Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

central-asia.news-ը «Հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել մինչև 2036 թվականը:

Ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Հայաստանի կառավարության պաշտոնյաները բանակցում են ԱՄՆ ներկայացուցիչների հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ։

Բայց, ակնհայտորեն, ամերիկացիների հետ աշխատելու ընտրությունը թելադրված է քաղաքական նկատառումներով։ Անկախ փորձագետները նշում են, որ Հայաստանը հետևում է, այսպես կոչված, «լիտվական սցենարին», երբ Արևմուտքի ճնշման ներքո Վիլնյուսը հրաժարվեց էներգիայի խորհրդային միջուկային արտադրությունից, որն էլ Բալթյան երկրներին հանգեցրեց էլեկտրաէներգիայի ներկայիս պակասին։ 

Ընդ որում, սովորաբար Միացյալ Նահանգներն առաջարկում է փոքր մոդուլային ռեակտորներ (SMRs), որոնք, սակայն, չեն անցել համապատասխան փորձարկումներ և չեն կարող բավարարել անվտանգության պահանջները սեյսմիկ ակտիվություն ունեցող տարածաշրջաններում շահագործման համար:

Մինչդեռ նման տեխնոլոգիաների առաջատարները Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնց առաջարկածը ապացուցված է գործնականում։

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան արժեքավոր փորձ ունի փոքր հզորության ատոմակայանների շահագործման գործում և սեյսմիկ անվտանգության ոլորտում։

«Ռոսատոմն» արդեն հաջողությամբ իրականացրել կամ իրականացնում է իր նախագծերը սեյսմիկ ակտիվ երկրներում։ Ավելին, ռեակտորները, որոնք օգտագործվում են փոքր ատոմակայանների նախագծերում, օգտագործվում են նաև ռուսական սառցահատների վրա:

Այդ կայանքներն ունակ են դիմակայելու ջրի բազմամետրանոց հարվածային ալիքներին, ուստի դրանք հատուկ նախագծվել են՝ հաշվի առնելով բարձր սեյսմակայունությունը։ 

Հայտնի հասարակական գործիչ Գրիգոր Գրիգորյանն է խոսել Հայաստանում ատոմային էներգետիկայի մասին. «Հայկական ատոմակայանը միշտ կոկորդին կանգնած ոսկոր է եղել և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար, քանի որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որն ունի ատոմակայան, և դրա փակումն այն առանցքային թեմաներից է, որով Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ձգտում են Հայաստանը վերածել Թուրքիայի վիլայեթի:

Հայտնի է, որ Հայաստանը շրջափակման մեջ էր 1992 թվականից՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Թուրքիան միակողմանի շրջափակել էր բոլոր էներգետիկ ուղիները, բոլոր հաղորդակցական ուղիները և այլն։ Հայկական ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան թույլ չտվեց ամբողջությամբ ծնկի բերել Հայաստանը։

«Պրո-Թուրան» նախագիծը, որն ակտիվորեն աջակցվում է ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի կողմից, ներառում է Թուրքիայի առաջատար դերը՝ որպես տարածաշրջանում էներգիա մատակարարող:

Հայկական ատոմակայանի վրա բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն։ Բայց էներգետիկայի քաղաքականացումը անթույլատրելի է և անընդունելի:

Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Միացյալ Նահանգները և Եվրամիությունը Հայաստանին խորհուրդ են տալիս «հրաժարվել պատմական կարծրատիպերից», որոնք ներառում են Ռուսաստանի հետ կապերը, և որը նրանց շատ է հետաքրքրում։

Նրանք նաև խստորեն խորհուրդ են տալիս հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգից և շատ ավելի այլ բաներից։

Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է։ Ռուսաստանի Դաշնությունը մի քանի անգամ առաջարկել է վերանորոգել և արդիականացնել հայկական ատոմակայանը։

Բայց քանի որ Արցախը օկուպացված է և հայաթափված, իսկ Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի և Թուրքիայի հովանավորյալներն են, կարծում եմ, որ հասկանալի է, թե ինչու է Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում այդ ամենը։

Այն, ինչ առաջարկում է Միացյալ Նահանգները, փոքր մոդուլային ռեակտորներն են, որոնք նրանք փորձարկել և հիմա էլ փորձարկում են Արևել յան Աֆրիկայի երկրներում: 

ԱՄՆ-ը չի հանդուրժում իր հասցեին ուղղված ոչ մի քննադատություն և ցանկանում է Հայաստանում ատոմակայանը փոխարինել փոքր մոդուլային ռեակտորներով, որոնց անվանում են մինի ատոմակայաններ։

Կրկնում եմ՝ այս ամենը պետք է դիտարկել Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու՝ Արևմուտքի ցանկության, տարածքում հայաթափում իրականացնելու և պանթուրքիզմ հաստատելու համատեքստում։

Էներգիայի ոլորտի մասնագետներն ասում են, որ Հայաստանին այս պահին առնվազն 600 մեգավատտ է անհրաժեշտ ատոմակայաններից, իսկ դա միջին հզորության է, իսկ այն, ինչ առաջարկում են ամերիկացիները, չի լուծում էներգետիկ կարիքները։

Գործող Մեծամորի ԱԷԿ-ում, ըստ «Ռոսատոմի» և նույնիսկ ըստ Եվրամիության, անգամ հնացած ագրեգատների դեպքում վթարի վտանգը 50000–ը 1–ի հարաբերակցությամբ է։

Միաժամանակ, Եվրամիությունը նախատեսում է 2036 թվականից հետո փակել Մեծամորի ատոմակայանը։ Ես կարծում եմ, որ եթե արևմտամետ խունտան մնա իշխանության ղեկին, ապա փակումը կարող է շատ ավելի շուտ տեղի ունենալ։ 

Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք 5 տարի ապրել ենք առանց լույսի։ Մենք այդ տարիներն անվանում ենք մութ ու ցուրտ։ Մատակարարումը կա՛մ օրական 1 ժամ էր, կա՛մ ընդհանրապես չկար։

Հատկապես դժվար էր ձմռանը, քանի որ Հայաստանն ունի բարձր լեռնային և սառը մայրցամաքային կլիմա, ջերմաստիճանն իջնում է մինչև -20, -25, և այդ պայմաններում մեր անտառները կտրեցինք, վառարանները փայտով վառեցինք։ Դրան բոլորս էլ ծանոթ ենք, երիտասարդ սերունդը՝ գուցե ոչ, բայց մենք ապրել ենք, սովորել մոմի լույսի տակ:

Մենք այն ժամանակ ողջ մնացինք։ Բայց Հայաստանում նոր սերնդին բարոյալքելու ուղղությամբ Արևմուտքի 30 տարվա աշխատելուց հետո, չեմ կարծում, որ ժողովուրդը կարող է դիմակայել, եթե նման ժամանակները նորից գան։

Այնպես որ, ես թերահավատ եմ: Ատոմակայանի հնարավոր փակումը կլինի էներգետիկ աղետ, որը շատ հեշտությամբ կարող է վերածվել ազգային ողբերգության և, ընդհանրապես, երկրի հայաթափման»։

Լրահոս

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները
Կարևոր
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում
Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին
Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում
Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են
Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու ևս երկու պաշտոնյա. Հակակոռուպցիոն կոմիտե
Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից
Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք
«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին
27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»
Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»
Երկրաշարժ՝ Հայաստանում
Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը
Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ