատ վատ: Մեր տնտեսության իրական հատվածում կան մտահոգիչ զարգացումներ, չնայած ունեցանք նաև երկնիշ տնտեսական աճ, գյուղատնտեսությունն անկումային է, առնվազն երկու տարի շարունակ հիմնականում սննդամթերքի և արտահանելի արտադրությունում տարեկան ամփոփիչ անկումային ցուցանիշներ ունենք:

Ունենք արտահանման անգամներով աճ, որի 70 և ավելի տոկոսը բաժին է ընկնում վերաարտահանման գործոնով անցնող ապրանքատեսակներին, ունենք իրավիճակ, երբ ֆինանսների նախարարը խոսում է, որ վերաարտահանման գործոնը հանելու պարագայում հայրենական ծագման ապրանքների արտահանումը բացասական է: Եթե արտահանումը բացասական է, ուղղակիորեն խնդիր ունենք արտադրության հետ:Երբ տնտեսությունը փոքր է, և խորությունը մեծ չէ, արտադրության մասշտաբները մեծացնել հնարավոր է միայն մասշտաբի էֆեկտի հաշվին: Մեր նման երկրների պարագայում մասշտաբի էֆեկտն ապահովվում է արտահանման միջոցով:

Փոքր երկիր ենք, մեր սպառողները քիչ են, մեր շուկան նեղ է, հետևաբար ավելի շատ արտադրելու համար օդ ու ջրի պես պետք է ունենալ արտահանման շուկաներ: Այս պարագայում, եթե ունենք արտահանման բացասական ցուցանիշ, դա նշանակում է, որ հարվածի տակ է արտադրությունը: Դրա պատճառները ևս խորքային են, գալիս են առնվազն 2-3 տարի առաջվա պրոցեսներից և զարգացումներից հետո, հիշենք հանրային ծառայությունների սակագների թանկացումները: Երբ տնտեսության իրական հատվածում ունենք այսպիսի զարգացումներ, և արտաքին գործոններն էլ չեղարկվում են, ստեղծվում է մի իրավիճակ, երբ բյուջեի կազմակերպման համար իրականացվում են, կարծես թե, խուճապային գործողություններ հարկային վարչարարության տեսքով, ընդ որում՝ ոչ պոպուլ յար գործողություններ:

Այս իշխանությունը հայտնի է այնպիսի ձեռագրով, այնպիսի հայտարարություններ և քայլեր անելով, որ եթե նույնիսկ վնասում են, բայց այդ պահին պոպուլ յար են և հանրությանն ականջահաճո, իրականացնում են: Հիմա տպավորություն է, որ անգամ ոչ պոպուլ յար, բավական խիտ, իրար մոտ գործողություններ են իրականացնում», - եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Ինչ իրավիճակ է Լարսում
Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ
Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով
Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում
ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է
ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը
Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում
Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴ
Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ
Կարևոր
Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը
«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը
Կաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Մանրամասներ
Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները
Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը
Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)
2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն
ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի
Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել
«Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում

102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով