Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԲԴԽ-ի նախագահը հրաժարականների մեջ չի եղել, իրեն SMS չեն ուղարկել. ինքնուրույն է հրաժարական տվել. Գագիկ Մելքոնյան․ News.am (տեսանյութ)


Մինչեւ այս կադրային փոփոխությունները լրատվամիջոցները հարցեր էին բարձրացնում, որ այս կամ այն համակարգը լավ չի աշխատում, ձգձգվում են գործողությունները, լիքը դժգոհություններ կային, ու նաև այդ դժգոհությունները կային ժողովրդի մոտ։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադաառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների «շքերթին»:

«Հիմա, երբ տեղի է ունեցել արդեն կադրերի փոփոխություն, հիմա բոլորդ դարձել եք արդեն պաշտպան, թե ինչու՞ հանեցիք այս մարդկանց, ինչու՞ ազատեցիք։ Ժողովրդավարական երկիր է, վարչապետը տեսնում է՝ որտեղ դժգոհություն կա, որտեղ կարելի է շտկել այս ամեն ինչը, ու կատարում է կադրերի փոփոխություն։

Այնպես չէ, որ անհնարին բան է տեղի ունեցել, այստեղ ոչ մի տրագեդիա չկա»,-ասաց նա: Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունն ընտրությունների է պատրաստվում և  այս քայլերով փորձում է շահել հասարակության սիրտը, Մելքոնյանը պատասխանեց. «Ըստ իս ընտրություններ լինելու են 2026-ին։ Մինչ այդ կարող է նորից պաշտոնանկություններ լինեն, նորից նոր պաշտոնյաներ ի հայտ գան։ Այնպես, որ դա կապված չի ընտրությունների հետ, կապված է նրա հետ, որ այս համակարգերը գործեն նորմալ»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ այսպես միանգամից որոշվեց բոլորից ազատվել, նո՞ր տեղեկացան խնդիրների մասին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Միանգամից չի կայացվել: Կառավարության նիստի ժամանակ վարչապետը ասոց, որ ինքը դժգոհ է, համբերության բաժակը լցվել է, որովհետև այն տեմպով, որ պետք է աշխատվեր, այդ տեմպով չաշխատվեց։ Դրա համար գնաց այս փոփոխություններին»:Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը SMS-ով է տեղեկացրել պաշտոնյաներին պաշտոնանկությունների մասին, Մելքոնյանը նշեց. «Կառավարության նիստից հետո ինքը որոշել է,  դա չի նշանակում, որ SMS-ներով է տեղյակ պահել: Բոլորին էլ ասվել է չէ՞, որ հրաման է գրվում:

Դա ձեզ է ուղղակի թվում, որտեղ SMS-ներով հեռացրին»:Հարցին՝ ինչպե՞ս են գտնելու այդքան պաշտոնների համար համապատասխան թեկնածուներ, երբ արդարադատության նախարար երկար ժամանակ չէին կարողանում գտնել, ՔՊ խմբակցության պատգամավորը պատասխանեց.

«Արդարադատության նախարարի դեպքում որոշում էր կայացված, որ պետք է կուսակցությունից լինի թեկնածուն, հիմնական պատճառը այդ էր: Մի քանի թեկնածություն առաջադրվեց և վերջնական որոշում կայացվեց: Հիմա այս պաշտոնների համար էլի նորից թեկնածուներ կառաջադրվեն, ինձ թվում է՝ ոչ կուսակցությունից, այլ ուրիշ տեղերից: Սուրբ տեղը դատարկ չի մնում, կլրացվի»:

Տարակուսելի չէ, որ հրաժարականներ տվեցին նաեւ անկախ մարմինների ղեկավարները, օրինակ ԲԴԽ նախագահը, Մելքոնյանն ասաց.«Անկախ մարմինների ղեկավարները իրենք են հրաժարական տվել։ Օրինակ ԲԴԽ-ի նախագահն ինքն է հրաժարական տվել, իրեն չեն էլ ասել, ոչ էլ SMS են ուղարկել կամ էլ հրահանգել կամ հորդորել: Ինքը հրաժարականների մեջ չի եղել, ինքնուրույն է հրաժարական տվել: 

Լրահոս

Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում

Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է

Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները