Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում կարող են լինել տարբեր գործողություններ, որոնք կսրեն, կլարեն ընդհանուր իրավիճակը համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ակնհայտ է: 

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: «Երկու դեպք կառանձնացնեմ:

Առաջին՝ ԱՄՆ-ն հրապարակայնացրեց այն, որ իր կողմից Ուկրաինային տրամադրվող հրթիռներով կարելի է հարվածել «հին Ռուսաստանի» տարածքի խորքը: Երկրորդ՝ ռուսական «Գազպրոմբանկը», որի միջոցով հիմնականում նավթ և գազամթերք էին գնում թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի գործընկերները, թե՛ եվրոպացիները, հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների տակ:

Ավելին՝ ևս մեկ կարևոր հանգամանք կա: Չինական վճարային «UnionPay» համակարգը ևս, որն այլընտրանքային էր ամերիկյան, արևմտյան «SWIFT»-ին, հայտնվեց պատժամիջոցների տակ:

Այսինքն՝ «Գազպրոմբանկի» բոլոր քարտերը, որոնք «UnionPay»-ին էին սպասարկում, փակվեցին:

Սա առաջին հերթին հարված էր Չինաստանին, որովհետև ցույց տրվեց, որ ԱՄՆ-ն Չինաստանին չի ընկալում որպես առանձին սուբյեկտ, որը պետք է հնարավորություն ունենա Ռուսաստանի հետ այս տեսակ համագործակցություն ծավալելու:

Սա առաջին խոշոր հարվածն էր Չինաստանին: Հրթիռային հարվածների մասին:

Որոշեցին այդ հրթիռներով հարվածել «հին Ռուսաստանի» տարածքների խորքը, Ռուսաստանն էլ միանգամից նոր զենքով հարվածեց Ուկրաինային:

Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ ռազմարդյունաբերության կոմպլեքսի պատասխանատուներն ասացին, որ «Օրեշնիկ» համակարգով կարելի է Եվրոպայում ցանկացած թիրախ խոցել:

Ռուսաստանին հարվածեցին, նա պատասխան տվեց, Չինաստանին հարվածեցին, նա ոչ մի պատասխան չտվեց:

Այո, թաթիկները վեր բարձրացրեցին և «UnionPay» համակարգից անջատեցին «Գազպրոմբանկի» բոլոր քարտերը»,-ասում է քաղաքագետը:

 Ընդգծում է՝ եթե Միացյալ Նահանգների նոր վարչակազմը որոշում կայացնի ավելի շատ կենտրոնանալ Չինաստանի տնտեսական զսպման վրա, ավելի մեծ հնարավորություն ունի հաջողության հասնելու:

«Չինացիները նույնիսկ այս պարզ խնդրի պարագայում չեն հանդգնում ընդդիմանալ: Դա իր հերթին նշանակում է, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները որակական փոփոխություն գրանցեն:

Եթե դրանք որակական փոփոխություն գրանցեն, այդ ժամանակ դա կանդրադառնա մեզ վրա: Որակական փոփոխությունը հետևյալն է. ամերիկյան իշխող վերնախավերում, խոսքը միայն Թրամփի վարչակազմի մասին չէ, կլեգիտիմացվի գաղափարը, որ Ռուսաստանն ունի իր ռազմավարական շահերը և ռազմավարական սահմանների խորքը:

Այդ ռազմավարական սահմանների խորքի մեջ մտնում են հետխորհրդային պետությունները: Եթե դա լեգիտիմացվեց ամերիկյան իշխող վերնախավում, ապա դա էլ իր հերթին կնշանակի, որ ընդհանրապես արևմտյան ներկայությունը Հայաստանում կնվազի:

Այս պարագայում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները կարող են մեզ վրա ազդել: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա երկու ամսվա ընթացքում, նույնիսկ չեմ կարծում, որ Թրամփը կկարողանա առաջին կես կամ մեկ տարվա ընթացքում լուծել այս հարցերը գլոբալ առումով:

Բայց շատ հանգամանքներ են վկայում այն մասին, որ միտումն այս ուղղությամբ է գնում»,-հավելում է մեր զրուցակիցը: 

Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան: Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքական գիծը սկսեցին ուրվագծել դեպի Արևմուտք, Ռուսաստանին ընդդիմացան, բայց հիմա, կարծես, փորձում են ռևերանսներ անել նաև նրա ուղղությամբ, չէ՞ որ Արևմուտքը շոշափելի ոչինչ չտվեց, իսկ մեր երկրի տնտեսության գոյությունը, անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ամուր թելերով կապված է Ռուսաստանի հետ:

«Իրենք գնում են դեպի Թուրքիա, չեն գնում ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան: 2018 թ.-ից հետո հայտարարում էին, որ արտաքին քաղաքականության մեջ վայրիվերումներ չեն լինելու, այսինքն՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները չեն վերանայվելու:

44-օրյա պատերազմից հետո իշխանությունների տելեգրամյան քարոզչական աղբանոցներն իրար հերթ չտալով գրում էին, թե որքան մեծ աջակցություն է Ռուսաստանը ցուցաբերել Հայաստանին, Արցախի Հանրապետությանը 44-օրյա պատերազմի ընթացքում:

Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն անձնական որոշում կայացրեց վիժեցնել Նոյեմբերի 9-ի գործընթացը:

Դրանից հետո հայտնի՝ «а теперь я Наташа» սկզբունքի համաձայն, դարձան հակառուսական և հիմա այդ գիծն են սպասարկում: Ի դեպ, հենց սրանով են իրենք իրենց բնույթով հակահեղափոխական իշխանություն:

Գլոբալ առումով գնում են դեպի Թուրքիա՝ թուրքական աշխարհի ինտեգրում: Եթե էմոցիոնալ տեսանկյունից շատերի համար դա անընդունելի է, զուտ քաղաքական մաքուր հաշվարկի տեսանկյունից իշխանությունների համար դա միակ շանսն է փրկվելու:

Ի ՞նչ էին ասում իշխանությունները. ռուսները մեր «ջեբն» էին գցել Ղարաբաղի հարցը, մի քպական կար, ասում էր՝ երեսուն տարի մեզ ստիպում էին սիրել մի բան, որը մերը չէ, և այլն: Հիմա ասում են՝ կար Ղարաբաղ, որը մեր «ջեբը» գցել էին ռուսները, դրա շնորհիվ մեր պետությունը պահում էին իրենց «ջեբում»:

Ենթադրենք, որ դա իսկապես այդպես է: Դա նշանակում է, որ հանձնելով Ղարաբաղը՝ քայլ ես արել ընդդեմ Ռուսաստանի:

Հանձնելով Ղարաբաղը, քայլ անելով ընդդեմ Ռուսաստանի, բայց շարունակելով ընդգրկված լինել քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական համակարգերում, որոնց կենտրոնը Ռուսաստանն է, իր հերթին նշանակում է, որ որպես անձ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչ, քաղաքական կուսակցություն, ապագա չունես:Հայաստանը շարունակում է մնալ ռուսական ուղեծրում, դրա հետ մեկտեղ գիտակցելով, որ չէր կարելի հանձնել Ղարաբաղը, բայց հանձնել են այն, այս մարդիկ հասկանում են, որ իրենք պատժի են ենթարկվելու: 

Ո՞րն է միակ տարբերակը, որ այս իրավիճակից դուրս գան: Արևմուտքը գործուն աջակցություն, ազդեցություն գործընթացների վրա, որոնք թույլ կտային իշխանություններին հարյուր տոկոսով համոզված լինել, որ կպահեն իրենց կարգավիճակը, չի անում: Հիմա ո՞վ կարող է դա անել:

Նայենք մեր շուրջը և կտեսնենք, որ միակ կենտրոնը, որը կարող է դա քիչ թե շատ անել, Թուրքիան է:

Եթե ինտեգրվում ես թուրքական աշխարհի մեջ, Ղարաբաղ հանձնելը ոչ թե հանցագործություն է, որի համար մինչև կյանքիդ վերջ պետք է նստած լինես բանտում, Ղարաբաղի հանձնմանն աջակցելը ոչ թե հանցագործություն է, որի համար դու մինչև կյանքիդ վերջը պետք է դատվես, այլ մի գործ է, որը թույլ տվեց թուրքական աշխարհի միավորման ճանապարհին կարևոր քայլ անել:

Եթե այդ գործն արել ես, իշխանությունների կարծիքով, կարող ես հույս ունենալ այդ փոքր կույր աղիքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, առանց Սյունիքի և մի շարք այլ տարածքների, երկար տարիներ իշխանավարել:

Եթե մարդիկ այս տրամաբանությամբ դիտարկեն գործընթացները, կհասկանան, թե այս մարդիկ ինչ են անում, մեզ ուր են տանում: Այս ամեն ինչն արվում է էժան՝ արևմտյան աշխարհին ինտեգրվելու շղարշի տակ: Որոշ ուժեր այսօր ստորագրություններ են հավաքում ԵՄ-ին անդամակցելու համար:

Չգիտեմ, թե ինչպես կարող է պրոթուրքական ուժը ստորագրություններ հավաքել դեպի ԵՄ ճանապարհին և հասցնի մեզ տրամաբանական հանգրվանի՝ ԵՄ-ին անդամակցությանը: Թուրքիան Եվրոպա չէ, ոչ էլ Եվրամիություն է»,-կարծիք է հայտնում քաղաքագետը: Իսկ ինչպե՞ս են այժմ Հայաստանի իշխանությունները հարաբերվում Ռուսաստանի Դաշնության հետ:

«Իրենք հասկացել են, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերվելու առնվազն պատճառներ ունեն: Մեր ապրանքաշրջանառությունը 14 մլրդ է, այլընտրանքային շուկա չունենք:

Մյուս կողմից՝ հասկացել են ռուսների որոշակի «թույլ» կողմը, որը շահարկելով՝ կարող ես իրենց հետ հարաբերությունների մակարդակ ապահովել:

Դիլիջանում վերջերս բացվեց հերթական «Ռուսական տունը», մոտակա ժամանակահատվածում ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան, ՄԱԿ-ում տեղի են ունենում քվեարկություններ, որոնց ժամանակ Հայաստանը չի քվեարկում Ռուսաստանի դեմ, ներքին բանակցությունների շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ, կարող է ասել՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, եկեք այստեղ ռուսական դպրոցներ բացենք, հետո երկրի ներսում խոչընդոտել դրան, ասելով՝ ուզում եմ, բայց մեր ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տալիս:

Բայց ռուսական դպրոցի թեման արծարծելով, չքվեարկելով ընդդեմ Ռուսաստանի՝ ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի, նույնիսկ Թուրքիային ինտեգրվելու գործընթացը վերջին չի հասցրել: 

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

Ոչ միայն այն պատճառով, որ շատ լավ գիտակցում է՝ եթե հետ կանչի Հայաստանի ստորագրությունը, հաջորդ օրը պատերազմ է լինելու, այլ ուզում է նույն Արևմուտքի կամ գոնե Թուրքիայի հետ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, որը կերաշխավորի աշխարհաքաղաքական նոր կառուցվածքի գոյությունը մեր տարածաշրջանում, դրանից հետո լիակատար կերպով կխզի իր կապերը Ռուսաստանի հետ:

Եթե մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ փաստաթուղթ նա կցանկանար ստորագրել Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թող կարդան Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի կետերից մեկն ասում է՝ Թուրքիան պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն արտաքին և ներքին սպառնալիքների պարագայում Հայաստանի դիմումի ժամանակ գալ և օգնել նրան:

Եթե Ալեքսանդրապոլի պայմանագրի այդ կետը ներառված լինի հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրում», որի երաշխավորը պետք է լինի Էրդողանը, ապա ոչ միայն ռուսական զորքերն այստեղից դուրս կբերեն, այլ փողոցներում ռուսներին բռնելու են և բոլորին վտարեն երկրից»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով
«Բարսելոնայից» վերադարձ և անորոշություն․ Անգլիացի հարձակվողը խոսել է իր ապագայի մասին
ԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
Ծայրահեղ շոգը խափանել է ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունները մի քանի նահանգում
ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը
Պուտինը նոր օրենք է ստորագրել
Հայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի (տեսանյութ)
Կարևոր
«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն Այվազյան
Կարևոր
ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան
Վարշավան ակնկալում է, որ Կիևը քայլ կանի նացիստների հերոսացման շուրջ սկանդալից հետո. Տուսկ
Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում
Ստամբուլ–Միներալնիե Վոդի ուղևորատար ավիաչվերթը հետ է շրջվել օդանավում հնարավոր անսարքությունների պատճառով
ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին (տեսանյութ)
ԱՄՆ-ում կոմունիստական uպառնшլիքի վերածնունդ է նկատվում. Թրամփ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Սելենա Գոմեսը՝ Թեյլոր Սվիֆթի հարսանեկան գաղտնի արարողության կադրերում
Բարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ)
Մեքսիկայի իշխանությունները հայտնաբերել են առևանգված լրագրողուհի Ռոքսանա Գուսմանի մարմինը

Լրացուցիչ նորություններ

...

Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել

Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»

«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»

Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»

Լիլիթ Մակունցը հրաժարվել է. Ստուգումներ` «Գազպրոմ Արմենիա»-ում

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է

ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում

«Հրապարակ». 13 հազարով այս տարի քիչ են եղել

«Ժողովուրդ». ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին

«Ժողովուրդ». Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում

«Հրապարակ»․ Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում

«Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 մլն դրամի փոխառություն

«Ժողովուրդ». Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում

«Ժողովուրդ». Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները

«Հրապարակ»․ Լիլիթ Մակունցը հրաժարվել է

ԵՀ նախագահի հայտարարությունը՝ Բաքվում.Հայկական ցուցադրություն ԱՄՆ-ում՝ Արտեմ Սարգսյանի աջակցությամբ (տեսանյութ)