ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը գլխավորելու է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Այս մասին Euromedia-ին հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովն իր աշխատանքը կսկսի հաջորդ շաբաթ։ Այն բաղկացած կլինի 11 պատգամավորից՝ 7-ը՝ ՔՊ խմբակցությունից, 4-ը՝ ընդդիմությունից։ Հիշեցնենք՝ երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եկեղեցու հարցով պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով և իրականացվեն օրենսդրական փոփոխություններ։
Փաշինյանը նաև ասել էր, որ իր պատկերացմամբ՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հավատացյալները պետք է ունենան իրենց իրավունքներն իրացնելու երաշխիքներ ու լծակներ։








