Ֆուտբոլի Եվրոպա լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում իսպանական «Ռեալ Սոսյեդադը» հյուրընկալվելիս 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել նորվեգական «Լիլեստրյոմի» նկատմամբ:
Հանդիպման վերջին գոլը 80-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել է Ռուսաստանի հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն աչքի է ընկել փոխարինման մտնելուց 7 րոպե անց:








