Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դե կին ա էլի, հո դուրս չի՞ գալու կոնկրետ գործողություններ կատարի, կաբինետում նստած կանոնակարգելու է աշխատանքը․ Ալիկ Սարգսյան


Ես կարծում եմ, որ փորձառու, ճանապարհ անցած մարդը պետք է լինի ՆԳ նախարար։ Այդ աղջկան չեմ ճանաչում, գուցե լավ իրավաբան է, բայց վարչարարության մեջ չեմ կարող ասել՝ իրեն ինչպես կդրսևորի։ Euromedia24.com-ի հետ զրույցում անդրադառնալով՝ ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված Արփինե Սարգսյանին, այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

 Նրա կարծիքով՝ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին կարող էին նշանակել նախարարի պաշտոնում, բայց թե ինչու Փաշինյանը չնշանակեց՝ դժվարացավ ասել․ «Արամին շատ լավ գիտեմ, կարող էին նրան նշանակել, բայց ինձ համար անհասկանալի ու անտրամաբանական են բոլոր պատճառաբանությունները։

Այսքան տարի աշխատած տղա է, բայց դե նպատակահարմար են գտել այդ աղջկան նշանակել, ուրեմն ինչ-որ հաշվարկներ կան, որոնց մասին միայն իրենք գիտեն»,- նշեց Սարգսյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կինը կկարողանա ղեկավարել ՆԳՆ-ի նման հզոր կառույցը, որտեղ հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են՝ Սարգսյանը պատասխանեց․ «Աշխարհի շատ երկրներում այդ փորձը կա, որ ՆԳ նախարարները կանայք են։

Դե կին ա էլի, նա հո դուրս չի գալու կոնկրետ գործողություններ կատարի, կաբինետում նստած կանոնակարգելու է աշխատանքը»,- նկատեց նախկին Ոստիկանապետը։ Խոսելով, օրեր առաջ ՆԳ նախարարի պաշտոնից ազատված Վահե Ղազարյանի հայտարարության մասին, ըստ որի՝ իրավապահ համակարգում 47 աշխատակից թմանյութ օգտագործելու համար հեռացվել է աշխատանքից՝ նախկին ոստիկանապետը համեմատականներ անցկացրեց․ 

«Մենք ստուգումներ էինք անցկացնում, իմ ժամանակ ես խիստ ուշադիր եմ եղել, որովհետև նեգատիվ պրոցես է, որը պետք է կանխվի։ Ոստիկանը չի կարող նարկոման լինել կամ զբաղվել թմրանյութերով՝ օգտագործելը նկատի ունեմ, որովհետև տարածելը քրեորեն պատժելի հանցագործություն է։

Նա, ով օգտագործում է պետք է ազատվի համակարգից, իրավունք չունի համակարգում լինելու։ Ես գիտեմ, որ բոլոր ժամանակներում, բոլոր տեղերում էլ եղել են նման դեպքեր, բայց հիմա ավելի է շատացել։ Իմ ժամանակ եղավ ոստիկանը նույնիսկ վաճառքով էր զբաղվել, ինչի համար դատվեց՝ պատասխանատվության ենթարկվեց և կալանավորվեց»,- եզրափակեց նախկին ոստիակնապետը։

 Նշենք, որ կառավարության վերջին նիստին Փաշինյանը հայտարարեց՝ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում․ 

«Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ»,- ասաց նա։ Վարչապետի այդ դժգոհությանը հետևեցին պաշտոնյաների հրաժարականներ, այդ թվում՝  իր համադասարանցի Վահե Ղազարյանի հրաժարականը, որի փոխարեն ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվեց Արփինե Սարգսյանը։ 

Սոնա Հարությունյան

Լրահոս

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում

Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է

Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները