Բրիտանական բանակի նախկին զինծառայող արքայազն Հարին հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում, եթե իրեն դիմեն, պատրաստ է կրկին ծառայել իր երկրին՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական դիմակայությանը։
Արքայազնի կարծիքով՝ նախկին զինծառայողները պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում վերադառնալ ծառայության։ Նա նաև պնդել է, որ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հետ հակամարտության մեջ է արդեն մոտ մեկ տասնամյակ՝ նույնիսկ առանց անմիջական ռազմական հարվածների։








