Հայ և խորհրդային ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը (ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 21-ին, Երևան) նշել է իր 66-ամյակը։ Նա հայ և խորհրդային բռնցքամարտիկ է, հայ մարզիչ, ԽՍՀՄ վեցակի չեմպիոն (1979, 1981-1983, 1989, 1991), Եվրոպայի եռակի չեմպիոն (1985, 1989, 1991), Աշխարհի գավաթակիր (1985), Աշխարհի չեմպիոն (1989), Բարի կամքի խաղերի երկակի հաղթող (1986, 1990) է, 1980 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից։
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989)։ Մրցել է 67 և 71 կգ քաշային կարգերում։ 1979 թվականին դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն և ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ ամառային սպարտակիադայի հաղթող՝ առաջին կիսամիջին քաշային կարգում։ 1985 և 1989 թվականներին նա ճանաչվել է տարվա աշխարհի լավագույն բռնցքամարտիկ, իսկ 1989 թվականին՝ նաև ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ։
Նա նաև ընդգրկվել է ԽՍՀՄ լավագույն 10 մարզիկների շարքում։ 1991 թվականին նա հեռացել է բռնցքամարտից և սկսել մարզչական գործունեություն երիտասարդական մարզական դպրոցում։ 1999-2000 թվականներին նա եղել է Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։








