Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ն հասկացել է, որ Գյումրիում ձայներ չունի, ուստի որոշեց նման քայլի գնալ

MediaHub-ը գրում է․ 

Հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շարունակում է մնալ անգլուխ․ իշխող «Բալասանյան» դաշինքի՝ մանդատները վայր դնելուց հետո համայնքը մնացել է առանց իշխանության: Ինչպես հայտնել ենք՝ ավագանու արտահերթ նիստերի ընթացքում չի հաջողվել համայնքի ղեկավար ընտրել։ Այս համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանն իր լուծումն է առաջարկել, ըստ որի՝ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ինքը պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակի:

«Իմաստը նրանում է, որ կխնդրենք ՔՊ անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, նրանց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, որից հետո Գյումրիի բնակիչների շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկբունքով, կիրականացնենք քվեարկություն, դրանց արդյունքով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում։ Նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-9-10-ին»,- նշել է Փաշինյանը։

Ի՞նչ է սա նշանակում և արդյո՞ք այս ձևով հնարավոր է հաղթահարել համայնքում ստեղծված քաղաքական ճգնաժամը․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է Գյումրիի ավագանու «ՀՀԿ» խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանի հետ։

«Սա ներքին կուսակցական գործընթաց է, իրենք թիմի ներսում ունեն կողմնորոշվելու խնդիր։ Այսինքն՝ իրենց կուսակցությունից մի երեք հոգու առաջադրելու են, հետո իրենց համակիրների շրջանում ընտրություն են իրականացնելու։ Դրանից հետո ԺՊ կնշանակեն, որը առաջիկա ընտրություններում լինելու է ՔՊ-ի առաջին դեմքը»,- նշեց Միրզոյանը։

Դիտարկմանը, որ շրջանառվում էր ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի անունը, անգամ Ալեն Սիմոնյանն էր հաստատել, որ հենց նա է Գյումրիում լինելու ՔՊ-ի դեմքը, Նարեկ Միրզոյանն արձագանքեց՝ եթե Սարուխանյանի թեկնածությունը լիներ, ապա նման խնդիր չէր առաջանա։

«Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա ՔՊ-ն հասկացել է, որ Գյումրիում ձայներ չունի, վարկանիշի խնդիր կա, ուստի որոշեց նման քայլի գնալ։ Հիմա ԺՊ-ի միջոցով փորձելու են համայնքային ՀՈԱԿ-ների, աշխատակազմերի ու կադրային փոփոխությունների միջոցով որոշակի ձայներ հավաքելու մեխանիզմներ ստեղծել։ Դրանից հետո էլ վարչական ռեսուրսի կիրառմամբ ՔՊ-ն կգնա ընտրությունների»,- նկատեց նա։

Մեկ այլ դիտարկման, որ ՔՊ-ն նշում է, թե ստիպված է գնում այս քայլին, քանի որ «Բալասանյան» դաշինքը անպատասխանատու ձևով է մոտեցել գյումրեցուն և նրա քվեին, Նարեկ Միրզոյանն արձագանքեց՝ իրենք էլ հենց այդ դաշինքի հետ հուշագիր էին ստորագրել ու դառել էին իշխանության մաս, հետո էլ՝ ժամանակից շուտ, խուսափելով պատասխանատվությունից, խզեցին այդ հուշագիրը։


Լրահոս

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան
Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում

Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է

Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները