Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը

«Հրապարակ»-ը գրում է.

Կենսաբազմազանության համաժողովի՝ COP17-ի համար բյուջեից արդեն իսկ հսկայական գումարներ են ծախսվում: Ավելի ճիշտ կլիներ այն ոչ թե կենսաբազմազանության, այլ բյուջեի մսխման համաժողով անվանել: Միայն 2026 թվականի օգոստոսին կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 2.64 միլիարդ դրամ (մոտ 7.2 միլիոն դոլար) հատկացվեց շրջակա միջավայրի նախարարությանը՝ այս միջոցառումը կազմակերպելու համար:COP17-ի կազմակերպման համար կառավարությունը ընդհանուր հատկացրել է 25 միլիոն դոլար: Նկատենք, որ շրջակա միջավայրի նախարարության ընդհանուր բյուջեն 40 մլն դոլար է, այսինքն՝ մեկ միջոցառման կազմակերպման համար կառավարությունը մտադիր է ծախսել նախարարության բյուջեի կեսից ավելին:

Մի երկիր, որը չի կարողանում կամ չի ուզում լուծել սեփական էկոլոգիական աղետները, որը չնչին գումարներ է ծախսում բնապահպանական նպատակներով, որտեղ հանքարդյունաբերական պոչամբարները թունավորում են բնությունը, անտառահատումները կանգնեցնել չի հաջողվում, իսկ մայրաքաղաքը վերածվել է փոշու եւ շինաղբի կենտրոնի, աշխարհին «կանաչ դասեր» տալու հավակնություն ունի:Բայց բնապահպանական այս ֆարսից ավելի կարեւոր է, թե ինչպես են ծախսվում այս գումարները: Հետեւելով պաշտոնական հաղորդագրություններին՝ պարզում ենք, որ, փաստորեն, կտրուկ հարստացել ենք ու այնքան, որ որոշել ենք դառնալ համաշխարհային «սպոնսոր»:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշել է, որ Հայաստանը պետք է ֆինանսավորի թերզարգացած երկրների մասնակցությունը կենսաբազմազանության համաժողովին: Կառավարության որոշմամբ՝ 93,5 մլն դրամ՝ մոտ 257 հազար դոլար է հատկացվելու 74 «առավել քիչ զարգացած եւ զարգացող փոքր կղզային երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությանը» COP17-ին: Մի երկիր, որտեղ սահմանամերձ գյուղերը տարրական անվտանգության ու կեցության խնդիր ունեն, որտեղ թոշակառուն կոպեկներն է հաշվում՝ չկարողանալով դեղ գնել, «ջենթլմենի» կեցվածքով կղզի երկրների բարձրաստիճան պատվիրակներին է ֆինանսավորում, որ նրանք գան, Երեւանի կենտրոնում սուրճ խմեն ու մեզ պատմեն, թե ինչպես է հալվում Անտարկտիդայի սառույցը:Արդեն գրել ենք, որ մի շռայլ «բանկետ» էլ ՀՀ «սպոնսորությամբ» հուլիսի 27-ին կազմակերպվել էր Քենիայի Նայրոբի քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում: Շրջակա միջավայրի նախարարության եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ WWF-Հայաստանը, այդ ճաշկերույթի համար վճարել է 4 մլն 652 հազար 75 ԱՄՆ դոլար։ Այն 70-ից ավելի բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ անցկացվել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջոցառումների շրջանակում:

Բայց առասպելական կենսաբազմազանությունը պետական գումարներ վատնելու միակ պատրվակը չէ: Մեկ այլ դիպված, որին կրկին անդրադարձել էինք վերջերս՝ Երեւանի քաղաքապետն ահռելի գումար է հատկացրել Հ1-ին՝ 11 մլն դրամ, Արտավազդ Փելեշյանի հեղինակած ֆիլմերը թվայնացնելու համար: Ի՞նչ կապ ունի Երեւանի քաղաքապետարանը Հանրային հեռուստաընկերության հետ՝ հասկանալի չէ։ Մայրաքաղաքն ընկղմված է էկոլոգիական, տրանսպորտային եւ կոմունալ համատարած աղետի մեջ, իսկ քաղաքապետարանը ֆինանսավորում է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի թվայնացումը, ինչը միանգամայն հնարավոր է հենց Հանրայինի միջոցներով, առանց լրացուցիչ դրամներ ծախսելու:Եվ այսպես է ամենուր՝ քամուն տրված փողեր, փառատոների, սպորտային շոուների, համերգների, հեծանվային մրցավազքերի համար վատնված: Միայն այս վերջին՝ մեկ հեծանվային միջոցառման՝ Tour of Armenia միջազգային հեծանվային մրցավազքի կազմակերպման համար, որն անցկացվել է սեպտեմբերի 10-13-ը, կառավարությունը բյուջեից հատկացրել է 884 մլն դրամ (մոտ 2.4 միլիոն դոլար): Գումարը հատկացվել է կառավարության օգոստոսի 20-ի նիստում, կրկին տարվա կեսին, կրկին բյուջեի վերաձեւմամբ, ուղղակի պահուստային ֆոնդից: Չորս օրվա համար բյուջեից գրեթե 900 միլիոն դրամ են տվել, որպեսզի մոտ 300 պատվիրակներ ու մարզիկներ գան՝ Հայաստանի ճանապարհներով հեծանիվ քշեն:Արտաքին այս շոուներին ու կղզային երկրների չինովնիկների սուրճերին զուգահեռ, ներսում՝ կառավարական կաբինետներում, «փող բաժանելու» ինտենսիվ գործընթացն է շարունակվում:

Օրենքով սահմանված պետական աշխատողի աշխատավարձն արդեն հնացած ձեւակերպում է այս իշխանության համար: Թարմ փաստ կառավարության հուլիսի 16-ի նիստից՝ ինչ-որ անհասկանալի «պիլոտային ծրագրով», որպես կիսամյակի խրախուսում, կառավարության պահուստային ֆոնդից միանգամից շուրջ 5 միլիարդ դրամ (4 միլիարդ 961 միլիոն դրամ) է հատկացվել պետական մարմինների աշխատակիցների պարգեւատրման համար: Հարցը չզեկուցվող էր, 5 միլիարդ դրամ՝ տարվա կեսին, բյուջեի հիմնական օրենքից դուրս, պարզապես պահուստային ֆոնդից հանեցին ու բաժանեցին յուրայիններին։Մինչդեռ Սահմանադրությունն ու օրենքը հստակ ֆիքսում են՝ պետական ծառայողի վարձատրությունն ու հավելավճարը պետք է սահմանվեն բացառապես օրենքով, այլ ոչ թե կառավարության սենյակներում ընդունվող «պիլոտային» որոշումներով:Բայց Նիկոլ Փաշինյանը, հիշո՞ւմ եք, մի ձմեռային առավոտ արթնացավ ու հանկարծակի որոշեց թոշակ բարձրացնել: Ոչ թե տնտեսական ցուցանիշներով, այլ սեփական ցանկությամբ, նախընտրական PR-ի համար:

Թե չէ՝ ինչի՞ց պետք է խոսեր նախընտրական քարոզչության օրերին:«Նիկոլ Փաշինյանին մանդատ է տվել ժողովուրդը, եւ սա պատասխանն է իշխանությունների»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա, անգամ խղճուկ թոշակի բարձրացումը պետք է լինի խիստ տնտեսական հաշվարկով, բյուջետային պլանավորմամբ ու օրենքով: «Կենսաթոշակի բարձրացման ոգեւորիչ խոստումներ տվեցին, հետո պարզվեց, որ դրանք արվել են այլ կարեւոր ծախսերի կրճատման հաշվին՝ արցախցիների, մյուս խոցելի խմբերի նպաստների կրճատման հաշվին: Ու սա հիմք է տվել կառավարությանը՝ ասելու, որ մենք նպաստառուներ քիչ ունենք, աղքատությունն էլ հաղթահարում ենք, ինչն աչքակապություն է»,- ասում է նա:Կառավարության շռայլությունների առումով նա երկու կարեւոր խնդիր է տեսնում. «Տարիներ շարունակ պետության առաջնահերթությունները որեւէ կերպ չեն սահմանվում: Սա բյուջետային ուղերձում պետք է հստակ նշվի, բայց բացակայում է: Եթե երկիրը չունի հստակ թիրախներ, ապա քամին որ կողմից փչի, այդ ուղղությամբ էլ աշխատում են:

Եվ երկրորդը՝ մեր երկիրը չունի բյուջետային կարգապահություն: Բյուջեն հենց էնպես մի բան չի, որ հաշվարկում ես ու չգիտես ինչ անես, դա օրենք է, որը պարտադիր կիրառման կարիք ունի»:


Լրահոս

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-ի
Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է
ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան
Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով
Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը
Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին
Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան
️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին