Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Դու գրել ես, դու էլ կատարիր». ո՞վ է Փաշինյանի «սրտի» ՊԵԿ նախագահը և ինչո՞ւ հենց նա․ Mediahub


Ռուստամ Բադասյանի` ՊԵԿ նախագահի պաշտոնից անակնկալ կերպով ազատվելուց հետո ՊԵԿ-ում շունչները պահած սպասում էին, թե ով է լինելու հաջորդ ՊԵԿ նախագահը: Բադասյանից համակարգում դժգոհ չէին, ասում էին` բնավորությամբ մի քիչ չոր ու խիստ, ոչ այդքան մարդամոտ, բայց նաև ցիվիլ ու իր գործի գիտակ ղեկավար էր, և պրակտիկ էր` ինչ հանձնարարում էր, պետք է անպայման կատարվեր: Դրա համար զարմացած են մինչև հիմա, թե ինչու ազատվեց պաշտոնից:

Այս մասին գրում է Mediahub.am–ը։ՊԵԿ-ում նաև անհանգիստ էին այս ընթացքում, որ հանկարծ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը չգա ՊԵԿ, քանզի այս ընթացքում հենց նրա անունն էր շրջանառվում որպես ՊԵԿ նախագահի հավանական թեկնածու:

Հիմա ՊԵԿ-ում կարող են հանգիստ շունչ քաշել, քանզի հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահ կնշանակվի ներկայում դեռ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Հակոբյանը: 

33-ամյա Հակոբյանը, որ մասնագիտությամբ մակրոտնտեսագետ է, դեռ նախկինների թվերից ֆիննախում աճած կադր է` նախարար Վարդան Արամյանի օրոք եղել է նախարարության մակրոտնտեսական վարչության պետի տեղակալը, հետո` վարչության պետ և հասել է ընդհուպ փոխնախարարի մակարդակի:

Հետևաբար, ֆիննախի հետ օրգանական կապի մեջ գտնվող ՊԵԿ-ում նրան լավ են ճանաչում և դրական կարծիք ունեն իրենց ապագա ղեկավարի մասին: Ասացին` գրագետ ու կիրթ տղա է ու լավ մակրոտնտեսագետ:

Կարելի է ասել` այս կառավարության բոլոր քիչ թե շատ պրոֆեսիոնալ կադրերը հիմնականում հենց նախկիններից եկածներն են, Էդուարդ Հակոբյանն էլ բացառություն չէ:Բայց պրոֆեսիոնալ կադր լինելը բավարար չէ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատելու համար: Նշանակված պաշտոնյան պետք է նաև կիսի և շարունակի այն քաղաքականությունը, որը մշակել և հանրությանը հրամցրել է իրեն այդ պաշտոնում նշանակած մարդու քաղաքական թիմը: 

Իր դեպքում խոսքը ավելի շատ բյուջետային քաղաքականության մասին է: Մասնավորապես, 2025 թվականի բյուջեի նախագիծը, որ ի պաշտոնե ներկայացնում էր նախարար Վահե Հովհաննիսյանը, ասացին` հենց Էդուարդ Հակոբյանն է, որպես մակրոտնտեսագետ, կազմել և կանխատեսել: Ոլորտի մասնագետների կարծիքով` շատ անիրատեսական կամ դժվար իրականացվող բյուջե է կազմվել, որը գուցե նաև քաղաքական հրահանգ է եղել:

Իսկ ֆիննախի կանխատեսած բյուջեն դեռ պետք է իրականություն դարձնի ՊԵԿ-ը: Ու այստեղ է, որ, մեր տեղեկություններով, Ռուստամ Բադասյանը բախում է ունեցել կառավարության և ֆինանսների նախարարության հետ, քանի որ վերջին տարիներին, ասում են, ֆիննախը բյուջեն կազմելիս չի խորհրդակցել ՊԵԿ-ի` որպես իր մշակած քաղաքականությունն ու բյուջեի նախագծում դրված թվերը գործնականում իրականացնող մարմնի հետ:

Վարկած կա, որ Բադասյանի ազատման պատճառը հենց սա է եղել, որ ասել է` սա իրատեսական բյուջե չէ, և ՊԵԿ-ը չի կարող 2025 թ. բյուջեի նախագծի հիմքում դրված թվերը կյանքի կոչել:

Արդյունքում ազատման դիմում է գրել ու հեռացել: Հիմա մտադիր է մասնավոր ոլորտում իր գործունեությունը շարունակել:Ու քանի որ բյուջեի նախագիծը կազմողը հենց ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանն է եղել, Նիկոլ Փաշինյանը, ասում են, հենց այդ նպատակով էլ նրան առաջարկել է զբաղեցնել ՊԵԿ նախագահի պաշտոնը, որ գա իր գրած բյուջեն իրականացնի:

Ասել է թե` «դու գրել ես, դու էլ կատարիր»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ

Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր

ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ

Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը

Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ

Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն

Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին

Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով

Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան

ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր

ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ

Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը

Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան